Կվինտետ (իտալերեն՝ quintetto, լատ.՝ quintus՝ հինգերորդ), հնգյակ, հինգ երաժիշտ-կատարողներից (նվագողներ կամ երգիչներ) բաղկացած անսամբլ։ Ընդգրկվող գործիքները լինում են միասեռ (օրինակ՝ լարային աղեղնավոր) և խառը (օրինակ՝ լարայինները կլառնետի կամ դաշնամուրի հետ)։

Կվինտետ է անվանվում նաև հինգ գործիքի կամ ձայնի համար նախատեսված երաժշտական ստեղծագործությունը, համանման կվարտետին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 669 CC BY-SA icon 80x15.png