The Clash
The Clash ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին Լոնդոնում։ Խումբը ոգեշնչվել և ազդվել է Sex Pistols փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից։ The Clash-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը։ Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ ռեգգիից մինչև հիփ-հոփ։ Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում։
The Clash | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փանկ-ռոք, նոր ալիք, սկա, ռեգգի և Պոստ փանկ |
Գործունեություն | 1976 |
Լեյբլ | Sony Music և Columbia Records |
Պարգևներ | |
Կայք | theclash.com |
![]() |
Սկսելով կարիերան լոնդոնյան անդերգրաունդ ակումբներում` խումբը մեծ հաջողության է հասել համաշխարհային ռոք-բեմերում` իր համերգներին հանդիսատեսների մեծ բանակ հավաքելով և մասնակցելով աշխարհի ամենամեծ երաժշտական փառատոններին։ Չնայած նման հաջողությանը` The Clash-ը մինչև լուծարումը հավատարիմ է մնացել փանկ-ավանդույթներին. երաժիշտները խմբի գովազդով զբաղվողներից պահանջում էին համերգի տոմսերի համար քիչ գումար սահմանել երկրպագուների համար, շփվում էին նրանց հետ համերգներից հետո և վաճառում 2 կամ 3 ալբոմներ մեկի գնով` փոխհատուցելով լեյբլի կորուստը իրենց հաշվին։
2003 թվականին The Clash-ը ներառվել է ամերիկյան ռոքնռոլի փառքի սրահի մեջ։
ԿենսագրությունԽմբագրել
Խմբի կազմավորում և առաջին ելույթներԽմբագրել
The Clash-ը ձևավորվել է 1976 թվականի հունիսի սկզբին Լոնդոնում երկու խմբերի` The 101ers-ի և London SS-ի միավորման արդյունքում. առաջինից եկել է վոկալիստ և կիթառահար Ջո Սթրամերը, երկրորդից` հարվածային գործիքներ նվագող Քեյթ Լեվենը, բաս կիթառահար Փոլ Սիմոնոնը և կիթառահար Միկ Ջոնսը[1][2]։
Ջո Սթրամերը այն ժամանակ արդեն երկու տարի The 101’ers փաբ-ռոք խմբի վոկալիստն էր, ով 1950-ականների պարզ ռոքնռոլ երգեր էր նվագում և ում մոտ արդեն ձայնագրված էր և թողարկման էր պատրաստվում դեբյուտային սինգլը[3]։ Սակայն Սթրամմերը The 101’ers-ի կազմում կարիերայի շարունակության նպատակահարմարությունը կասկածի տակ դրեց Sex Pistols-ի համերգներից ստացած ցնցումից հետո։ 1976 թվականի ապրիլի 3-ին The 101’ers-ը նվագում էր «Nashville Rooms» լոնդոնյան փաբում, որտեղ Սթրամմերը առաջին անգամ տեսել էր Sex Pistols-ին, որի մասին նա հենց դրանից առաջ էր լսել։ Ջո Սթրամմերը նշել է, որ իր տեսած համերգից հետո նա իր խմբին անվանել է «երեկվա օրաթերթ»[3][4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Erlewine, Stephen Thomas.։ «Biography»։ Allmusic (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-03-26
- ↑ Eddy, Chuck. The Clash // The Rolling Stone Encyclopedia of Rock & Roll. — Simon & Schuster, 2001. — 1114 p. — ISBN 0-743-20120-5
- ↑ 3,0 3,1 DVD Westway To The World
- ↑ «7 поколений рок-н-ролла. Пустое поколение. Панк-рок.3(2)»։ youtube.com։ Վերցված է 2012-04-07
Արտաքին հղումներԽմբագրել
- «Խմբի նոր պաշտոնական վեբկայքը» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2012-04-07
- «Խմբի հին պաշտոնական վեբկայքը» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2012-04-07
- Լուսանկարների հավաքածու
- Տեղեկատվություն համերգների և ստուդիական սեսիաների մասին(չաշխատող հղում)
- The Clash Ֆեյսբուքում