Մեգադեթ (անգլ.՝ Megadeth), ամերիկյան թռեշ-մետալ խումբ է, Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքից, կազմված 1983 թ.-ին։ Խումբը հիմնադրվել է կիթառահար և վոկալիստ Դեյվ Մասթեյնի և բաս-կիթառահար Դևիդ Էլլեֆսոնի կողմից, այն բանից հետո, երբ Դեյվ Մասթեյնը հեռացված էր Metallica խմբից։ Այդ ժամանակից ի վեր խումբը թողարկել է 14 Ստուդիական ալբոմ։ Խումբը առևտրականորեն ամենահաջող թռեշ-մետալ խմբերից մեկն է, վաճառելով ավելի քան 38 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհով, հաշված «Գրեմմի»-ին առաջադրված բազմա-պլատինային ալբոմ Countdown to Extinction։ Միայն ԱՄՆ-ում Մեգադեթը ստացել է հինգ պլատինային, յոթ ոսկե ալբոմ և ութ «Գրեմմի» պարգևի առաջադրություն, որպես ամենալավ հևի մետալ ժանրի երաժշտության կատարող։ Խումբը քանդվեց 2002 թվականին նրանից հետո, երբ Մասթեյնը ծանր վնասեց իր ճառագայթային նյարդայնությունը, բայց անցնելով ֆիզոթերապիան, 2004 թվականին Մասթեյնը վերականգնեց խումբը, որը նույն տարում բաց թողեց The System Has Failed ալբոմը, որը Billboard հանրաճանաչ ալբոմների հիթ-շքերթում սկսեց 18 տեղը։

Megadeth
Ժանրերթրեշ մետալ[1], մետալ և սպիդ մեթալ
Գործունեություն1983
ԼեյբլCombat Records?, Capitol Records, Roadrunner Records, Sanctuary Records, Universal Music Group և Echo?
Պարգևներ
Կայքmegadeth.com
megadeth.com
 Megadeth Վիքիպահեստում

30 տարվա ակտիվ գործունեության ժամանակ Մեգադեթում մասնակցել է 20 երաժիշտ, և միայն Դեյվ Մասթեյնն է մնում խմբի լիդեր առաջին կազմից և հիմնական երգ գրող։ Մեգադեթը Metallica Slayer և Anthrax խմբերի հետ միասին անվանում են Թռեշ-մետալի «Մեծ Քառյակ»։

Պատմություն խմբագրել

Վաղ Տարիներ խմբագրել

1983 թվականի ամռանը՝ մի քանի ամիս անց նրանից հետո, երբ Դեյվ Մասթեյնին հեռացրեցին Metallica-ից՝ ալկոհոլի, թմրանյութերի և ուրիշ երաժիշտների հետ կոնֆլիկտների պատճառով, նա բասիստ Դևիդ Էլլեֆսոնի, կիթառահար Քռեգ Հենդեվիդտի և թմբկահար Դիջոն Կառուտերսի հետ ստեղծեց Մեգադեթը։ Հետո Մասթեյնը ասեց «Metallica-ից հեռացվելուց հետո այն ինչ ես հիշում եմ դա արյան ծարավն էր։ Նրանց արյան։ Ես ուզում էի նվագել ավելի արագ և ավելի ծանր երաժշտություն, քան նրանք»։ Մասթեյնը շարժվելով վրեժի ցանկությամբ, ավելացրեց իր երաժշտության մեջ արագություն և հզորություն, օրինակ՝ «Mechanix» , որը մետալլիկան կատարում էր ավելի դանդաղ տեմպով։ 1983 թվականի վերջում Քռեգ Հենդեվիդտը լքեց խումբը և ստեղծեց իր սեփական խումբը՝ Kublai Khan, իսկ Կառուտերսին փոխարինեց Լի Ռաուշը։ 1984 թվականի սկզբում Մեգադեթը ստեղծեց դեմո երեք երքից («Last Rites/Loved to Death», «Skull Beneath the Skin» и «Mechanix»), որի կազմում էին Մասթեյնը, Էլլեֆսոնը և Ռաուշը։ Նույնպես Մեգադեթին որպես երկրորդ կիթառահար միացավ Քերրի Քինգը(հայտնի Slayer-ով, որը հանդես էր ունենում խմբի հետ համերգներին, երբ նրան որոնում էին մշտական փոխարինող։ Մի քանի ելույթից հետո 1984 թվականին Լի Ռաուշին փոխարինեց թմբկահար Գար Սեմուելսոնը։ Շնորհիվ երեք ցուցադրական երգերին խմբին հաջողվեց պայմանագիր կնքել անկախ Նյու-Յորքական Combat Records ռեկորդային ընկերության հետ, իսկ դեկտեմբերին խմբում հայտնվեց երկրորդ կիթառահար Քրիս Փոլանդը՝ Գարի ընկերը։

Սկավառակագրություն խմբագրել

Տրիբյուտներ խմբագրել

Խմբի անդամներ խմբագրել

Ներկա խմբագրել

Նախկին անդամներ խմբագրել

Սեսսիոն երաժիշտներ խմբագրել

ժամանակային սանդղակ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Metal Evolution — 2011.