Ռուդոլֆ Կառնապ
Ռուդոլֆ Կառնապ (գերմ.՝ Rudolf Carnap, մայիսի 18, 1891[1][2][3][…], Ռոնսդորֆ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 14, 1970[1][7][8][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան։ Պրահայի գերմանական համալսարանի պրոֆեսոր 1931—1935 թթ.։ 1935 թ. գաղթել է ԱՄՆ։ Չիկագոյի 1936—52 թթ. և Կալիֆոռնիայի 1954 թ. համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթեմատիկական տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կառնապը սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը։ Ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ։ Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը և, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում։ Կառնապի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 http://books.google.com/books/about/An_Introduction_to_the_Philosophy_of_Sci.html?id=Ce_obykgf8cC
- ↑ 5,0 5,1 5,2 http://books.google.com/books/about/The_Logical_Structure_of_the_World.html?id=WgY2ZMsJtQgC
- ↑ 6,0 6,1 6,2 http://books.google.com/books/about/Logical_Empiricism_at_Its_Peak.html?id=hf0Ar62uA34C
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.brainyquote.com/quotes/authors/r/rudolf_carnap.html
- ↑ 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.astro.com/astro-databank/Carnap,_Rudolf
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.wisdomsupreme.com/dictionary/rudolf-carnap.php
- ↑ 11,0 11,1 11,2 https://www.newworldencyclopedia.org/entry/Rudolf_Carnap
- ↑ http://www.amazon.com/Rudolf-Carnap/e/B001HCU3KC
- ↑ http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/10350339309384418
- ↑ http://www.infoplease.com/encyclopedia/people/carnap-rudolf.html
- ↑ JSTOR — 1995.
- ↑ 16,0 16,1 16,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 17,0 17,1 17,2 Bouriau C. Le « comme si » — 2013. — P. 123—138. — ISBN 978-2-204-09860-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։ |