Բուրկ ան Բրես (ֆր.՝ Bourg-en-Bresse)[2], քաղաք Ֆրանսիայի արևելքում, Բնակչությունը՝ 40.7 հազար մարդ։

Քաղաք
Բուրկ ան Բրես
Bourg-en-Bresse
Դրոշ Զինանշան
Drapeau Bourg-en-Bresse.svg Blason Bourg-en-Bresse.svg

Avenue Alsace-Lorraine - Bourg-en-Bresse - 2004.jpg
Կոորդինատներ: 46°12′20″ հս․ լ. 5°13′44″ ավ. ե. / 46.20556° հս․. լ. 5.22889° ավ. ե. / 46.20556; 5.22889
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՌոնա-Ալպի
ՇրջանԷն
Հիմնադրված է13-րդ դար թ.
Մակերես23,86 կմ²
ԲԾՄ273 մ
Բնակչություն40666 մարդ (2005)
Խտություն1704 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս01000
Փոստային ինդեքսներ01000[1]
Պաշտոնական կայքbourg-en-bresse.org
##Բուրկ ան Բրես (Ֆրանսիա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում է Ռեյսուզ գետի վրա, Յուրա լեռներից արևմուտք։

ՊատմությունԽմբագրել

XIII դարում Բուրկ ան Բրեսը ստացել է «ազատ քաղաք» կարգավիճակը։ 15-րդ դարից՝ Սավոյի հերցոգության կազմի մեջ գտնվող Բրեսս նահանգի մայրաքաղաքը։ Այս կարգավիճակը պահպանել է նաև Ֆրանսիային միավորվելուց հետո՝ նախքան ֆրանսիական մեծ հեղափոխությունը Լիոնյան հաշտության արդյունքում։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է համաեվրոպական նշանակության խոշոր տրանսպորտային ուղիների խաչմերուկում։ Հիմնական արդյունաբերական արտադրությունը «Ռենո» բեռնատար ավտոմեքենաների գործարանն է։ Բուրկը հայտնի է նաև որպես գյուղատնտեսական արտադրանքի առևտրի կենտրոն՝ ամենից առաջ Ֆրանսիայում հայտնի բրեսկյան հավերով։

Բուրկ ան Բրեսի (գյուղ Բրու) շրջակայքԽմբագրել

Բրու՝ քիչ հետաքրքրություն ներկայացնող բնական գյուղակ Բուրկ ան Բրեսային կից, Մակոնից 32 կմ դեպի արևելք, որտեղ, սակայն, 16-րդ դարի եկեղեցի կա։ Եթե դուք գնում եք դեպք արևելք՝ Ժնև կամ Ալպեր, այցելեք այստեղ, բայց անհրաժեշտություն չկա հանուն դրա տաքսի վարձել կամ գնացք նստել։

Ադոլֆ Խակսլին գյուղակն անվանել է «փոքրիկ ճարտարապետական մղձավանջ», իսկ նրա տեսարժան վայրերը՝ «գռեհիկ»: Անկասկած, եկեղեցին եղել է բավականին հարուստ մի կնոջ թանկ քմահաճույքը. շինությունը լի էր գոթական ոճով արված վիրտուալ դետալներով, որոնք այլևս գոյություն չունեն։ Այն կառուցել է Մարգարիտ Ավստրիացին՝ իր ամուսնու՝ Ֆիլիբերտ 2-րդի (Սավոյի հերցոգ) մահից հետո՝ նպատակ ունենալով դամբարան ունենալ իր, ամուսնու և Ֆիլիբերտի մոր համար։ Ուսումնասիրել, դիտել այս շինությունը, որն արդեն տաճար չի համարվում, հետաքրքրական կլինի, բայց այն հոգի չունի, քանի որ տեսիլքի կամ ոգեշնչման որևէ հետք չի կրում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Base officielle des codes postauxGroupe La Poste, 2018.
  2. Иногда встречается не соответствующее французскому произношению написание Бург-ан-Бресс.

Արտաքին հղումներԽմբագրել