Լանգեդոկ-Ռուսիյոն
Լանգեդոկ-Ռուսիյոն (ֆր.՝ Languedoc-Rosellón․ ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ); օքս.՝ Lengadòc-Rosselhon․ ˌleŋɡɔˈðɔk ruseˈʎu, կատ.՝ Llenguadoc-Rosselló), Ֆրանսիայի նախկին վարչական տարածաշրջան, որը 2016 թվականի հունվարի 1-ից միավորվել է Միջին Պիրենեյան մարզի հետ՝ կազմավորելով Օքսիտանիա երկրամասը[2]։ Զբաղեցնում է 27 376 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընկած է Ֆրանսիայի ծայր հարավում՝ սահմանակցելով Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ, Ռոն-Ալպեր, Օվեռն, Միջին Պիրենեյան երկրամասերին, Իսպանիային, Անդորրային։ Հարավում սահմանագծի մի հատված էլ ձգվում է Միջերկրական ծովի ափով։ Կազմված է հետևյալ հինգ դեպարտամենտներից՝ Օդ, Գար, Էրո, Լոզեր, Արևելյան Պիրենեյներ։ Բնակչության աճի տեմպով Լանգեդոկ-Ռուսիյոնն առաջին տեղն է գրավում Ֆրանսիայի տարածաշրջանների շարքում․ վերջին ժամանակաշրջանում արձանագրված աճի տեմպը պահպանվելու դեպքում 2030 թվականին, մոտավոր հաշվարկներով, կունենա 3 միլիոն 300 հազար բնակիչ[3]՝ 26 տոկոսով գերազանցելով բնակչության թվաքանակի 2000 թվականի ցուցանիշը։ Արձանագրված աճը հիմնականում ներքին միգրացիայի արդյունք է, իսկ բնակչության բնական աճը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա[4]։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Ֆրանսիայի նախկին մարզ |
Մտնում է | Ֆրանսիա և Ֆրանսիայի մետրոպոլիս |
Վարչկենտրոն | Մոնպելիե |
Օրենսդրական մարմին | Regional Council of Languedoc-Roussillon? |
Բնակչություն | 2 729 721 մարդ (2013)[1] |
Տարածք | 23 376 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Միջին Պիրենեյան մարզ, Օվերն, Ռոն-Ալպ և Auvergne? |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | FR-K |
Անվանված է | Լանգեդոկ և Ռոսելյո |
laregion.fr |
2012 թվականի տվյալներով Լանգեդոկ-Ռուսիյոնում տարեկան ստեղծվում է €63,9 միլիարդ եվրոյի (US$82.2 միլիարդ ամերիկյան դոլարի) համախառն ներքին արդյունք[5]։ Տարածաշրջանն առաջին հերթին հռչակվել է գինեգործությամբ։
Պատմություն խմբագրել
Տարածաշրջանը Ֆրանսիայի կազմի մեջ է մտել 1271 թվականից, Ալբիգոյան խաչակրաց արշավանքի արդյունքում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.insee.fr/fr/statistiques/2119431?sommaire=2119504
- ↑ cite French law|number or usual name=n° 2015-29|date in French=16 janvier 2015|full name=relative à la délimitation des régions, aux élections régionales et départementales et modifiant le calendrier électoral|language=French|lower case=|URL=http://www.legifrance.gouv.fr/affichTexte.do;jsessionid=9FECBA9D9314D1D2C093CF793C886ED5.tpdila21v_1?idSectionTA=JORFSCTA000030109623&cidTexte=JORFTEXT000030109622&dateTexte=29990101
- ↑ «Projections de population l'horizon 2030en Languedoc-Roussillon»։ INSEE։ 2007։ Վերցված է 2022-04-06
- ↑ Degorre Arnaud, Redor Patrick (2007)։ «Enquêtes annuelles de recensement de 2004 à 2006»։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 19 October 2012-ին։ Վերցված է 2022-04-06
- ↑ INSEE։ «Produits intérieurs bruts régionaux et valeurs ajoutées régionales de 1990 à 2012»։ Վերցված է 2014-03-04
Արտաքին հղումներ խմբագրել
Լանգեդոկ-Ռուսիյոն Վիքիպահեստում |
- Languedoc-Rosellón La pequeña Francia del sur - Sitio web oficial de Francia
- Comité Regional de Turismo de Languedoc-Rosellón (en inglés)
- Web oficial del Consejo Regional (en francés)
- Montpellier y el sur de Francia (en inglés)
- The Languedoc-Roussillon region and its main tourist sites. (en inglés)
- La SeptimaNO - Plataforma contra la denominación de la región como «Septimania» (en francés)
- La región de Languedoc-Rosellón
- Languedoc-Rousillon : Languedoc: a week in which you get to play the action hero official French website (in English)
- Regional Council of Languedoc-Roussillon (in French)