Ռոյ Լիխտենշտայն

ամերիկացի նկարիչ, փոփ արտի ներկայացուցիչ

Ռոյ Լիխտենշտեյն (անգլ.՝ Roy Fox Lichtenstein, հոկտեմբերի 27, 1923(1923-10-27)[1][2][3][4][5][6][7][8], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 29, 1997(1997-09-29)[1][2][3][9][4][10][5][6][7][8], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, փոփ արտի ներկայացուցիչ:

Ռոյ Լիխտենշտայն
անգլ.՝ Roy Lichtenstein
Roy Lichtenstein.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1923(1923-10-27)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1997(1997-09-29)[1][2][3][9][4][10][5][6][7][8] (73 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[11][12]
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Օհայոյի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի պրոֆեսոր, բեմանկարիչ, վիմագրող, դիզայներ և jewellery designer
ՈճՓոփ արտ
Ուշագրավ աշխատանքներGirl with Ball?, Girl with Hair Ribbon?, Takka Takka?, Look Mickey?, Blam?, Engagement Ring?, Ten Dollar Bill?, Electric Cord? և I Can See the Whole Room...and There's Nobody in It!?
ՈւսուցիչHoyt L. Sherman? և Reginald Marsh?
ՊարգևներՀռոմի մրցանակ Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում Մշակույթի ազգային շքանշան և Կիոտո մրցանակ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Թագավորական գեղարվեստական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինDorothy Lichtenstein? և Isabel Sarisky?[13]
ԶավակներMitchell Lichtenstein?
Roy Lichtenstein Վիքիպահեստում

Վաղ տարիներԽմբագրել

 
Բարսելոնյան գլուխ

Ռոյ Լիխտենշտայնը ծնվել է Նյու Յորքում, հրեական միջին կարգի ընտանիքում: Մինչև 12 տարեկանը սովորել է հանրակրթական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մանհեթենի Ֆրանկլինի արական դպրոց: Դպրոցական ծրագրում ներառված չէր արվեստը. Լիխտենշտայնը արվեստով ու դիզայնով սկսել է հետաքրքրվել որպես հոբիով:

Դպրոցն ավարտելուց հետո Լիխտենշտայնը Նյու Յորքից մեկնել է Օհայո տեղի համալսարանում ուսանելու համար: Այնտեղ արվեստի դասընթացներ է անցել և կիրառական արվեստի ոլորտում աստիճան ստացել: Նրա կրթությունն ընդհատվել է երեք տարով, քանի դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բանակում: Դրանից հետո` 1943-1946 թվականներին, Լիխտենշտայնը, ավարտելով համալսարանը, այնտեղ մնում է որպես դասախոս` մոտակա 10 տարիներին դասախոսելով համալսարանում: 1949 թվականին նա Օհայո նահանգի համալսարանում ստանում է գեղարվեստի մագիստրոսի աստիճան, նույն թվականին էլ ամուսնանում է Իզաբել Ուիլսոնի հետ` 1965 թվականին ամուսնալուծվելով: 1951 թվականին Նյու Յորքի «Carlebach» պատկերասրահում կազմակերպվում է Լիխտենշտայնի առաջին անհատական ցուցահանդեսը:

Նույն թվականին նա տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ բնակություն է հաստատում հետագա 6 տարիների ընթացքում` ժամանակ առ ժամանակ վերադառնալով Նյու Յորք: Նա փոխում է աշխատանքի վայրերը` չդադարելով նկարել: Այս շրջանի նրա նկարների ոճը փոխվում է կուբիզմից էքսպրեսիոնիզմ:

1954 թվականին ծնվում է նրա ավագ որդին` Դևիդը, իսկ 1956 թվականին` երկրորդ որդին` Միտչելը: 1957 թվականին նա վերադառնում է Նյու Յորք` կրկին դասախոսական գործունեություն ծավալելով:

Հաջողության ճանապարհԽմբագրել

1960 թվականին նա սկսել է դասավանդել Ռաթգերի համալսարանում, որտեղ կրում է ամերիկացի նկարիչ Ալան Կապրոուի զգալի ազդեցությունը: Դա նպաստում է փոփ արտով նրա հետաքրքրվածությանը: 1961 թվականին Լիխտենշտայնը ստեղծում է փոփ արտ ոճով իր առաջին աշխատանքները` օգտագործելով նկարներ կոմիքսներից ու մուլտֆիլմերից և արտադրական տպագրության տեխնոլոգիա:

Նրան առաջին մեծ հաջողությունն են բերել կոմիքսների թեմայով և ամսագրային գրաֆիկայով աշխատանքները: Նկարիչն ընտրել է իրեն դուր եկած նկարը, ձեռքով մեծացրել այն, վերանկարել մեծ ֆորմատով` կիրառելով տրաֆարետային տպագրություն[14]: Նկարչի աշխատանքների մեծ մասը կատարված է այդ եղանակով: Ընդ որում, պատկերում ուժեղացվել են հեգնանքի ու սարկազմի տարրերը:

Լիխտենշտայնը մտերիմ է եղել Էնդի Ուորհոլի հետ[15]:

ՊարգևներԽմբագրել

  • 1977 - Սկովեհեգենի դպրոցի շքանշան գեղարվեստի ոլորտում, Սկովեհեգենի դպրոց, Մեն կղզի
  • 1979 - Արվեստի և նամակների ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Նյու Յորք
  • 1989 - Հռոմի ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Հռոմ, Իտալիա
  • 1995 - Արվեստի ազգային շքանշան, Վաշինգտոն
  • 1995 - Կիոտո մրցանակ, Կիոտո, Ճապոնիա
  • 1993 - Բարսելոնայի ընկերներ, Բարսելոնայի քաղաքապետ Պասկուալ Մարագալի կողմից
  • 1991 - Գեղարվեստի գործերի մրցանակ, Բրանդեյսի համալսարան, Մասաչուսեթս

ՆկարներԽմբագրել

Հիմնական աշխատանքներԽմբագրել

  • «M-Maybe»
  • «Ohhh . . . Alright . . .»
  • «I Can See the Whole Room! … and There’s Nobody in It!»
  • «Torpedo…Los!»
  • «Electric Cord»
  • «In the Car»

Էլեկտրական լարԽմբագրել

«Էլեկտրական լար» (անգլ.՝ Electric Cord) նկարը ստեղծվել է 1961 թվականին փոփ արտ ոճով: Նկարը ձեռք է բերել նշանավոր հավաքորդ Լեո Կաստելին 750 դոլարով: 1970 թվականին նկարը վերականգնման է տրվել Դանիել Գոլդռեյերին, որի մահից հետո նկարն անհետացել է[16]: Հետաքննությունների դաշնային բյուրոն երկար քննություն է անցկացրել: Գոլդռեյերը մահացել էր բնական մահով, և բոլոր նկարներն իրենց տեղում են եղել` բացի «Էլեկտրական լարից»[17]:

2009 թվականին վերականգնող նկարչի այրին հայտարարել է, որ գտել է նկարը դարակներից մեկում` այդ մասին հայտնելով ոստիկանությանը: Նկարը հանձնել են պատկերասրահի ժառանգորդուհուն` Բարբարա Կաստելիին: Ներկայումս նկարը գնահատվում է 4 միլիոն դոլար[18]:

Ռոյ Լիխտենշտայնի նկարներն աճուրդներումԽմբագրել

  • 1989 թվականին «Torpedo…Los!» նկարը «Քրիստիս» (անգլ.՝ Christie's) աճուրդում վաճառվել է 5.5 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային էր: Այդ ցուցանիշով Լիխտենշտայնը հայտնվել է ամենաթանկ վաճառված նկարներ ունեցող կենդանի նկարիչների եռյակում[19]:
  • 2005 թվականին «In the Car» նկարը վաճառվել է ռեկորդային 10 միլիոն ֆունտ ստերլինգով (16.2 միլիոն դոլար):
  • 1964 թվականին ստեղծված «Ohhh . . . Alright . . .» նկարը 2010 թվականի նոյեմբերի 11-ին «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 42.6 միլիոն դոլարով[20][21]:
  • «I Can See the Whole Room! … and There’s Nobody in It!» նկարը, որ ստեղծվել է 1961 թվականին, 2011 թվականի նոյեմբերին վաճառվել է 43 միլիոն դոլարով[22]:
  • «Քնած աղջիկը նկարը» նկարչի գործերից ամենից թանկարժեքն է. այն «Սոթբիս» տան աճուրդում վաճառվել է 44.8 միլիոն դոլարով[23]:
  • 2015 թվականի Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում «Բուժքույր» (անգլ.՝ Nurse) նկարը վաճառվել է նկարչի համար ռեկորդային` 95.4 միլիոն դոլարով: Այդ գինն անակնկալ է եղել, քանի որ նկարի մեկնարկային արժեքը կազմել է 80 միլիոն դոլար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roy Lichtenstein — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roy Lichtenstein
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. 9,0 9,1 9,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  10. 10,0 10,1 10,2 Kunstindeks Danmark
  11. LIBRIS — 2018.
  12. Museum of Modern Art online collection
  13. https://lichtensteinfoundation.org/biography/
  14. Жизненные вехи Роя Лихтенштейна.
  15. Биография Энди Уорхола
  16. «Работа Роя Лихтенштейна, пропавшая 40 лет назад, вернулась к законному владельцу» 
  17. «Шедевр Роя Лихтенштейна вернули хозяйке спустя 42 года после пропажи» 
  18. «Обнаружена пропавшая в 1970 году картина Роя Лихтенштейна» 
  19. Alloway Lawrence (1983)։ Roy Lichtenstein։ էջ 114 
  20. Bloomberg Business Week, Lichtenstein’s $43 Million Pouting Redhead Helps Revive Market Retrieved November 11, 2010
  21. «Roy Lichtenstein painting fetches $42.6m at auction»։ BBC News։ November 11, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է November 11, 2010 
  22. «Roy Lichtenstein Work Sets New $43m Sale Record»։ BBC News։ November 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է November 9, 2011 
  23. Melikian, Souren (2012-05-12)։ «Disconnect in the Art Market»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2012-05-15 

Արտաքին հղումներԽմբագրել