Օհայոյի համալսարան (անգլ.՝ Ohio University), ամերիկյան պետական հետազոտական համալսարան, գտնվում է Օհայո նահանգի Աթենս քաղաքում՝ 7,5 քառ. կմ կամպուսում։ Օհայոյի համալսարանը Ամերիկայի առաջին բուհն է, որը կազմավորվել է ԱՄՆ Կոնգրեսի ակտով, ինչպես նաև նախկին Հյուսիս-արևմտյան տարածքի առաջին համալսարանն է։ Այն նաև Միացյալ Նահանգների իններորդ ամենահին պետական համալսարանն է[14][15]։

Օհայոյի համալսարան
անգլ.՝ Ohio University
Տեսակհասարակական համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1804
ՀիմնադրիրManasseh Cutler?
Անվանված էՕհայո
Ընդհանուր անձնակազմ3687 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[2], MetaArchive Cooperative?[3], ORCID[4][5], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], Open Education Network?[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[10], Հետազոտական գրադարանների կենտրոն[11] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[12]
Երկիր ԱՄՆ[13]
ՏեղագրությունԱթենս (Օհայո)
Հասցե020 Chubb Hall, Athens, OH, 45701-2979[1]
Կայքohio.edu(անգլ.)
Օհայոյի համալսարան (ԱՄՆ)##
Օհայոյի համալսարան (ԱՄՆ)
Օհայոյի համալսարան, ԱՄՆ
 Ohio University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Օհայոյի համալսարանը պաշտոնապես ստեղծվել է 1804 թվականի փետրվարի 18-ին, երբ նրա կանոնադրությունը վավերացվել է նոր նահանգի գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա հավաստիացումն իրականացել է Օհայոյի՝ ԱՄՆ-ում ընդգրկվելուց 11 ամիս անց։ Առաջին երեք ուսանողները համալսարան են ընդունվել 1809 թվականին։ Համալսարանն ավարտել է նրանցից երկուսը՝ ստանալով բակալավրի աստիճան 1815 թվականին[16]։

Նկարագրություն խմբագրել

Գլխավոր կամպուսում, որը գտնվում է Աթենսում, սովորում է ավելի քան 26 000 ուսանող, որոնք գալիս են գրեթե յուրաքանչյուր նահանգից և մոտ 100 երկրից։

Օհայոյի համալսարանն առաջարկում է բակալավրի ավելի քան 250 ուղղություն։ Մագիստրատուրայի մակարդակով համալսարանը տրամադրում է մագիստրոսի աստիճան իր հիմնական ակադեմիական ուղղությունների մեծ մասով։ Օհայոյի համալսարանը ամբողջովին հավատարմագրված է Քոլեջների ու դպրոցների հյուսիսային կենտրոնական ասոցիացիայի կողմից։ Ուսուցման բարելավման Կարնեգի հիմնադրամը Օհայոյի համալսարանը դասակարգում է որպես հետազոտական համալասարան (բարձր գիտահետազոտական մակարդակ) հիմնական դասակարգման կատեգորիայում։

Ֆուլբրայթի ծրագրի հաղթողների ընդհանուր թվաքանակով համալսարանը դասվում է այնպիսի համալսարանների շարքում, ինչպիսիք են Բոստոնի քոլեջը, Փրինսթոնի համալսարանը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը[17]։

2014-2015 թվականներին Օհայոյի համալսարանը Կրթության և մշակույթի գործերի բյուրոյի կողմից ճանաչվել է խոշորագույնը այն ուսանողների թվով, որոնք ամերիկացի ուսանողների շրջանում Ֆուլբրայթի ծրագիր են ստացել[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://web.archive.org/web/20181005075323/http://old.arl.org/arl/membership/members.shtml
  3. https://metaarchive.org/about/
  4. https://orcid.org/members/0010f00002HK17GAAT
  5. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  6. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  7. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  8. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  9. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  10. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  11. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  12. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  13. Global Research Identifier Database — 2015.
  14. Act of February 18, 1804, 2 v. L.O. p. 193. Printed in full in A compilation of laws, treaties, resolutions, and ordinances: of the general and state governments, which relate to lands in the state of Ohio; including the laws adopted by the governor and judges; the laws of the territorial legislature; and the laws of this state, to the years 1815–16. G. Nashee, State Printer. 1825. pp. 226–232.
  15. Burke, Thomas Aquinas (September 1996). Ohio Lands: A Short History (8th ed.). Ohio Auditor of State. Retyped & graphics rescanned by Stewart-Zimmerman, Maggie (December 1997). "Ohio Lands - A Short History" Արխիվացված 2017-12-07 Wayback Machine.
  16. "Ohio University". Ohio History Central: An Online Encyclopedia of Ohio History.
  17. http://students.ohiohighered.org/applying/campuses/ohio-university Արխիվացված 2013-11-10 Wayback Machine {Wayback|url=http://students.ohiohighered.org/applying/campuses/ohio-university |date=20131110192109 }} "Ohio University"]. OhioHigherEd. 2013.
  18. "OHIO: Compass - University named a top producer of U.S. Fulbright Students". Ohio University.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհայոյի համալսարան» հոդվածին։