Ռիչարդ Կարպ (անգլ.՝ Richard Manning Karp հունվարի 3, 1935(1935-01-03)[1][2], Բոստոն, ԱՄՆ[1]), ամերիկացի գիտնական՝ հաշվիչ համակարգերի տեսության ոլորտում, Թյուրինգի մրցանակի դափնեկիր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980), ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ (1992)[14], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ (2002)[15]։

Ռիչարդ Կարպ
անգլ.՝ Richard Manning Karp
Ծնվել էհունվարի 3, 1935(1935-01-03)[1][2] (89 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Վաշինգտոնի համալսարան
Գործունեության ոլորտալգորիթմների տեսություն և կենսաինֆորմատիկա
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա և Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[3]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարAnthony Oettinger?[5]
Եղել է գիտական ղեկավարՆոամ Նիսան, Ռաջիվ Մոտվանի, Նարենդրա Կարմարկար, Բարբարա Սիմոնս, Eric P. Xing?, Ռոբերտ Մ. Քելլեր[5], Վալերի Քինգ[5], Ռայմոնդ Ռայթեր[5], Դեն Գուսֆիլդ[5], Մայքլ Լուբի[5], Ֆեյթ Էլեն[5], Kellogg S. Booth?[5], Թոմաս Ջերոմ Շեֆեր[5], Քեթլին Մարի Օ'Հարա[5], Սուխամայ Կունդու[5], Դենի Սորոկեր[5], Հովարդ Ջեֆրի Կարլոֆ[5], Prabhakar Lakshman Ragde?[5], Ժան-Լուի Գոֆեն[5], George W. Hartzell, III?[5], Դենիել Ֆասուլո[5], Լի Ահարոն Նյուբերգ[5], Իսմար Վիաննա Սիլվա Ֆիլո[5], Անդրես Վայնտրաուբ Պոհորիլ[5], Նորմ Զադա[5], Էն Գինզթոն Քոթրել[5], Ռոբերտ Մալքոլմ Մաքգրեգոր[5], Պեդրո Գոնսալո Գազմուրի[5], Ռուբին Ջոնսոն[5], Ջեյմս Փաուել Ռիչարդսոն[5], Ջոնաթան Ալեքսանդր Ֆրանկլ[5], Սալի Ջին Ֆլոյդ[5], Ֆիլիպ Գիբոնս[5], Լիզա Հելերշտեյն[5], Yanjun Zhang?[5], Սանդրա Ս. Իրանի[5], Յունիս Է. Սանթոս[5], Աբհիջիթ Սահայ[5], Ամուլյա Հարդև Սինգհ[5] և Մանիքանդան Նարայանան[5]
Պարգևներ

Թյուրինգի մրցանակ

[6][7]

Ջոն ֆոն Նեյմանի տեսական մրցանակ

Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ

Հարվիի մրցանակ

[8]

Ֆալկերսոնի մրցանակ

[9]
Ազգային գիտական մեդալ

EATCS award?

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Կիոտոյի մրցանակ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում

[10]

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Դիքսոնի գիտության մրցանակ

Տեխնիոնի պատվավոր դոկտոր

Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր

ACM-ի անդամ

[11]

Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության անդամ

[12]

Ֆրեդերիկ Վ․ Լանչեստերի մրցանակ

և

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

[13]
Կայքeecs.berkeley.edu/Faculty/Homepages/karp.html
 Richard Karp Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Կարպը ծնվել է 1935 թվականին Մասաչուսեթս (անգլ.՝ Massachusetts) նահանգի Բոստոն քաղաքում։ Հայրը՝ Էյբրահամ Լուիս Կարպը (1908-1981), միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ և տնօրեն է եղել, մայրը՝ Ռոզա Կարպը (1912-2000), Ռուսական կայսրությունից[16] գաղթած հրեա ընտանիքից էր։ Նա ունի իրենից փոքր մեկ քույր՝ Քերոլինը և երկու եղբայր՝ Ռոբերտը և Դեյվիդը (անգլ.՝ David A. Karp): Դեյվիդը ծնվել է 1944 թվականին, մասնագիտությամբ սոցիոլոգ է։

Կրթություն խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Ռիչարդն ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1955 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին՝ գիտությունների մագիստրոսի աստիճան, և վերջապես, 1959 թվականին՝ կիրառական մաթեմատիկայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Ուսումը ավարտելուց հետո Ռիչարդ Կարպը 9 տարի աշխատել է IBM (անգլ.՝ IBM (International Business Machines) հետազոտական կենտրոնում (Թոմաս Վաթսոն կրտսերի գլխավորած հետազոտական կենտրոնում անգլ.՝ Thomas J. Watson Research Center): 1968 թվականից նա Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և գործողությունների հետազոտության (գործողությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ) պրոֆեսոր է, որտեղ և աշխատում է մինչև հիմա։ Այդ ընթացում չորս տարի աշխատել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանում։

Ներդրումներ խմբագրել

1971 թվականին Կարպը Ջեկ Էդմոնդսի հետ մշակել է տրանսպորտային ցանցում առավելագույն հոսքը գտնելու ալգորիթմ, որը նրանց անունով անվանվել է «Էդմոնդս-Կարպ ալգորիթմ» (Edmonds–Karp algorithm): Մեկ տարի հետո Կարպը հրատարակել է իր՝ «Կոմբինատորային խնդիրների նվազողականություն» («Reducibility Among Combinatorial Problems»)[17] աշխատանքը, որտեղ նա ապացուցել է 21 լուծելիության խնդիրների NP ամբողջականությունը (Karp's 21 NP-complete problems):

1973 թվականին Կարպը և Ջոն Հոպքրոֆտը հրատարակել են Հապքրոֆտ-Կարպ ալգորիթմը, որը երկկողմ գրաֆներում տարրերի քանակի առավելագույն համապատասխանությունը գտնելու հայտնի ամենաարագ մեթոդն է[18]։

1980 թվականին Կարպը Ջոն Լիպտոնի հետ ապացուցել է Կարպ-Լիպտոնի թեորեմը (անգլ.՝ Karp–Lipton theorem):

1987 թվականին Ռիչարդը Մայքլ Ռաբինի հետ մշակել է ինֆորմացիայի որոնման ենթատող գտնելու ալգորիթմը (String-searching algorithm), որն անվանվել է նրանց պատվին[18]։

Ռիչարդ Կարպը շատ այլ կարևոր հայտագործություններ է արել ինֆորմատիկայում, օպերացիոն հետազոտություններ է կատարել համակցված արգորիթմների ոլորտում։ Այժմ նա զբաղվում է կենսաինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով[18]։

Ճանաչում խմբագրել

  • 2009 թվականի վերջին Ռոբերտ Կարպը զբաղեցրել է 35-րդ տեղը CiteSeer[19] նախագծի առավել մեջբերված հեղինակների ցանկում
  • 1977 թվականին՝ Ֆրեդերիկ Լանչեստերի մրցանակ (անգլ.՝ Frederick W. Lanchester Prize), ORSA
  • 1979 թվականին՝ Ֆալկերսոնի մրցանակ, Ամերիկայի մաթեմատիկական համայնքի մրցանակ
  • 1985 թվականին՝ Թյուրինգի մրցանակ՝ ալգորիթմների տեսության մեջ շարունակական ներդրումների համար, այդ թվում նաև ցանցային հոսքերում արդյունավետ ալգորիթմների և այլ համակցված օպտիմիզացման խնդիրների մշակման համար, բազմանոմիալ բարդության հաշվարկների և արդյունավետության ինտուիտիվ հասկացության համադրման համար, և, ամենագլխավորը՝ NP ամբողջականության տեսության մեջ ներդրումների համար։
  • 1987 թվականին «Ջոն ֆոն Նեյմանի լեկցիա» կիրառական մաթեմատիկայի ոլորտում ունեցած ներդրումների համար
  • 1990 թվական՝ Ֆոն Նեյմանի Տեսության մրցանակ, ORSA
  • 1994 թվական՝ ACM Պատվավոր անդամություն
  • 1995 թվական՝ Չարլզ Բեբբիջի մրցանակ
  •  1996 թվական՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
  • 1998 թվական՝ Հարվի մրցանակ, Իսրայելի տեխնիկական ինստիտուտ
  •  2004 թվական՝ Բենջամին Ֆրանկլինի մեդալ
  • 2008 թվական՝ Կիոտոյի մրցանակ
  • 2008 թվական՝ Դիքսոնի մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #170367800 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 Mathematics Genealogy Project — 1997.
  6. https://amturing.acm.org/award_winners/karp_3256708.cfm
  7. https://awards.acm.org/award_winners/karp_3256708#140
  8. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  9. https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=17
  10. https://www.kyotoprize.org/en/laureates/
  11. https://awards.acm.org/award_winners/karp_3256708#158
  12. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=2
  13. https://inf.ethz.ch/de/departement/auszeichnungen-und-rankings/ehrendoktoren.html
  14. Dr. Richard M. Karp(անգլ.)
  15. Richard Karp(ֆր.)
  16. Ռիչարդի մոր ընտանիքը եկել էր Ռուսական կայսրության Գրոդնենսկի նահանգից
  17. «Reducibility Among Combinatorial Problems» Արխիվացված 2011-06-29 Wayback Machine, Р. Карп, 1972 год(անգլ.)
  18. 18,0 18,1 18,2 «Richard M. Karp» (անգլերեն) — Биография.
  19. Statistics — Most Cited Authors in Computer Science

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Կարպ» հոդվածին։