Բացել գլխավոր ցանկը

Ջոն ֆոն Նոյման, անգլ.՝ John von Neumann, գերմ.՝ Johann von Neumann, ծնունդով՝ Յանոշ Լայոշ Նոյման (հունգ.՝ Neumann János Lajos, դեկտեմբերի 28, 1903(1903-12-28)[1][2][3][4][5][6][7][8], Բուդապեշտ, Հունգարիա[9] - փետրվարի 8, 1957(1957-02-08)[9][3][4][5][7][8], Walter Reed Army Medical Center, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[10][11]), ծագումով հունգար ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկոս։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1937)։ Առավել հայտնի է որպես համակարգիչների ժամանակակից ճարտարապետության նախահայր (այսպես կոչված ֆոն Նոյմանի ճարտարապետություն), քվանտային մեխանիկայում օպերատորների տեսության կիրառմամբ, ինչպես նաև որպես Մանհեթենի նախագծի մասնակից և խաղերի տեսության ու վանդակային ավտոմատների ստեղծող։

Ջոն ֆոն Նոյման
John von Neumann
JohnvonNeumann-LosAlamos.gif
Ծնվել էդեկտեմբերի 28, 1903(1903-12-28)[1][2][3][4][5][6][7][8]
Բուդապեշտ, Հունգարիա[9]
Մահացել էփետրվարի 8, 1957(1957-02-08)[9][3][4][5][7][8] (53 տարեկանում)
Walter Reed Army Medical Center, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[10][11]
բնական մահով
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԱՄՆ[12]
Ավստրո-Հունգարիա[13]
Ազգությունաշկենազի, հունգարացիներ և հրեա
ԴավանանքApostasy in Catholicism
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, քիմիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար, տնտեսագետ, միջուկային ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Հումբոլդտի համալսարան և United States Atomic Energy Commission[12]
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն, գործաղեկավարների տեսություն, մաթեմատիկա և ֆիզիկոս
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[14] և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Բուդապեշտի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, հին հունարեն, հունգարերեն և անգլերեն[2]
Գիտական ղեկավարԼիպոտ Ֆեյեր
Եղել է գիտական ղեկավարDonald B. Gillies և Maurice Pryce
ՊարգևներԱզատության նախագահական շքանշան Carl-Gustaf Rossby Research Medal Bôcher Memorial Prize[15] Էնրիկո Ֆերմի պարգև Josiah Willard Gibbs Lectureship Fellow of the American Physical Society Silliman Memorial Lectures և Էկոնոմետրիկ միության անդամ
Ամուսին(ներ)Կլարա Դան ֆոն Նոյման
Երեխա(ներ)Մարինա Ուայթմեն
John von Neumann Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1903 թ.-ին՝ Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում։ 1911 թ.-ին ընդունվել է Լյութերական գիմնազիան։ 1913 թվականին ընտանիքը ստանում է ազնվական տիտղոս և անվան ֆոն նախդիրը։ 30-ական թվականներին ԱՄՆ-ում նրա անունը վերափոխվեց Ջոնի։ 1926 թ. ավարտել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը, միաժամանակ նաև Բուդապեշտի համալսարանը, որտեղ ստացել է (1926) դոկտորի կոչում։ Դասախոսել է Բեռլինի (1926-1929), Համբուրգի (1929-1930) և Փրինսթոնի (1930-1933) համալսարաններում։ 1933 թվականից՝ Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, 1940 թվականից՝ բանակային և ծովային տարբեր հաստատությունների խորհրդական։ Մասնակցել է առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։ Եղել է Ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ (1955 թվականից)։

Հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող։ Ջոն Ֆոն Նոյմանը մահացել է ոսկրային քաղցկեղից 1957 թ.-ին։ Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին և դասական ու քվանտային մեխանիկայում դրա կիրառություններին։ Ուսումնասիրություններ ունի մաթեմատիկական տրամաբանության և տոպոլոգիական խմբերի բնագավառում։ Զբաղվել է խաղերի տեսության հարցերով։ Մեծ ավանդ ունի առաջին ԷՀՄ-երի ստեղծման գործում։ Կարևոր ավանդ ունի քվանտային ֆիզիկայի, քվանտային տրամաբանության, ֆունկցիոնալ վերլուծության, ինֆորմատիկայի, և տնտեսագիտության բնագավառներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118770314 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Biografisch Portaal — 2009.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Indiana Philosophy Ontology Project
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 KNAW Past Members
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Нейман Джон фон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. 10,0 10,1 10,2 Нейман Джон фон // Нейман Джон фон / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  11. 11,0 11,1 11,2 Macrae N. John von Neumann: The Scientific Genius Who Pioneered the Modern Computer, Game Theory, Nuclear Deterrence, and Much More — 1992. — P. 380. — ISBN 0-679-41308-1
  12. 12,0 12,1 12,2 http://www.nasonline.org/member-directory/deceased-members/20000935.html
  13. http://www.computerhope.com/people/john_neumann.htm
  14. NNDB — 2002.
  15. http://www.ams.org/profession/prizes-awards/pabrowse?purl=bocher-prize