Ռիո (մուլտֆիլմ)
Ռիո (անգլ.՝ Rio), ամերիկա-բրազիլական լիամետրաժ մուլտիպլիկացիոն երաժշտական ֆիլմ (2011 թվական)։ Նկարահանվել է Blue Sky Studios և 20th Century Fox Animation ստուդիաներում։ Ռեժիսորն է Կառլոս Սալդանան։
Ֆիլմի անգլերեն տարբերակում գլխավոր դերերը հնչյունավորել են Ջեսսի Այզենբերգը և Էն Հետուեյը, իսկ ռուսերենը` Պավել Դերևյանկոն և Տատյանա Շիլինան։ Թողարկվել է եռաչափ (3D) ֆորմատի համար։ Ֆիլմը ստացել է «Օսկար» «Լավագույն երգ» անվանակարգում։ Ֆիլմի անունը գալիս է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի անվանումից, որտեղ էլ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները[9]։
Մուլտֆիլմը երկու անտրոպոմորֆիկ՝ իգական և արական արա թութակների արկածների մասին է։ Իրենց տեսակից մնացած միակ անդամներն են, որոնք ապօրինի առևանգվել էին ավազակների կողմից, որպես հազվագյուտ տեսակի թռչուններ։
Կերպարներ խմբագրել
Կենդանիներ խմբագրել
- Կապույտիկ (անգլ.՝ Blu) - կապույտ արա արու թութակ։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Ամբողջական անունը՝ Թայլեր Կապույտիկ Հենդերսոն։
- Գոհար (անգլ.՝ Jewel) - կապույտ արա էգ թութակ։
- Ռաֆայել (անգլ.՝ Rafael) - մեծ տուկան։
- Պեդրո (անգլ.՝ Pedro) - կարմիր սրածայր կարդինալ։
- Նիկո (անգլ.՝ Nico) - ընտանի դեղձանիկ։
- Լուիզ (անգլ.՝ Luiz) - բուլդոգ շուն։
- Նայջել (անգլ.՝ Nigel) - մեծ սրածայր կակադու։
- Եվա (անգլ.՝ Eva) - ծիածանափայլ տուկան, Ռաֆայել կինը։
- Մաուրո (անգլ.՝ Mauro) - տարածբած ամերիկյան փոքրիկ կապիկ։
- Կիպո (անգլ.՝ Kipo) - վարդագույն կոլպիցա։
- Ալիսա և Քլոե (անգլ.՝ Alice and Chloe) - կանադական սագ։
Մարդիկ խմբագրել
- Լինդա (անգլ.՝ Linda) - Կապույտիկի տիրուհին։
- Տուլիո (անգլ.՝ Tulio) - թռչնաբան։
- Ֆեռնանդո (անգլ.՝ Fernando) - տղա, նախկինում Մարսելի օգնականը։
- Մարսել (անգլ.՝ Marcel) - որսագող։
- Արմանդո (անգլ.՝ Armando) - Մարսելի օգնականը։
- Տիպա (անգլ.՝ Tipa) - Մարսելի օգնականը։
- Սիլվիո (անգլ.՝ Sylvio) - թիկնապահ։
Հնչյունավորում խմբագրել
- Ջեսսի Այզենբերգ - Կապույտիկ
- Էն Հետուեյ - Գոհար
- Լեսլի Ման - Լինդա
- Ջեմեյն Կլեմենտ - Նայջել
- Ջորջ Լոպես - Ռաֆայել
- Ուիլ այ էմ - Պեդրո
- Ջեյմի Ֆոքս - Նիկո
- Կարլոս Պոնսե - Մարսել
- Ջեֆ Գարդժի - Տիպա
- Դևի Վիերա - Արմանդո
- Ռոդրիգո Սանտորո - Տուլիո
- Ջեյք Օսթին - Ֆերնանդո
- Թրեյսի Մորգան - Լուիզ
- Բերնարդո դե Պաուլո - Սիլվիո
- Ֆրանցիսկո Ռամոս - Մաուրո
- Բեբել Ժիլբերտու - Եվա
- Սոֆիա Սկարպա Սալդանա - երիտասարդ Լինդա
Եկամուտ խմբագրել
Մուլտֆիլմի եկամուտը կազմել է 484 634 335 դոլար[10]։ ԱՄՆ-ում մուլտֆիլմի եկամուտը կազմել է 143 619 809 դոլար, իսկ մնացած վայրերում՝ 341 015 951 դոլար։ Ռուսաստանում առաջին շաբաթվա վերջին կազմել է 10.4 միլիոն դոլար[11]։ Մուլտֆիլմը 33-րդ տեղն է զբաղեցնում ամենաշահութաբեր լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմերի և 10-րդը 2011 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերի մեջ։ Սա 2011 թվականի առաջին ֆիլմն էր, որին հաջողվեց հաղթահարել արգելքը՝ ԱՄՆ-ում 400 միլիոն դոլար եկամուտ կազմելով[10]։
Քննադատություններ խմբագրել
«Ռիո»-ն կինոքննադատների մեծամասնության կողմից լավ է ընդունվել։ 2011 թվականի սեպտեմբերին մուլտֆիլմի ռեյտինգը Rotten Tomatoes-ում հասնում էր 71%-ի[12]։
«Entertainment Weekly» ամսագրի կինոքննադատը 4-ից 2 միավոր է տվել, ավելացնելով[13].
Ես գնահատել եմ մուլտիպլիկացիան և երաժշտությունը, բայց դա Pixar-ի մակարդակը չէ։ Մուլտֆիլմը վերածվել էր սարսափի և վիրավորանքի։ |
Los Angeles Times քննադատ թերթը որակավորել է, որպես դրական մուլտֆիլմ և ասել[14].
«Ռիո»-ն իր բովանդակությամբ ազատ ոճի, փոփոխություններով լի մուլտֆիլմ է կապված թութակների որսի հետ։ |
Մետյու Թերներ, ViewLondon.
Դրանք բավականին աշխույժ, հաճելի և հաճախ զվարճալի արկածներ են։ |
Ռոզ Լոուս, Birmingham Post.
Լավ է, բայց թռչունների մասին մեծ պատմություն չէ։ |
Նայջել Էնդրյուս, Financial Times.
Գույները գեղեցիկ են, սակայն ձայնային դերասանները չեն պահել ձայնի շքեղությունն ու ճարպկությունը։ |
Անտոն Բայտել, Eye for Film.
Դինամիկ, հետաքրքիր և շատ ոգևորիչ։ |
Մարքեթինգ խմբագրել
Տեսանյութ խմբագրել
Տեսանյութը, որը նկարահանված է մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է 2011 թվականի ապրիլի 12-ին Wii, Nintendo DS, PlayStation 3 և Xbox 360 հարթակներում[15]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Թութակների ոչնչացման հետ կապված պատմությունը հորինված չէ, այլ իրականություն։ Կապույտ արա թութակների պահպանման կազմակերպությունները ևս ոչնչացման վտանգի տակ են գտնվում։
- Մուլտֆիլմի բովանդակության հիման վրա ստեղծվել է «Angry Birds» խաղի երրորդ տարբերակը՝ «Angry Birds Rio»։
- Իրականում արա թութակի գլուխը կապույտ չէ, այն սպիտակ է։ Սակայն ամբողջությամբ կապույտ՝ հակինթի արաների պես։ Հետաքրքիր է նաև այն, որ թռչնաբան Տուլիոն երբեք նրանց չի անվանել «կապույտ» արաներ։
- Ալեքսանդր Գրուզդևը, ով հնչյունավորել է Մարսելի կերպարը, «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմում հնչյունավորել է Դիեգո վագրի կերպարը ևս։
- Ռուսերեն տարբերակում «Fly Love» երգի փոխարեն հնչում է «Ararinha» երգը, որը երգում է Ջեյմս Ֆոկսը։
Երաժշտություն խմբագրել
«Ռիո` կինոֆիմի երաժշտությունը» Rio: Music From The Motion Picture | ||||
---|---|---|---|---|
Blue Sky Studiosի երգը | ||||
Թողարկված | 2011 թվականի մարտի 29, 2011 թվականի ապրիլի 5(CD) | |||
Ժանր | փոփ, լատինո, ալտերնատիվ հիփ-հոփ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 51:05 | |||
Կոմպոզիտոր | Ջոն Փաուել | |||
Պրոդյուսեր | Սերժիո Մենդես, Ջոն Պաուել | |||
Ժամանակագրություն | ||||
| ||||
«Telling the World» (2011 թվականի մարտի 22)
|
2011 թվականի մարտի 18-ին երգիչ-երգահան Տայո Քրուզը Յություբ «Telling the World» տեսահոլովակն է տեղադրել, որպես սաունդթրեք[16]։ Պաշտոնական թողարկվել է ԱՄՆ-ի 20th Century Fox-ում 2011 թվականի մարտի 29-ին համացանցի առցանց բեռնելու օգնությամբ[17] և Interscope Records ստուդիայում ապրիլի 5-ին CD ֆորմատով[18]։ Բրազիլական տարբերակում որոշ երգեր հնչում են պորտուգալերեն։ «Real in Rio» դարձել է «Favo de Mel» (Honeycomb), բայց այն կատարում են նույն երգիչները, ովքեր կատարում են անգլերեն տարբերակը (առաջին կեսը թարգմանված է, իսկ շարունակությունը մնացել է անգլերենով)[19]։
Անվանումը | Տևողությունը |
---|---|
«Real in Rio» | 3։48 |
«Let Me Take You To Rio» | 1։54 |
«Mas Que Nada» | 2։44 |
«Hot Wings» | 2։16 |
«Pretty Bird» | 2։04 |
«Drop it Low» | 3։41 |
«Fly Love» | 3։41 |
«Telling the World» | 3։33 |
«Funky Monkey» | 2։24 |
«Take You To Rio (remix)» | 3։26 |
«Balanco Carioca» | 3։01 |
«Sapo Cai» | 2։46 |
«Samba De Orly» | 2։49 |
«Valsa Carioca» | 2։35 |
«Forro da Fruta» | 2։12 |
Գործիքային երաժշտություն խմբագրել
«Ռիո» Rio | ||||
---|---|---|---|---|
Ջոն Պաուելի երգը | ||||
Թողարկված | 2011 թվականի ապրիլի 19 | |||
Ժանր | սաունդթրեք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 47:04 | |||
Կոմպոզիտոր | Ջոն Փաուել | |||
Ժամանակագրություն | ||||
|
Գործիքային երաժշտությունը պատրաստել է Ջոն Պաուելը և այն թողարկվել է 2011 թվականի ապրիլի 19-ին Varese Sarabande Records ընկերության հետ[20][21]։
Անվանումը | Տևողությունը |
---|---|
«Mornng Routine» | 2։23 |
«Meet Tulio» | 2։55 |
«Great Big Momma Bird» | 2։47 |
«Paradise Concern» | 1։59 |
«Bagged and Missing» | 2։09 |
«Locked Up» | 2։10 |
«Chained Chase» | 2։35 |
«Bedtime Flyers» | 2։58 |
«Idiot Glider» | 1։56 |
«Juicy Little Mango» | 2։27 |
«Umbrellas of Rio» | 2։27 |
«Motorbike» | 1։23 |
«Bird Fight» | 1։03 |
«Birds Moved» | 2։33 |
«Heimlich» | 1։03 |
«Birdnapped» | 3։37 |
«Rio Airport» | 4։24 |
«Flying» | 2։43 |
«Market Forro» | 2։11 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.adorocinema.com/filmes/filme-146550/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Rotten Tomatoes — 1998.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=rio.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=73748&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://latimesblogs.latimes.com/entertainmentnewsbuzz/2011/04/box-office-rio-scream-4-conspirator.html
- ↑ http://www.variety.com/article/VR1118003473
- ↑ 10,0 10,1 http://boxofficemojo.com/movies/?id=rio.htm
- ↑ http://culturavrn.ru/page/3915.shtml
- ↑ http://www.rottentomatoes.com/m/rio/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 2015-05-02
- ↑ http://articles.latimes.com/2011/apr/15/entertainment/la-et-rio-20110415
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-11-ին։ Վերցված է 2015-05-02
- ↑ https://www.youtube.com/watch?v=4JK_Lg8P7PU
- ↑ 20th Century Fox
- ↑ http://www.amazon.com/Rio-Motion-Picture-Various-Artists/dp/B004PR71JC
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է 2015-05-02
- ↑ https://itunes.apple.com/us/album/rio-original-motion-picture/id429214902
- ↑ http://filmmusicreporter.com/2011/03/24/rio-score-album-details/
Արտաքին հղումներ խմբագրել
Պաշտոնական կայքեր խմբագրել
- http://www.riomovies.com/
- http://rio-3d.ru/ Archived 2014-12-19 at the Wayback Machine.
Արձագանքներ խմբագրել
- «Ռիո»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Ռիո» ֆիլմը Metacritic կայքում
- «Ռիո»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ռիո» Archived 2012-01-26 at the Wayback Machine. ֆիլմը Allrovi կայքում
Լրացուցիչ խմբագրել
- Рио на Blu-ray(չաշխատող հղում)
- Тексты некоторых песен мультфильма «Рио» Archived 2014-05-16 at the Wayback Machine.