Վանդա Սայքս
Վանդա Սայքս (անգլ.՝ Wanda Sykes, մարտի 7, 1964, Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Hampton University? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կատակերգու, գրող, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
wandasykes.com | |
«Քրիս Ռոքի շոու»-ի սցենարի համար «Էմմի» մրցանակի դափնեկիր։ 2004 թվականին «Entertainment Weekly» ամսագիրը նրան անվանել է Ամերիկայի 25 ծիծաղելի մարդկանցից մեկը[1]։
Հայտնի է «Հին Քրիսթինի նոր արկածները» սերիալում Բարբի դերով և «Ձեր մահացած խանդավառությունը» շոուով։ 2009 թվականին Fox ալիքով թողարկվել է սեփական «Վանդա Սայքսի շոու»-ն[2][3]։
Կինոյում Սայքսը հայտնի է «Եթե սկեսուրը հրեշ է», «Իմ սուպեր նախկինը», «Ամենակարող Էվանը» ֆիլմերում խաղացած դերերով և «Անտառային եղբայրություն», «Կոտոշներ և սմբակներ», «Եղբայր արջ 2», «Ռիո», «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։
ԿենսագրությունԽմբագրել
Սայքսը ծնվել է Վիրջինիայի Պորտսմութ քաղաքում՝ ԱՄՆ-ի բանակի գնդապետ Հարի Սայքսի և բանկիր Մարիոն Լուիզի ընտանիքում[4]։ Մեծացել է Վաշինգտոնում։
Ավարտել է Արունդելի միջնակարգ դպրոցը (Մերիլենդ, Գամբրիլս)[5] և Հեպթոնի համալսարանը[5], որտեղ ստացել է մարքեթինգի բակալավրի աստիճան։ Քոլեջն ավարտելուց հետո որպես գնումների աշխատակից աշխատանքի է անցել Ազգային անվտանգության գործակալությունում[5][6], որտեղ աշխատել է հինգ տարի[7]։
ԿարիերաԽմբագրել
Իր կարիերան Վանդան սկսել է 1987 թվականին՝ Վաշինգտոնի «Coors Light Super Talent Showcase»-ում լսարանի դիմաց ելույթ ունենալով[7][8]։ 1992 թվականին տեղափոխվել է Նյու Յորք[7]։ Նրա առաջին մեծ աշխատանքը եղել է «Caroline's Comedy Club»-ում Քրիս Ռոքի հետ միասին[7]։ 1997 թվականին միացել է «Քրիս Ռոքի շոու»-ի հեղինակների խմբին, նաև ինքն է բազմիցս ելույթ ունեցել շոուի ժամանակ[8]։ Հեղինակային խումբը չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
2003 թվականին Սայքսը ոչ մեծ դերով նկարահանվել է «Առանձնահատուկ Վանդա» սիթքոմում։ 2006 թվականին դեր է ստացել «Հին Քրիսթինի նոր արկածները» կատակերգական սերիալում։ Նա նաև դարձել է «Ուիլ և Գրեյս» սերիալի էպիզոդի հրավիրված աստղ։ Նույն թվականին հնչյունավորել է «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի Ստելային, «Կոտոշներ և սմբակներ» մուլտֆիլմի Բեսիին և «Եղբայր արջ 2» մուլտֆիլմի Ինոկոյին, նկարահանվել է նաև «Իմ սուպեր նախկինը» և «Ամենակարող Էվանը» ֆիլմերում։ Նույն թվականի հոկտեմբերին HBO ալիքով ցուցադրվել է Վանդայի «Wanda Sykes: Sick & Tired» կոչվող առաջին սթենդափ ելույթը, որը առաջադրվել է «Էմմի» մրցանակի[9]։
2008 թվականի հոկտեմբերին Սայքսը նկարահանվել է «Մտածիր նախքան խոսելը» գովազդային կամպանիայում, որն ուղղված էր երիտասարդական համայնքներում հոմոֆոբիայի կանխարգելմանը[10][11]։ 2009 թվականի մարտին հայտարարվել է, որ թողարկվելու է շաբաթօրյա «Վանդա Սայքսի շոուն», որի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 7-ին[12][13]։ 2009 թվականի ապրիլին «Out» ամսագիրը նրան ընդգրկել է «50 ազդեցիկ մարդիկ» ամենամյա ցուցակում։
«Wanda Sykes: I'ma Be» երկրորդ սթենդափ ելույթի պրեմիերան նույնպես կայացել է HBO հեռուստաալիքով 2009 թվականի հոկտեմբերին[13]։
Անձնական կյանքԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
1991-1998 թվականներին Սայքսը ամուսնացած է եղել պրոդյուսեր Դեյվ Հոլի հետ[7]։
2008 թվականի նոյեմբերին Սայքսը կատարել է քամինգ աութ՝ հայտարարելով, որ լեսբուհի է։ Դա տեղի է ունեցել Լաս Վեգասի միտինգի ժամանակ, որտեղ ցուցարարները քվեարկել են սահմանադրական ուղղումների համար, որն արգելում է միասեռ ամուսնությունները Կալիֆոռնիայում[7][14]։ Մեկ ամիս առաջ Սայքսը ամուսնացել է իր խաղընկեր Ալեքսի հետ, որի հետ ծանոթացել է 2006 թվականին։ 2009 թվականին զույգը ուներ երկու երեխա[15]։
ԱռողջությունԽմբագրել
2011 թվականի սեպտեմբերի 19-ին «Էլեն Դեջեներեսի շոու»-ի ժամանակ Վանդան խոստովանել է, որ նրա մոտ ախտորոշվել է ոչ ինվազիվ կրծքագեղձի քաղցկեղ։ Սայքսին նշանակվել է երկկողմանի մաստեկտոմիա՝ երկու կրծքերի հեռացում[16]։
ՄրցանակներԽմբագրել
Սայքսը երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, որը ստացել է 1999 թվականին «Վարյետեի լավագույն սցենար կամ երաժշտական կատակերգություն» անվանակարգում։ 2001 թվականին ստացել է ամերիկյան կատակերգական մրցանակ «Նշանավոր կին-կատակերգու» անվանակարգում։ Սեփական շոուի վրա աշխատանքի համար երեք անգամ ստացել է «Էմմի» մրցանակ (2002, 2004 և 2005 թվականներին)[17]։ 2010 թվականին ստացել է «GLAAD» մրցանակը գեյերի և լեսբուհիների իրավունքների հավասարության աջակցության համար[18][19]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2000 | Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը | Շանտալ | |
2001 | Ներքև դեպի գետնին | Վանդա | |
2005 | Եթե սկեսուրը հրեշ է | Ռուբի | |
2006 | Եղբայր նապաստակի արկածները | Մունի քույրը | Հնչյունավորում |
Անտառային եղբայրություն | Ստելա | Հնչյունավորում | |
Իմ սուպեր նախկինը | Կարլա | ||
Կոտոշներ և սմբակներ | Բեսի | Հնչյունավորում | |
Եղբայր արջ 2 | Ինոկո | Հնչյունավորում | |
2007 | Ամենակարող Էվանը | Ռիտա | |
Ամուսնության արտոնագիր | բուժքույր Բորման | Տիտրերում նշված չէ | |
2011 | Ռիո | Խլոյա | Հնչյունավորում |
2012 | Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ | Սիդի տատիկը | Հնչյունավորում |
2013 | Մակընթացություններ | Ֆլորին Քլարքսոթ | |
2016 | Սառցե դարաշրջան | Սիդի տատիկը | Հնչյունավորում |
2016 | Շատ վատ մայրիկները | բժիշկ Կառլ | |
2017 | Շատ վատ մայրիկները 2 | բժիշկ Կառլ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «The Best of the Rest»։ Entertainment Weekly։ մարտի 19, 2004։ Վերցված է 2008-12-25
- ↑ «Wanda Sykes Official Site»։ Wanda Sykes Returns To Fox։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2009-04-03
- ↑ «The Wanda Sykes Show»։ The Wanda Sykes Show on Fox։ Վերցված է 2009-07-12
- ↑ Lee Felicia R. (2012-03-19)։ «Wanda Sykes Finds Ancestors Thanks to Henry Louis Gates Jr»։ The New York Times։ Վերցված է 2012-08-18
- ↑ 5,0 5,1 5,2 Katz Lee Michael։ «Funny Girl»։ Washingtonian.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2010-06-11
- ↑ «Wanda Sykes Biography»։ Yahoo! Movies։ AEC One Group Stop, Inc.։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2008-12-11
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Karpel Ari (март 2009)։ «Black and Gay Like Me»։ The Advocate (1024)։ Վերցված է 2012-08-18
- ↑ 8,0 8,1 «Wanda Sykes»։ The Notable Names Database։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2008-12-29
- ↑ «Complete List of 2007 Emmy Nominations»։ Associated Press։ 2007-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-11-27
- ↑ Juergens Brian (2008-10-08)։ «Hilary Duff and Wanda Sykes on "That's so gay": Knock it off!»։ After Elton։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2009-11-27
- ↑ «Think before you speak. Don't say "That's So Gay."»։ thinkb4youspeak.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04
- ↑ «Wanda Returns to Fox!»։ Fox։ 2009-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-11-27
- ↑ 13,0 13,1 Ostrow Joanne (2009-11-07)։ «Wanda Sykes brings her sass to late night»։ Denver Post։ Վերցված է 2009-11-27
- ↑ McKinley Jessie (2008-11-15)։ «Across U.S., Big Rallies for Same-Sex Marriage»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-19-ին։ Վերցված է 2009-11-27
- ↑ Julie Jordan (մայիսի 13, 2009)։ «Wanda Sykes Becomes Mom of Twins!»։ People։ Վերցված է 2009-05-13
- ↑ Silverman, Stephen M. (September 23, 2011)։ «"Wanda Sykes: I Had a Double Mastectomy"»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04
- ↑ «Wanda Sykes Biography»։ Comedy Central։ 11 мая 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-29-ին։ Վերցված է 2009-05-11
- ↑ «Wanda Sykes accepts her GLAAD award»։ After Ellen։ April 20, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04
- ↑ «TV Week GLAAD to honor Wanda Sykes»։ TV Week։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-12-04