Դեղձանիկ

թռչունների տեսակներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղձանիկ (այլ կիրառումներ)

Դեղձանիկ (անգլ.՝ Serinus canaria), ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությունը՝ 12-14 սմ։ Էգը դեղնականաչավուն է, մուգ բծերով, կուրծքը դեղին, արուն՝ կանաչավուն։ Տարածված է Մադեյրայում, Ազորյան և Կանարյան կղզիներում, Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում։

Հայաստանում հանդիպում է կարմրակատար սերինոսը։ Բնադրում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով։ Բազմանում է տարին 2 անգամ, դնում 3-5 ձու։ Թխսում է արուն (13 օր)։

Դեղձանիկը հաջողությամբ բազմանում է նաև տնային պայմաններում։ Երգում են միայն արուները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 338
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղձանիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղձանիկ» հոդվածին։