Ռա (նավակներ)
«Ռա» (նորվ.՝ Ra), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի նախագծերից մեկն է, ըստ որի պետք էր կառուցել պապիրուսից նավակներ և Ատլանտյան օվկիանոսով կատարել գիտական ճանապարհորդություններ:
ՆախապատմությունԽմբագրել
Թուր Հեյերդալի այս գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի ապացուցի, թե ինչպես են հին աշխարհի ծովագնացները, ըստ մասնավորի եգիպտացիները, տրանսատլնտյան ուղևորություններ կատարել առագաստանավերով՝ օգտագործելով Կանարյան սառը հոսանքի ուժը: Ըստ Հեյերդալի գիտաենթադրության, Մեքսիկայի և Պերուի հնդկացիները կարող են չլինել Բերինգի նեղուցով այստեղ թափանցած ցեղերի ժառանգները, այլ որևիցե ցեղի ժառանգները, ովքեր Ամերիկա են եկել Ատլանտյան օվկիոնոսով նավարկելիս: Նորվեգացի ճանապարհորդը ընդհանուր եզրագծեր էր փնտրում մեզոամերիկյան բուրգերի, ինկերի ճարտարապետության և եգիպտական բուրգերի միջև[1]:
Նախկինում, մասնավորապես 1947 թվականին «Կոն-Տիկի» լաստանավով Թուր Հեյերդալն իր գիտարշավի ժամանակ ապացուցեց այն վարկածի հնարավորությունը, որ պոլինեզացիների նախնիները այդ խախաղօվկիանոսյան կղզիախումբ են ժամանել Հարավային Ամերիկայից նավարկելով: «Ռա» նավակներով գիտարշավի մեկնելը Թուր Հեյերդալի մեկ այլ գիտաենթադրության ապացուցելն էր:
Ստեղծման պատմություն և գիտարշավԽմբագրել
«Ռա» անվանումով առաջին նավակը ստեղծվել է՝ օգտվելով հինեգիպտական նկարներներից, գծագրերից և պահպանված մանրակերտներից: Այն կառուցվում է Չադի Հանրապետության մասնագետների կողմից, քանի որ նրանք փորձառու էին Չադ լճով նավակներով ճանապարհորդելու գործում: Որպես շինանյութ օգտագործվեց պապիրուսը, որը բերվել էր Թանա լճից՝ Եթովպիայից:
«Ռա» նավակը առաջին անգամ ջուր իջեցվեց Ատլանտյան օվկիանոսում՝ Մարոկկոյի ափերին, 1969 թվականի մայիսի 25-ին: Հիսունվեց օր նավարկելուց հետո «Ռա» նավակն անցավ ավելի քան 5 հազար կիլոմետր ճանապարհ: Դրանից հետո նավակն սկսեց աստիճանաբար ծռվել, քանի որ կային կառուցվածքային թերություններ, որոնք հաշվի չէին առնվել նավակները կառուցելիս օգտվելով եգիպտական գծագրերից: Բացի այդ նավակի վրա մեծ քանակությամբ ջուր և սննդի պաշար կար, որը ծանրությանը չէր դիմանում: Ի վերջո, «Ռա» նավակը կամաց-կամաց մասերի բաժանվեց: Անձնկազմը ստիպված թողեց նավակը: Չնայած անհաջող մեկնարկին, Թուր Հեյերդալը շարունակում էր պնդել իր վարկածը, ավելին, շահագրգռվածությունն էլ ավելի էր մեծանում, որպեսզի ապացուցի այն:
Հաջորդ տարի մեկնարկեցին նոր՝ «Ռա-II» նավակի կառուցման աշխատանքները: Այս անգամ հաշվի առնվեցին բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք անտեսել էին «Ռա» նավակը կառուցելիս: Այս անգամ նավաշինարարները Բոլիվիայից էին՝ Տիտիկակա լճի հնդկացիները:
«Ռա-II» նավակը կրկին Մարոկկոյի ափերից դուրս եկավ ճանապարհորդության[2]: Այս անգամ Թուր Հեյերդալի երազանքն իրականացավ և նավակը բարեհաջող կերպով հասավ մինչև Բարբադոս՝ ապացուցելով այն հանգամանքը, որ հին ծովագնացները կկարողանային կատարել տրանսատլանտյան ուղևորություններ: «Ռա-II» նավակի արձանագրած հաջողությունները գնահատվեցին որպես ապացույց, որ դեռևս նախապատմական ժամանակաշրջանում եգիպտացի ծովագնացները, միտումնավոր կամ ակամայից, կարող էին ճանապարհորդել մինչև Նոր աշխարհ:
Այս գիտարշավների մասին Թուր Հեյերդալը գրեց գիրք՝ «Ճանապարհորդություն Ռա նավակով», ինչպես որ գրել էր նախկին արշավախմբի մասին՝ «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով»: Այս նոր գրքի մոտիվներով ստեղծվել է փաստավավերագրական կինոնկար:
ԱրդյունքԽմբագրել
«Արևի աստծու հետքերով» հոդվածում, որը հրատարակվել է Կահիրեի «Egypt Travel Magazine»[3] ամսագրում, Թուր Հեյերդալն այսպես է արտահայտվում.
Նավակների անձնակազմԽմբագրել
Թուր Հեյերդալը գիտարշավի գաղափարը կյանքի կոչելու նպատակով տարբեր ռասաների, ազգային պատկանելիության, կրոնական և քաղաքական համոզմունքների անձինք է հավաքագրել: Դրանով փորձել է համոզվել, որ այդ «փոքրիկ լողացող կղզու» վրա ինչպես են մարդիկ խաղաղությամբ համագործակցում միմյանց հետ: Ամբողջ գիտարշավի ժամանակ, «Ռա» և «Ռա-II» նավակների անձնակազմերը մեծ թվով ապացույցներ ձեռք բերեցին, որոնք վերաբերում են Համաշխարհային օվկիանոսի աղտոտմանը: Արդյունքները հաշվետվության ձևով ներկայացրին Միավորված ազգերի կազմակերպությանը:
«Ռա» նավակի անձնակազմ
- Նորվեգիա Թուր Հեյերդալ (գիտարշավի ղեկավար)
- ԱՄՆ Նորման Բեյքեր (ղեկապետ)
- Չադ Աբդուլլա Ջիբրին (պապիրուսի մասնագետ)
- Իտալիա Կառլո Մաուրի (կինոօպերատոր)
- ԽՍՀՄ Յուրի Սենկևիչ (բժիշկ)
- ԱՄԷ Ժորժ Սուրիալ (լուսանկարիչ)
- Մեքսիկա Սանտյագո Հենովես (մարդաբան)
«Ռա-II» նավակի անձնակազմ
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ На «Ра» через Атлантику
- ↑ Экспедиция Тура Хейердала на папирусной лодке «Ра-2». Справка
- ↑ Т. Хейердал. По следам бога Солнца (перев. с англ.). — За рубежом. — № 21, 23—29 мая 1969 г.
ԳրականությունԽմբագրել
- Thor Heyerdahl: Expedition Ra: Mit dem Sonnenboot in die Vergangenheit. Rowohlt Verlag, Reinbek 1976, ISBN 978-3-499-16863-5.
- Michael Davie: Atlantikfahrt im Boot aus Papyrus. In: Die Zeit, Nr. 22/1969, zum Beginn der ersten Ra-Überfahrt
Արտաքին հղումներԽմբագրել
- Kon-Tiki-Museum (norwegisch)
- Park Pyramides de Güimar auf Teneriffa
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռա (նավակներ) կատեգորիայում։ |