Ճանապարհորդություն «Կոն-Տիկիով» (գիրք)

գիրք

«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» կամ «Կոն-Տիկիի» գիտարշավը» (նորվ.՝ Kon-Tiki ekspedisjonen),  նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի գիրքը։ Գրքում հեղինակը ներկայացնում է «Կոն-Տիկի» լաստանավով 1947 թվականին ձեռնարկած գիտարշավի մանրամասները և Պերուի հնդկացիների Պոլինեզիայում վերաբնակեցման պատմությունը։

Ճանապարհորդություն «Կոն-Տիկիով»
նորվ.՝ Kon-Tiki ekspedisjonen
«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գրքի շապիկը, Հայպետրհատ, 1958 թվական
ՀեղինակԹուր Հեյերդալ
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաKon-Tiki expedition?
Բնօրինակ լեզունորվեգերեն
Երկիր Նորվեգիա
ՀրատարակիչGyldendal Norsk Forlag?
Հրատարակման տարեթիվ1948

Ստեղծում խմբագրել

Գիրքն ստեղծվել է գիտարշավի ժամանակ հավաքված հարուստ նյութերի հիման վրա։ Այդ թվում նավի տեղեկամատյանների գրառումները, եղանակի օրագրերը, կենդանական և բուսական աշխարհների ներկայացուցիչների հավաքածուն, որոնք անձնակազմի անդամները հավաքել են ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը հրատարակվում է 1948 թվականին և վաճառվում ընդամենը տասնհինգ օրերի ընթացքում[1]։ Արդյունքում, գիրքը թարգմանվում է աշխարհի ավելի քան 70 լեզուներով։ Հայաստանում և Ռուսաստանումը գիրքը հրատարակվում է 1958 թվականին։ Դրանից հետո Ռուսաստանում այն մի քանի անգամ վերահրատարակվում է։ Վերջին անգամ Սանկտ Պետերբուրգում այն լույս է ընծայվել 2013 թվականի հունիսին «Պետրոգլիֆ» հատարակչությունում։

«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը որպես սյուժե ծառայեց 2012 թվականին նկարահանված ֆիլմի համար. այդ ֆիլմը կոչվում էր «Կոն-Տիկի» և նվիրված էր Թուր Հեյերդալի հիշատակին։

Սյուժե խմբագրել

«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գրքում մանրամասն, քայլ-քայլ ներկայացվում է Թուր Հեյերդալի տեսությունը, ըստ որի պոլինեզացիները Հարավային Ամերիկայի բնիկ հնդկացիների ժառանգներն են։ Հեյերդալը սովորում է նաև ազգագրություն։ Նրա մտացածին գաղափարները հանգեցնում են, որպեսզի ապացուցի այդ հանգամանքը։ Մյուս գլուխներում նկարագրվում արշավախմբի ծննդյան մանրամասները, թե ինչպես է Թուր Հեյերդալը ծանոթանում Գերման Վաթցինգերի հետ, ինչպես են ընտրում անձնակազմի մյուս անդամներին։ Հետո մանրամասնությամբ իր գրքում Հեյերդալը ներկայացնում է «Կոն-Տիկի» լաստանավի կառուցման բոլոր նրբությունները, թե ինչպես են հինպերուական գծագրերից օգտվել։

Ճանապարհորդությունը ներկայացված է հումորի մեծ զգացումով։ Գիտարշավի մասնակիցները, ինչպես հիշատակում է Հեյերդալը, չեն էլ հիշում, թե ինչպես են հավաքվել այդ խելահեղ ճանապարհորդությամնը մասնակից դառնալու համար։ Վերջին գլուխներում ներկայացված է Տուամոտու կղզեխմբի մոտ վթարային կանգառի մանրամասնությունները և տեղական փոքր գյուղի կենսապայմանները։

Գրքի կառուցվածք խմբագրել

«Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը բաղկացած է ութ գլուխներից և վերջաբանից.

  • Տեսություն
  • Գիտարշավի ծնունդը
  • Հարավային Ամերիկայում
  • Խաղաղ օվկիամոսում
  • Կես ճանապարհին
  • Միշտ Խաղաղ օվկիանոսի վրա
  • Հարավային ծովի կղզիների մոտ
  • Պոլինեզիացիների շրջանում
  • Վերջաբան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andersson, Axel (2010). A Hero for the Atomic Age: Thor Heyerdahl and The Kon-Tiki Expedition. Witney: Peter Lang. էջ 57. ISBN 978-1-906165-31-4.

Գրականություն խմբագրել

  • A. C. (1950). «Reviewed Work: The Kon-Tiki Expedition: By Raft across the South Seas by Thor Heyerdahl». The Geographical Journal. 116 (1/3): 106. doi:10.2307/1789527. JSTOR 1789527.

Արտաքին հղումներ խմբագրել