Դիմփլ Կապադիա
Դիմփլ Կապադիա (հինդի` डिम्पल कपाड़िया, հունիսի 8, 1957, Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ կինոդերասանուհի, Filmfare Awards ազգային կինոմրցանակի մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար[2][3]։
Դիմփլ Կապադիա անգլ.՝ Dimple Kapadia | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1957 (63 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ընտրանի | Բոբի, Zakhmi Sher?, Saagar?, Rudaali?, Dil Chahta Hai?, Luck by Chance? և Փաստարկ (ֆիլմ) |
Ամուսին(ներ) | Ռաջեշ Կհաննա |
Երեխա(ներ) | Ռինկե Կհաննա և Թուինքլ Կհաննա |
Պարգևներ և մրցանակներ | Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար և Filmfare մրցանակ լավագույն կանացի դերի համար |
ԿենսագրությունԽմբագրել
Դիմփլ Կապադիան ծնվել է գուջարաթյան գործարար Չունիբհայ Կապադիայի ապահովված ընտանիքում, որտեղ մեծանում էին չորս երեխա։ Դիմփլը երեխաներից ավագն էր։ Նրա կրտսեր քույրը՝ Սիմփլ Կապադիան (1958-2009 թթ.) հետագայում նույնպես դարձել էր դերասանուհի[4][5]։
Դիմփլ Կապադիայի կինոկարիերան սկսվել է 1973 թվականին՝ 16 տարեկանում, երբ Ռաջ Կապուրը նրան հրավիրեց նկարահանվելու իր «Բոբբի» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Ռիշի Կապուրը: Կինոնկարը հսկայական հաջողություն ունեցավ ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև արտասահմանում։ Դիմփլ Կապադիան և Ռիշի Կապուրը ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ, իսկ Դիմփլ Կապադիան ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա միանգամից ճանաչում ստացավ, նույն թվականին ամուսնացավ և լքեց կինոնկարահանման հրապարակը։
1984 թվականին՝ ամուսնալուծվելուց հետո, նա նորից վերադարձավ նկարահանման հրապարակ։ 1985 թվականին Ռիշի Կապուրի հետ կրկին նկարահանվեց, այս անգամ «Սիրո ծով» ֆիլմում և ստացավ իր երկրորդ Filmfare Award մրցանակը։ Ռիշի Կապուրի հետ նա նկարահանվել է նաև 2005 թվականին՝ «Սիրո շրջապտույտում» կինոնկարում։ Դիմփլ Կապադիայի հետագա աշխատանքներից են «Հավատք» (1985 թ.), «Խիզախը» (1986 թ.), «Եթե» (1987 թ.), «Տարօրինակ սեր» (2002 թ.), «Անվախը» (2010 թ.) և այլ ֆիլմեր։ Վերջին շրջանում նա հիմնականում կատարում է հասուն կանանց, մայրերի և տատիկների դերեր։
Անձնական կյանքըԽմբագրել
Դիմփլ Կապադիան 1973 թվականին ամուսնացել է հայտնի դերասան Ռաջեշ Կհաննայի հետ[6]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Դիմփլ Կապադիան և Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվել են, սակայն պահպանել էին ընկերական հարաբերությունները։
Մասնակի ֆիլմագրությունԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1973 | Բոբբի | Bobby | Բոբբի Բրագանզա |
1984 | Հետևելով ճակատագրին | Manzil Manzil | Սիմա Մալհոտրա |
1985 | Արջուն | Arjun | Գիտա Սահանի |
1985 | Սիրո ծով | Saagar | Մոնա Դ'Սիլվա |
1985 | Հավատք | Aitbaar | Նեհա Կհաննա |
1986 | Խիզախը | Janbaaz | Ռեշմա Ռայ |
1986 | Աստծո կողմից փրկվածը | Allah-Rakha | Ջուլիա Կհերա |
1987 | Ժողովրդի թշնամին | Insaniyat Ke Dushman | Շիլպա |
1987 | Արդարադատություն | Insaaf | Սոնիա, Սարիտա |
1987 | Եթե | Kaash | Պուջա |
1988 | Վրիժառուները | Mahaveera | Դոլի |
1988 | Արդարության գինը | Zakhmi Aurat | Կիրան Դատ |
1988 | Քսան տարի անց | Bees Saal Baad | Նիշա |
1988 | Դավադրություն | Saazish | Մինա |
1988 | Վերջին դատը | Aakhri Adaalat | Ռիմա Կապուր |
1988 | Հատուցում մեղքերի համար | Gunahon Ka Faisla | Շանու, Դուրգա |
1989 | Ճակատամարտ | Ladaai | Բիլու |
1989 | Զոհ` հանուն սիրո | Pyar Ke Naam Qurbaan | Ռաջկումարի Դևիկա Սինգհ |
1989 | Ռամ և Լակհան | Ram Lakhan | Գիտա Կաշյապ |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin | Ռևա |
1990 | Հրե գունդ | Aag Ka Gola | Աարտի |
1990 | Սև արքայազն Աջուբան | Ajooba | Ռուքշանա Խան |
1991 | Արյան պարտքը | Khoon Ka Karz | Տարա Լելե |
1991 | Աստվածության թշնամին | Dushman Devta | Գաուրի |
1991 | Նարասիմհա | Narasimha | Անիտա Ռաստոգի |
1991 | Զինվորի ճակատագիրը | Prahaar: The Final Attack | Կիրան |
1992 | Կաբարեի պարուհին | Dil Aashna Hai (...The Heart Knows) | Բարկհա |
1993 | Սգվորը | Rudaali | Շանիչարի |
1994 | Անելանելիություն | Antareen | կին |
1997 | Կրակե շրջան | Agnichakra | Ռանի |
1997 | Մահվան հրեշտակը | Mrityudaata | Ջանկի Գհայալ |
1999 | Ես խենթացած եմ քեզանից | Hum Tum Pe Marte Hain | Դևյանի |
2001 | Սիրող սրտեր | Dil Chahta Hai | Տարա Ջայշվալ |
2002 | Տարօրինակ սեր | Leela | Լիլա |
2004 | Երկար սպասվածը | Hum Kaun Hai? | Սանդրա Ուիլյամս |
2005 | Սիրո շրջապտույտում | Pyaar Mein Twist | Շիտալ Արյա |
2005 | Գաղտնի մտադրություններ | Being Cyrus | Քեթի Սեթնա |
2006 | Բենարես` կոտրված սրտերի քաղաք | Banaras | Գայատրի |
2008 | Հավերժ սեր | Phir Kabhi | Գանգա |
2009 | Հաջողության հնարավորություն | Luck by Chance | Նինա Վալիա |
2010 | Եկ շտապ հանդիպենք | Tum Milo Toh Sahi | Դելշադ Նանջի |
2010 | Անվախը | Dabangg | Նաինի Պանդեյ |
2012 | Կոկտեյլ | Cocktail | Կավիտա Կապուր |
2013 | Սա ինչ ձուկ է | What the Fish | Սուդհա Միշրա |
2014 | Ֆաննիին որոնելիս | Finding Fanny | Ռոզալին |
2015 | Եվ կրկին բարի գալուստ | Welcome Back | - |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «'I want to laugh, really laugh!'»։ MiD DAY։ հունիսի 8, 2007։ Վերցված է սեպտեմբերի 19, 2011
- ↑ «The best of Dimple Kapadia»։ Rediff.com։ հունիսի 8, 2010։ Վերցված է հունվարի 3, 2011
- ↑ Miglani, Surendra (հոկտեմբերի 5, 2003)։ «Parallel cinema»։ The Tribune։ Spectrum։ Վերցված է սեպտեմբերի 19, 2011։ «with movies like Kaash, Drishti, Lekin, Rudaali and Leela, she (Dimple) showed that off-beat films too are her forte.»
- ↑ Film World։ T.M. Ramachandran։ 1973։ էջ 11։ Վերցված է հոկտեմբերի 27, 2010
- ↑ Agrawal Malti (հունվարի 1, 2007)։ New Perspectives on Indian English Writings։ Atlantic Publishers & Dist։ էջ 26։ ISBN 978-81-269-0689-5։ Վերցված է հոկտեմբերի 27, 2012
- ↑ Raheja, Dinesh (սեպտեմբերի 8, 2004)։ «Dimple: A Most Unusual Woman»։ Rediff.com։ Վերցված է սեպտեմբերի 19, 2011