Ջիտենդրա (հինդի՝ जितेन्द्र (Jeetendra), իրական անունը` Ռավի Կապուր, ապրիլի 7, 1942(1942-04-07)[1], Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան և հեռուստապրոդյուսեր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` կյանքում ունեցած ձեռքբերումների համար (Filmfare Lifetime Achievement Award, 2003 թ.) և կինոյում ունեցած վաստակի համար տրվող մրցանակին (Screen Lifetime Achievement Award, 2005 թ.): Հանդիսանում է Balaji Telefilms, Balaji Motion Pictures և ALT Entertainment ընկերությունների հիմնադիրը։

Ջիտենդրա
հինդի՝ जितेन्द्र
անգլ.՝ Jeetendra
Ծնվել էապրիլի 7, 1942(1942-04-07)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԱմրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունԿիշինչանդի Չելարամի անվան քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր և պրոդյուսեր
Ամուսին(ներ)Shobha Kapoor?
Երեխա(ներ)Ekta Kapoor? և Տուսշար Կապուր

Կենսագրություն խմբագրել

Ջիտենդրան ծնվել է Ամրիթսարում։ Նրա ծնողները գործարարներ էին` ոչ թանկարժեք զարդեղենի բնագավառում։ Գիրգաում քաղաքում նա սովորել է Սուրբ Սեբաստիանի անվան դպրոցում, որտեղ նրա հետ նույն դպրոցում սովորել է նաև Ռաջեշ Կհաննան։ Այնուհետև ավարտել է Սիդդհարթի քոլեջը։ Զարդեղենի առևտրով զբաղվելու ժամանակ, նրան նկատել է ռեժիսոր Վանկուդրե Շանտարամը և առաջարկել դերասանուհի Սանդհյայի կրկնորդի դերում հանդես գալ «Navrang» (1959 թ.) կինոնկարում։

Առաջին կոմերցիոն հաջողությունը Ջիտենդրան ունեցավ 1964 թվականին, երբ թողարկվեց «Պոեմը քարում» կինոնկարը։ Սակայն, նրա երկարաժամկետ հաջողության մեկնարկը` 1967 թվականին նկարահանված «Պարտք» կինոնկարն էր։ Այդ ֆիլմի երաժշտական համարներից մեկի համար, խանութից գնված շապիկն ու սպիտակ կոշիկները` դարձան նրա այցեքարտը։ Հետագայում հաջորդեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «Սեր և հարստություն» (1970 թ.) և «Քարավան» (1971 թ.) կինոնկարները։ Եռանդուն պարերի պատճառով, նա ստացել էր «Բոլիվուդի ցատկոտող Ջեկ» մականունը[2][3]։

Ջիտենդրան նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերի գլխավոր դերերում, որում, Բոլիվուդի ստեղծման օրից, նրա հետ կարող են համեմատվել նրա հասակակիցներից շատ քչերը։ Հարավ-հնդկական կինեմատոգրաֆում հաճախ նկարահանվում էին նրա ֆիլմերից շատերի ռեմեյքները` տելուգու լեզվով։ Դրանցից արժե նշել «Տնային դաստիարակը» (1972 թ.), «Մոռացված կինը» (1975 թ.) և այլ ֆիլմեր, որտեղ հնչում էին Գուլզարի բառերով և Ռահուլ Դև Բուրմանի երաժշտությամբ գրված երգերը` Կիշոր Կումարի կատարմամբ։

Ջիտենդրայի խաղընկերուհիներն են եղել այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք էին Շրիդևին, Ռինա Ռոյը, Մումթազը, Հեմա Մալինին, Նիտու Սինգհը, Ջայա Պրադան, Ռեքհան և ուրիշներ։

Անձնական կյանքը խմբագրել

Ջիտենդրան իր կնոջը` Շոբհա Կապուրին հանդիպել է, երբ վերջինս դեռ 14 տարեկան էր։ Նա ավարտել է դպրոցը, ընդունվել քոլեջ, իսկ հետո որպես ուղեկցորդուհի, աշխատել British Airways ավիաընկերությունում։ Նրանք ամուսնացել են 1974 թվականին[4]։ Ջիտենդրան և Շոբհան ունեն երկու զավակ, դուստրը` պրոդյուսեր Էկտա Կապուրը և որդին, դերասան Տուսշար Կապուրը[5]։

Իր ինքնակենսագրության մեջ, Հեմա Մալինին հաստատում է, որ ժամանակին գրեթե պետք է ամուսնանար Ջիտենդրայի հետ, սակայն վերջին պահին մտափոխվել է[6]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1964 Պոեմը քարում Geet Gaaya Pattharon Ne Վիջայ
1967 Պարտք Farz Գոպալ (գործակալ 116)
1967 Մարգարտահատ դարձած կաթիլ Boond Jo Ban Gayee Moti Սաթյապրակաշ
1968 Մեղրամիս Suhaag Raat Ջիտու
1968 Իմ պարոն Mere Huzoor Ախտար Հուսեյն
1968 Ընտանիք Parivar Գոպալ
1969 Հավատ Waris Ռամ Կումար 2
1969 Երկու եղբայր Do Bhai Վիջայ Վերմա
1969 Մեկ անգամ ստելով Jeene Ki Raah Մոհան
1969 Հողն է կանչում Dharti Kahe Pukarke Շիրու
1969 Լավագույն ընկերը Jigri Dost Գոպի, փաստաբան Անանդ
1969 Ավագ քույրը Badi Didi -
1970 Մայրական սեր Maa Aur Mamta Ռամ
1970 Ճշմարտություն Himmat Ռագհու
1970 Սեր և հարստություն Humjoli Ռաջեշ
1970 Նոր ուղի Naya Raasta Չանդեր
1970 Խոստացիր երբեք չբաժանվել Mere Humsafar Ռաջու
1970 Պատասխան քայլ Jawab Ռաջկումար
1971 Քարավան Caravan Մոհան
1971 Խաղատիկնիկ. Ժամանակի գաղտնիքը Kathputli Վիշալ
1971 Հարազատ արյուն Banphool Հարիա
1972 Ռամ և Բհարատ Bhai Ho To Aisa Բհարատ Սինգհ
1972 Տնային դաստիարակը Parichay Ռավի
1972 Անհաջող փոխարինում Roop Tera Mastana արքայազն
1972 Խեղճը Ek Bechara -
1972 Երկու խենթացած սիրահարներ Ek Hasina Do Diwane Ամար
1972 Հարսանիքից հետո Shaadi Ke Baad Շյամ Ռամ
1973 Մեծ խարդախություն Gehri Chaal Սագար
1973 Ատամն ընդ ատաման Jaise Ko Taisa Վիջայ, Վինոդ Կումար
1973 Զարմանալի դեր Anokhi Ada Ռակեշ
1975 Մոռացված կինը Khushboo դոկ. Բրինդաբան
1976 Ընտանիք Santan -
1977 Ջայն ու Վիջայը Jay-Vejay: Part - II Դակու Սարդար Շեր Սինգհ
1977 Սիրո հավերժական հեքիաթը Dharam Veer Վիր Սինգհ
1977 Մտերիմ մարդը Apnapan Անիլ Մեհրա
1977 Միակ ճանապարհը Ek Hi Raasta -
1977 Երդում Kasum Khoon Ki Կիշան
1977 Սիրելի Բանկե Dildaar Անոխ «Բանկե» Լալ
1978 Երդվում եմ գլխովս Tumhari Kassam Անանդ
1978 Չիրականացած կանխագուշակում Badaltey Rishtey Սագար Սինգհ
1978 Սեր և պատ Dil Aur Deewaar Վիջայ
1978 Ամուսնալուծություն Priyatama Ռավի
1978 Դժոխք և Դրախտ Swarg Narak Մոհան Կապուր
1978 Եթե հավատում ես Karmayogi Աջայ
1979 Քո սերը Hum Tere Ashiq Hain դոկ. Անանդ
1979 Ընտանիք Khandaan Ռավի Շրիվաստավ
1980 Երգչուհի Աաշան Aasha Դիպակ
1980 Խենթացել եմ քեզանից Aap Ke Deewane Ռոկի
1980 Բոցավառվող գնացքը The Burning Train Թիեֆ
1980 Ատելության կրակը Jyoti Bane Jwala Սուրաջ, Ջյոթի, Ջվալա
1980 Ջրային ապարանքը Jal Mahal Ռավի
1980 Բաժանում Judaai Շաշիկանտ Վերմա
1981 Հատուցում Khoon Aur Paani Ռակեշ Բհալլա, Լաքշման Սինգհ
1981 Հարստություն և խելք Pyaasa Sawan Չանդրականտ, Ռավի
1981 Մեկ սխալ Ek Hi Bhool Ռամ Կումար Շրիվաթսավ
1981 Շակկա Shakka Շակկա
1981 Լսեք իմ ձայնը Meri Aawaz Suno Սուշիլ Կումար
1981 Որբը Sharada Ինդեր Մալհոտրա
1982 Սիրո ճանապարհները Raaste Pyar Ke -
1982 Գողը Chorni դոկ. Վիկրամ Սագար
1982 Վրեժի կրակ Badle Ki Aag տեսուչ Ամար Վերմա
1982 Մարդը Insaan Ռավի
1982 Աստվածային պատիժ Dharam Kanta Շիվա
1982 Սիրահարների հանդիպումը Deedar-E-Yaar Ախտար Նավազ Խան
1982 Սամրատ Samraat Ռաջ
1983 Քաջը Nishaan -
1983 Ամեն-ինչ հանուն սիրո Arpan Անիլ Վերմա
1983 Սիրային գաղտնիք Prem Tapasya Մոհան Կումար Վերմա
1983 Թանկագին ընկեր Jaani Dost Վիրու
1983 Դատավոր Չոուդհարին Justice Chaudhury դատավոր Չոուդհարի
1984 Նվերը Tohfa Ռամու
1984 Ամուսնացիր ինձ հետ, սիրելիս Maang Bharo Sajana Ռամ Կումար
1984 Օձային աստված Maqsad Տիլակ
1984 Ոսկե մեդալ The Gold Medal -
1984 Խանդ Akalmand դոկ. Կիրան
1985 Զոհը Balidaan տեսուչ Վիջայ
1985 Դաժան ճակատագիր Sanjog Նարաին
1986 Սիրո ցանցը Jaal Շաշի Պրատապ Սինգհ
1986 Դրախտից լավ Swarag Se Sunder Վիջայ Չոուդհարի
1986 Օրենքի ներկայացուցիչը Dharm Adhikari Պրակաշ
1986 Երջանիկ եղիր Sadaa Suhagan Շեքհար
1986 Քույրերը Aisa Pyaar Kahan Սագար
1986 Երջանիկ տունը Ghar Sansar Պրակաշ
1987 Եսամոլը Khudgarz Ամար Սաքսենա
1987 Կյանքը զոհելով Jaan Hatheli Pe Ռամ
1987 Հարազատ երեխան Aulad Անանդ
1988 Ապտակ Tamacha Ռաջիվ Սինգհ
1988 Կյանքի աստառը Sone Pe Suhaaga Վիջայ Կումար
1988 Մահացու ճակատամարտ Mar Mitenge Ռամ Վերմա
1989 Սերը շահում է Souten Ki Beti Շյամ Շանկար Վերմա
1990 Թունավորը Zahreelay կապիտան Կումար
1990 Հարստություն և աղքատություն Amiri Garibi Հիրա
1990 Արքայազն Հաթիմի արկածները Haatim Tai -
1990 Իմ ամուսինը միայն իմն է Mera Pati Sirf Mera Hai Պրակաշ Չանդրա
1990 Ոստիկանության տեսուչը Thanedaar Ավինաշ Չանդար
1990 Օձը Sheshnaag -
1992 Կաբարեի պարուհին Dil Aashna Hai (...The Heart Knows) արքայազն Արջուն Սինգհ
1992 Արդարադատության աստվածուհին Insaaf Ki Devi Սանթոշ Վերմա
1993 Երկրաշարժ Bhookamp -
1993 Գիտան և Անջալին Geetanjali Սագար Բհարդվաջ
1993 Վատ մարդը Khal-Naaikaa Ռավի Կապուր
1993 Ճշմարիտ կինը Aadmi Khilona Hai Վիջայ Վերմա
1994 Տան պատիվը Ghar Ki Izzat Սոհան Կումար
1995 Բախտից չես փախչի Janam Kundli Ռավի Կապուր
1995 Խենթ սիրահարների ժամանակը Zamaana Deewana Մադանլալ Մալհոտրա
1997 Դհարմա և Կարմա Dharma Karma Կարմա, Շիվա Կապուր
1997 Դատավորն ու դատապարտյալը Judge Mujrim դատավոր Պրատապ Սինհա
1999 Մայրը Mother Սունիլ Մալիկ
2003 Մի բան ասա Kucch To Hai Ռավի, Կարանի հայրը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137877730 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Jeetendra Biography - Jeetendra Childhood, Film Actor Jeetendar Profile». lifestyle.iloveindia.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Jeetendra Biography, Jeetendra Bio data, Profile, Videos, Photos». www.in.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Jeetendra». IMDb. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Jeetendras hand imprint tile unveiled». IBNlive. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  6. «Biography reveals dream girl's love affairs». Paktribune.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիտենդրա» հոդվածին։