Ռամեշ Սիպպի

հնդիկ ռեժիսոր և պրոդյուսեր

Ռամեշ Սիպպի (սինդհի` رمیش سپی, իրական ազգանունը` Սիպահիմալանի, հունվարի 23, 1947(1947-01-23), Կարաչի, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր և պրոդյուսեր: 2013 թվականին արժանացել է կառավարական Պադմա Շրի պարգևին[1]:

Picto infobox cinema.png
Ռամեշ Սիպպի
Ramesh Sippy.jpg
Ծնվել էհունվարի 23, 1947(1947-01-23) (74 տարեկան)
ԾննդավայրԿարաչի, Բրիտանական Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան
ԱմուսինKiran Juneja?
ՊարգևներԱրվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ
IMDbID ID 0802693

ԿենսագրությունըԽմբագրել

Ռամեշ Սիպպին ծնվել է ծագումով սինդհ, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Գոպալդաս Պարմանանդ Սիպպիի (հայտնի է որպես Գ. Պ. Սիպպի) ընտանիքում: Երբ 6 տարեկան էր, դիտել է իր հոր առաջին` «Պատիժ» (1951 թ.) կինոնկարը: Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 9 տարեկանում, խաղալով «Շահնշահ» (1953 թ.) կինոնկարում` դերասանուհի Աչալա Սաչդևի որդու դերը: Հետագայում մասնակցել է այնպիսի ֆիլմերի նկարահանման աշխատանքներին, ինչպիսիք էին «Ջոհարն ու Մեհմուդը Գոայում» (1965 թ.) և «Իմ սիրելին» (1965 թ.) կինոնկարները: Վերջինիս պրոդյուսերը նրա հայրն էր:

Շուրջ յոթ տարի նա աշխատել է որպես ռեժիսորի օգնական: 1971 թվականին նկարահանել է իր առաջին` «Ժեստ» կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Շամմի Կապուրը, Հեմա Մալինին, Ռաջեշ Կհաննան և Սիմի Գարևալը: Սակայն նրա երկրորդ` «Զիտան և Գիտան» (1972 թ.) կինոնկարն իսկույն մեծ ճանաչում ստացավ[2]:

1975 թվականին Ռամեշ Սիպպին նկարահանեց «Վրեժ և օրենք» կինոնկարը, որն իրավամբ դարձավ Բոլիվուդի պատմության մեջ ամենամեծ բլոկբաստերը և հասավ շռնդալից հաջողության: Այն ներկայումս կրկին համարվում է հինդի լեզվով նկարահանված ամենամեծ ճանաչում ստացած ֆիլմը:

Ռամեշ Սիպպիի հաջորդ` «Գեղեցիկ կյանք» (1980 թ.) կինոնկարը նկարահանված էր Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի ազդեցությամբ: 1982 թվականին նա նկարահանեց «Շակտի» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել լեգենդար Դիլիպ Կումարն ու այդ ժամանակ արդեն գերաստղ համարվող Ամիթաբհ Բաչչանը: Չնայած ֆիլմը առանձնակի հաջողության չհասավ, սակայն որպես լավագույն ֆիլմ, արժանացավ Filmfare Awards մրցանակին: 1985 թվականին Ռամեշ Սիպպին նկարահանեց «Սիրո ծով» կինոնկարը, որտեղ երկար տարիների դադարից հետո նկարահանվել է Դիմփլ Կապադիան: Հետագայում նկարահանված նրա ֆիլմերը որոշակի հաջողություններ չունեցան և 2015 թվականից հետո Ռամեշ Սիպպին չի նկարահանել ոչ մի ֆիլմ:

Ամիթաբհ Բաչչանի մասնակցությամբ Ռամեշ Սիպպիի ֆիլմերը դարձել էին հիթեր և նա համարվում էր այն ռեժիսորներից մեկը (Յաշ Չոպրա, Պրակաշ Մեհրա, Մանմոհան Դեսաի, Հրիշիկեշ Մուքհերջի), ովքեր հատուկ աշխատանքային վերաբերմունք ունեին դերասանի նկատմամբ:

2005 թվականին Ռամեշ Սիպպին ստացավ Filmfare Awards մրցանակ` 50 տարվա ընթացքում «Վրեժ և օրենք» կինոնկարը լավագույն ֆիլմ ճանաչվելու համար: Որպես պրոդյուսեր նա աշխատել է նաև իր որդու` ռեժիսոր Ռոհան Սիպպիի ֆիլմերում:

Անձնական կյանքըԽմբագրել

Ռամեշ Սիպպին ամուսնացել է երկու անգամ: Նրա ներկայիս կինը դերասանուհի Կիրան Ջունեյան է: Որդին ռեժիսոր Ռոհան Սիպպին է: Դուստրը` Շինան, նախկինում ամուսնացած է եղել Շաշի Կապուրի որդու` դերասան Կունալ Կապուրի հետ (ամուսնալուծվել են 2004 թվականին)[3]:

Մասնակի ֆիլմագրությունըԽմբագրել

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1971 Ժեստ Andaz
1972 Զիտան և Գիտան Seeta Aur Geeta
1975 Վրեժ և օրենք Sholay
1980 Գեղեցիկ կյանք Shaan
1982 Շակտի Shakti
1985 Սիրո ծով Saagar
1989 Օրենքի ստվերում Bhrashtachar
1991 Միայնակը Akayla
1995 Խենթ սիրահարների ժամանակը Zamaana Deewana

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1968 Ամուրին Brahmachari
1978 Հիշեցում Trishna
2003 Սառույց հոգում Kuch Naa Kaho
2005 Հերյուրանքի վարպետը Bluffmaster!
2006 Տաքսի № 9211 Taxi No. 9 2 11: Nau Do Gyarah
2007 Վախ Fear
2009 Չանդնի Չոուկից Չինաստան Chandni Chowk to China
2011 Արատավոր շրջան Dum Maaro Dum
2013 Դրամայի արքան Nautanki Saala!
2014 Սոնալիի մալուխային համացանցը Sonali Cable

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Padma Awards»։ Ministry of Home Affairs, Government of India։ 2015։ Վերցված է July 21, 2015 
  2. (Chopra 2000)
  3. IMDb profile