Զիտան և Գիտան
«Զիտան և Գիտան» (Seeta Aur Geeta, հինդի՝ सीता और गीता, ուրդու՝ سیتا اور گیتا), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռամեշ Սիպպին։ Վարձույթ է հանվել 1972 թվականին և գրավել է առաջին տեղը, որպես այդ տարվա ամենաբյուջետային ֆիլմ[3]։ Ֆիլմը մեծ ճանաչում է գտել նաև ԽՍՀՄ-ում[4]։ Կինոնկարը պատմում է երկվորյակ քույրերի մասին, որոնք բաժանվել են մանուկ հասակում։
Զիտան և Գիտան հինդի՝ सीता और गीता | |
---|---|
«Զիտան և Գիտան» ֆիլմի պաստառը | |
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա[1], կատակերգական էքշն ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1972 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռամեշ Սիպպի[1][2] |
Պրոդյուսեր | Ջի Փի Սիպի |
Սցենարի հեղինակ | Ջավեդ Ախտար |
Դերակատարներ | Հեմա Մալինի[2], Սանջիվ Կումար[2], Դհարմենդրա[2] և Մանորամա[2] |
Երաժշտություն | Ռահուլ Դև Բուրման |
Մոնտաժ | Էմ Էս Շինդե |
Տևողություն | 162 րոպե |
Սյուժե
խմբագրելՍաստիկ տեղատարափ անձրևի ժամանակ ընտանեկան զույգը կանգ է առնում մոտակա խրճիթում, որը պատկանում էր գնչուներին։ Քանի դեռ տղամարդիկ գտնվում են բժշկի փնտրտուքի մեջ՝ սկսվում է կնոջ ծննդաբերությունը։ Առավոտյան, երբ ամուսինները փոքրիկին գրկած գնում են տուն, պարզվում է, որ ծնվել են երկվորյակ աղջիկներ, բայց տանտեր գնչուհին աղջիկներից մեկին պահել է իրեն։ Հարազատ ծնողներն աղջկան անվանում են Զիտա, իսկ որդեգիրները՝ Գիտա։
Մի քանի տարի անց մահանում են Զիտայի ծնողները և նա ապրում է տատիկի տանը։ Քանի որ ծնողները մահացած էին, զարմուհին և նրա մայրը օգտվում են առիթից և շահագործում Զիտային։ Միևնույն ժամանակ Գիտան իր հարևան Ռակիի և տղայի հետ գումար է վաստակում՝ ելույթ ունենալով կրկեսային համարներում։ Ընտանիքի ընկերը Զիտայի համար հարմար փեսացու է գտնում՝ բժիշկ Ռավիին։ Սակայն տանեցիները չեն ուզում և անընդհատ վատաբանում են նրան։ Չդիմանալով հարազատների մշտական տանջանքներին և շահագործումներին՝ Զիտան որոշում է կայացնում և փախչում է տանից։
Զիտան թռչում է կամրջից, բայց նրան փրկում է Ռակին՝ չկասկածելով որ նա ոչ թե Գիտան է, այլ ուրիշ մեկը։ Իսկ այդ ժամանակ Գիտային Զիտայի հարազատներն են տանում պահելու՝ չկասկածելով, որ նա Զիտան չէ։
Այսպիսով ամեն ինչ խառնվում է իրար։
Դերերում
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն |
---|---|
Հեմա Մալինի | Զիտա և Գիտա |
Դհարմենդրա | Ռակա՝ Զիտայի սիրեցյալը |
Սանջիվ Կումար | Ռավի՝ Գիտայի սիրեցյալը |
Սատենդրա Կապպու | Բադրինաթհ |
Ռուպեշ Կումար | ռանջիտ՝ Կաուշալիի եղբայրը |
Պրատիմա Դեվի | Քույրերի տատիկը |
Ռադհիկա Ռանի | Լիլա՝ Գիտայի մայրացուն |
Հանի Իրանի | Շոյլա՝ Կաուշալիի դուստրը |
Ալանկար Ջոշի | Կաուշալիի որդին |
Մաստեր Ռավի | Չինո |
Կամալ Կապուր | Ռավիի հայրը |
Ռաթհամալա | Ռավիի մայրը |
Կեշավ Ռենա | Ռանա՝ ոստիկան |
Դեվ Կիշան | Ռամու՝ ծառան |
Աբխի Բհատտչարիա | Քույրերի հայրը |
Ռամա Դուլարի | Ռամա, քույրերի մայրը |
Ասիտ Սեն | Լիլայի ամուսինը |
Ասրանի | բժիշկ |
Փաստեր
խմբագրել- Ի սկզբանե երկվորյակների դերը պետք է մարմնավորեր դերասանուհի Մումթազը։ սակայն վերջինս համաձայնության չեկավ կինոարտադրողների հետ, քանի որ գոհ չէր առաջարկվող հոնորարից։ Միայն դրանից հետո հրավիրեցին Հեմա Մալինիին[5][6],:
- Ղրղըզ սիամական երկվորյակներ Ռեզախանովներին ի պատիվ քույրերի անվանակոչեցին Զիտա և Գիտա։
- 2004 թվականի ամռանը ռուսական Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում առյուծի և վագրի խաչասերումից ծնված զույգ լիգրերին կոչեցին Զիտա և Գիտա։
Ռեմեյկ
խմբագրել- Սրիկա կինը (Chaalbaaz, 1989), Շրիդևիի մասնակցությամբ
- Կիշանը և Կանհայան (Kishen Kanhaiya, 1990), Անիլ Կապուրի մասնակցությամբ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0078222/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.hindigeetmala.net/movie/seeta_aur_geeta.htm
- ↑ Топ 5 фильмов года в Индии Արխիվացված 2013-04-30 Wayback Machine. BoxOfficeIndia.com
- ↑ kinanet (2008 թ․ օգոստոսի 3). «Зарубежные популярные фильмы в советском кинопрокате (Индия)» (ռուսերեն). Живой Журнал. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Sukanya Verma (2013 թ․ ապրիլի 17). «Ram Aur Shyam: Dilip Kumar's first double role» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Hachette Children's Yearbook & Infopedia 2013. — Hachette India Local, 2012. — 256 с. — ISBN 978-9350095454
Արտաքին հղումներ
խմբագրել- Seeta Aur Geeta: A rollicking entertainer
- «Зита и Гита»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում