Հեմա Մալինի
Հեմա Մալինի (հինդի` हेमा मालिनी, ամբողջ անունը` Հեմա Մալինի Ռամանուջամ Չակրավարտի, հոկտեմբերի 16, 1948[1], Ammankudi, Մադրաս նահանգ, Հնդկաստանի տիրապետություն), հնդիկ կինոդերասանուհի, պարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և քաղաքական գործիչ։ Նկարահանվել է մոտ 160 կինոնկարում։ Կանացի լավագույն դերի համար արժանացել է Filmfare Awards մրցանակի։ Հնդկաստանում կինեմատոգրաֆիայի զարգացման ասպարեզում ունեցած ներդրումների համար արժանացել է Պադմա Շրի կառավարական պարգևին։
Հեմա Մալինի անգլ.՝ Hema Malini | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ammankudi, Մադրաս նահանգ, Հնդկաստանի տիրապետություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Dream Girl?, Զիտան և Գիտան, Վրեժ և օրենք, Satte Pe Satta?, Dil Aashna Hai?, Baghban? և Sapno Ka Saudagar? |
Ամուսին(ներ) | Դհարմենդրա |
Երեխա(ներ) | Էշա Դեոլ և Ահանա Դեոլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՀեմա Մալինին ընտանիքում երրորդ երեխան էր։ Նրա մայրը պրոդյուսեր էր։ Կինոդեբյուտը կայացել է 1965 թվականին՝ տելուգու լեզվով նկարահանված «Պանդուն լքում է այս աշխարհը» ֆիլմում, որտեղ նա կատարել է պարուհու դերը։ Հեմա Մալինին ուսումնասիրել և յուրացրել է հնդկական դասական պարաոճերը՝ հայտնի և լավագույն գուրուների մոտ։ Հինդի լեզվով նրա առաջին ֆիլմը 1968 թվականին նկարահանված «Անուրջներ վաճառողը» կինոնկարն էր, որտեղ գլխավոր դերակատարը Ռաջ Կապուրն էր։ Հետագայում նկարահանվել է բոլիվուդյան բազմաթիվ աստղերի հետ՝ հիմնականում բարի և սիրող աղջիկների կամ հավատարիմ կանանց և մայրերի ռոմանտիկ կերպարներում։ Հատկանշական են նրա դերերը «Զիտան և Գիտան» (1972 թ.), «Սիրելի Ռաջա» (1972 թ.), «Վրեժ և օրենք» (1975 թ.), «Ջունգլիների արքան» (1976 թ.), խորհրդա-հնդկական «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (1979 թ.), «Սամրատ» (1982 թ.), «Սուլթանի դուստրը» (1983 թ.), «Հինավուրց տաճարի գանձերը» (1983 թ.), «Այրիի ճակատագիրը» (1986 թ.), «Պարուհին» (1992 թ. հեռուստասերիալ), «Սեր և դավաճանություն» (2003 թ.) և այլ ֆիլմերում։
Վերջին տարիներին Հեմա Մալինին ամուսնու հետ միասին ներգրավվել է քաղաքականության մեջ և Հնդկաստանի ժողովրդական կուսակցության աջակցությամբ անդամակցել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նահանգների խորհուրդներին։
Անձնական կյանք
խմբագրելՀեմա Մալինին ամուսնացել է հայտնի դերասան Դհարմենդրայի հետ։ Վերջինիս հետ համատեղ նկարահանվել են մոտ 35 ֆիլմերում։ Ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստր։ Դուստրերից մեկը՝ Էշա Դեոլը նույնպես դերասանուհի է և մոր օրինակով նա նույնպես ուսումնասիրել է հնդկական դասական պարերը։
Հեմա Մալինին դավանում է վայշնավիզմ (հինդուիզմի ուղղություններից մեկը) և հանդիսանում է Կրիշնայի ընկալման միջազգային հասարակության հետևորդ։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1965 | Պանդուն լքում է այս աշխարհը | Pandava Vanavasam | պարուհի |
1968 | Անուրջներ վաճառողը | Sapnon Ka Saudagar | Մահի |
1969 | Քո թարթիչների ստվերի ներքո | Jahan Pyar Mile | - |
1969 | Հավատք | Waris | Գիտա |
1970 | Հիասքանչ պարուհին | Abhinetri | Անջանա |
1970 | Գեղեցիկ և համառ | Tum Haseen Main Jawan | Անուռադհա |
1970 | Իմ անունը Ջոնի է | Johny Mera Naam | Ռեքհա |
1970 | Արցունքներ և ժպիտ | Aansoo Aur Muskan | Ռադհա |
1970 | Վեհանձնություն | Sharafat | Չանդնի |
1971 | Կարմիր քարը | Lal Patthar | Մադհուրի |
1971 | Ժեստ | Andaz | Շիտալ |
1971 | Նոր ժամանակներ | Naya Zamana | Սիմա Չոուդհարի |
1971 | Ուրիշի փողերը | Paraya Dhan | Ռաջնի |
1972 | Ռամ և Բհարատ | Bhai Ho To Aisa | Ռուպա |
1972 | Զիտան և Գիտան | Seeta Aur Geeta | Զիտա, Գիտա |
1972 | Սիրելի Ռաջա | Raja Jani | Շանո |
1972 | Սպիտակն ու սևը | Gora Aur Kala | Ռաջկումարի Անուռադհա Սինգհ |
1973 | Նանգլա հովտի ոսկին | Chhupa Rustam | Ռիտա Ջայն |
1973 | Լուսատտիկը | Jugnu | Սիմա |
1973 | Ազգային անվտանգություն | Shareef Budmaash | Սիմա |
1974 | Հավատարիմ ընկերը | Dost | Կաջալ Գուպտա |
1974 | Սիրո քաղաքը | Prem Nagar | Լատա |
1974 | Աղքատների պաշտպանը | Amir Garib | Սունիտա, «Սոնի» |
1974 | Փորձություն կյանքով | Kasauti | Սապնա |
1974 | Ձեռքերի ճարպկություն | Haath Ki Safai | Կամինի Չոպրա |
1975 | Կնքահայրը | Dharmatma | Ռեշմա |
1975 | Մոռացված կինը | Khushboo | Կուսում |
1975 | Մահացու երդում | Pratiggya | Ռադհա Լաչման Թհակուր |
1975 | Վրեժ և օրենք | Sholay | Բասանթի |
1975 | Ոսկյա աշխարհ | Sunehra Sansar | Սավիտա, Ռանի Պադմավատի |
1975 | Ճգնավորը | Sanyasi | Չամպա |
1976 | Հաշիշ | Charas | Սուդհա |
1976 | Սիրեցյալը | Mehbooba | Ռատնա, Ջհումրի |
1976 | Ջունգլիների արքան | Maa | Նիմմի Դաս |
1976 | Ընտանեկան արժեքներ | Aap Beati | Գիտա Կապուր |
1977 | Արև և ստվեր | Dhoop Chhaon | Լաջվանտի |
1977 | Քո թարթիչների ստվերի ներքո | Palkon Ki Chhaon Mein | Մոհինի |
1977 | Անուրջների աղջիկը | Dream Girl | Ռաջկումարի |
1977 | Խարդավանք | Chacha Bhatija | Մալա |
1978 | Շիվա աստծո եռաժանին | Trishul | Շիտալ Վարմա |
1978 | Հարազատ արյուն | Apna Khoon | Գիտա |
1978 | Հմայված եմ քեզնով | Dillagi | Փհուլռենու |
1979 | Միրա | Meera | Միրա Ռաթհոդ |
1979 | Քո սերը | Hum Tere Ashiq Hain | Ռամկալի |
1979 | Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները | Alibaba Aur 40 Chor | Մարջինա |
1980 | Երկու անգամ երկու - հինգ | Do Aur Do Paanch | Շալու |
1980 | Բոցավառվող գնացքը | The Burning Train | Սիմա |
1980 | Անջրպետ | Bandish | Մադհու, Չանչալ |
1981 | Դժվար ճակատագիր | Aas Paas | Սիմա |
1981 | Մարդասպանը | Krodhi | Փուլվատի |
1981 | Ճակատագիր | Naseeb | Աշա |
1981 | Սիրո հակառակ կողմը | Kudrat | Չանդրամուքհի, Պարո |
1981 | Ցավ | Dard (Conflict of Emotions) | Սիմա |
1981 | Լսեք իմ ձայնը | Meri Aawaz Suno | Սունիտա Կումար |
1982 | Հրաշալի յոթնյակը | Satte Pe Satta | Ինդու Անանդ |
1982 | Ռաջպուտ | Rajput | Ջանկի |
1982 | Հայրենասերը | Desh Premee | Աշա |
1982 | Հինավուրց տաճարի գանձերը | Taqdeer | Չանդնի |
1982 | Խռովություն | Baghavat | Ռաջկումարի Պադմավատի |
1982 | Սամրատ | Samraat | Ջենիֆեր Գոմես |
1983 | Աստվածների պատիժը | Nastik | Գաուրի |
1983 | Կույր օրենք | Andhaa Kanoon | Դուրգա Դևի Սինգհ, Շանտի |
1983 | Դատավոր Չոուդհարին | Justice Chaudhury | Ռադհա Չոուդհարի |
1983 | Սուլթանի դուստրը | Razia Sultan | Ռազիա Բանո |
1984 | Գլուխկոտրուկ | Ek Nai Paheli | Մ. Կ. Բհայրավի |
1984 | Թագադրություն | Raaj Tilak | Ռուպա |
1985 | Մրրիկ | Aandhi-Toofan | Շիլա Սինգհ |
1985 | Երկուսը | Hum Dono | Լատա |
1985 | Դուրգա | Durgaa | Դուրգա |
1985 | Բաբու | Babu | Կամմո |
1986 | Այրիի ճակատագիրը | Ek Chadar Maili Si | Ռաննո |
1987 | Կյանքը զոհելով | Jaan Hatheli Pe | Մոնա |
1987 | Գիտան Սիտապուրից | Sitapur Ki Geeta | Գիտա Սինգհ |
1987 | Ամեն մեկին` իրենը | Apne Apne | Սիմա Կապուր |
1988 | Սիրո թշնամին | Mohabbat Ke Dushman | Շամաջան |
1988 | Ճանապարհ դեպի հաղթանակ | Vijay | Սուման |
1988 | Ազատագրում | Rihaee | Տակու |
1990 | Սիրելի փեսան | Jamai Raja | Դուրգեշվարի Դևի |
1996 | Ջարդարարը | Maahir | Կամինի Ռայ |
1997 | Հիմալայների մարտիկը | Himalay Putra | Սիմա |
2000 | Ժամանակի շնչառությունը | Hey Ram | Ամբուջամ Այենգար |
2001 | Գրաքննիչը | Censor | Ռադհա |
2003 | Սեր և դավաճանություն | Baghban | Պուջա Մալհոտրա |
2004 | Վիրն ու Զառան | Veer-Zaara | Մատի |
2006 | Հայրիկ | Baabul | Շոբհնա Կապուր |
2010 | Անսահման սեր | Sadiyaan: Boundaries Divide... Love Unites | Բենազիր Փարվեզ Շահբուդին |
2011 | Ծերուկ Բբուդդան | Bbuddah Hoga Terra Baap | Սիտա Մալհոտրա |
2011 | Ասա ինձ, Աստված | Tell Me O Kkhuda | Սյուզան Դ'Մելլո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130315060 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմա Մալինի» հոդվածին։ |