Ջորջ Էզրա Բարնեթ (անգլ.՝ George Ezra Barnett, հունիսի 7, 1993(1993-06-07)[1][2], Hertford, Անգլիա), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար։ 2013 թվականին «Did You Hear the Rain?» և 2014 թվականի մարտին «Cassy O'» մինի ալբոմները թողարկելուց հետո, Էզրան ուշադրության է արժանացել իր «Budapest» հիթ սինգլի թողարկմամբ, որն առաջին հորիզոնական է զբաղեցրել տարբեր երկրների չարթերում[6]։ Նրա դեբյուտային՝ «Wanted on Voyage» ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունիսին[7]։ Այն զբաղեցրել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը[8][9] և ընդգրկվել է մի շարք երկրների չարթերի լավագույն տասնյակում։ «Wanted on Voyage»-ը նաև դարձել է 2014 թվականին Մեծ Բրիտանիայում երրորդ ամենաշատ վաճառվող ալբոմը[10][11]։

Ջորջ Էզրա
Էզրայի ելույթը 2014 թվականի օգոսոտոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ George Ezra Barnett
Ի ծնե անունՋորջ Էզրա Բարնեթ
Նաև հայտնի է որպեսGeorge Ezra
Ծնվել էհունիսի 7, 1993(1993-06-07)[1][2] (30 տարեկան)
Hertford, Անգլիա
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրեր
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կիթառահար, ստուդիական երաժիշտ և երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ[4], բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր և վոկալ[4]
Գործունեություն2013–այժմ
ԼեյբլColumbia Records և Sony Music
ԿրթությունSimon Balle All-Through School?, Ժամանակակից երաժշտության բրիտանական և իռլանդական ինստիտուտ և Hertford Regional College?
Պարգևներ
Կայքgeorgeezra.com
 George Ezra Վիքիպահեստում

Էզրայի երկրորդ՝ «Staying at Tamara's» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտին[12][13] և նույնպես զբաղեցրել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը՝ ընդգրկվելով շատ երկրների չարթերի լավագույն տասնյակում[14]։ Ալբոմի երկրորդ՝ «Paradise» սինգլը[15] զբաղեցրել է UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնականն[16] այն ժամանակ, երբ հաջորդ՝ «Shotgun» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, դառնալով Էզրայի առաջին չարթթոփեր սինգլը Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում[17][18] և Ավստրալիայում[19]։ 2019 թվականի փետրվարին նա Brit Awards մրցանակի արժանացել «Լավագույն բրիտանացի սոլո արտիստ» անվանակարգում։

Վաղ տարիներ խմբագրել

Ջորջ Էզրա Բարնեթը ծնվել է 1993 թվականի հունիսի 7-ին Հերթֆորդշիր կոմսության Հերթֆորդ քաղաքում։ Նրա ծնողներն ուսուցիչներ էին, և նրա հայրը դասավանդում էր Սթիվենիջի Բարնուել դպրոցում[20]։ Բարնեթը հաճախել է Բենգեոյի տարրական դպրոցն, իսկ հետո՝ Սիմոն Բալեի դպրոցը[21]։ 2011 թվականին նա տեղափոխվել է Բրիստոլ՝ Բրիտանական և իռլանդական ժամանակակից երաժշտական ինստիտուտում սովորելու համար[22]։ Էզրան Ջեսիկա անունով ավագ քույր ունի, որը նվագակցում է նրան շրջագայության ժամանակ, և Իթան անունով կրտսեր եղբայր, որը նույնպես երգիչ և երգերի հեղինակ է և հանդես է գալիս Ten Tonnes բեմական կեղծանվան տակ։

Երաժշտական ոճ խմբագրել

Էզրան նշել է, որ Բոբ Դիլանը[23], Վուդի Գաթրին և Ջեյմս Բեյլին նրա երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել։ Որոշ քննադատների կարծքիով, այնուամենայնիվ, դժվար է նկատել այդ ազդեցություններն Էզրայի երաժշտության մեջ։ The Financial Times-ը նկարագրել է այն որպես երաժշտություն, որը «մոտենում է ռոքին․․․ բայց առանց վտանգի փոքր ակնարկի կամ անկանխատեսելիության»[24]։ When the Gramophone Rings-ը նկարագրել է երգչին, որպես «իր տարիքին անհամապատասխան ձայն ունեցող»[25]։ BBC Radio 1-ի նախկին դիջեյ Զեյն Լոուին անվանել է նրան «աշխարհի ամենահամակող և ուժեղ նոր վոկալիստներից մեկը»[26]։

Փոդքասթներ խմբագրել

2018 թվականի փետրվարի 12-ին Էզրան թողարկել է իր «George Ezra & Friends» (անգլ. թարգմանաբար՝ «Ջորջ Էզրա և ընկերներ») փոդքասթի առաջին դրվագը՝ 45 րոպեից մինչև մեկուկես ժամ տևողությամբ շոուի, որի ընթացքում նա զրուցում է այլ արտիստների հետ։ Առաջին շարքը սկսվել է 2018 թվականի փետրվարի 12-ին, և դրա առաջին հյուրը եղել է Էդ Շիրանը[27]։ Փոդքասթի համար Էզրայի ոգեշնչումն այլ փոդքասթներ լսելն էր, ներառյալ «կատակերգուների, որոնք հաղորդագրվում են այլ կատակերգուների հետ»[28]։ Հաջորդ հյուրերն էին Rag'n'Bone Man-ը, Հաննա Ռիդը, Քրեյգ Դևիդը, Բեն Թեթչերը, Ջայլս Մարթինը, Դեքլան ՄաքՔենան, Ջեսսի Ուերը, Ջասթին Յանգը, Սեմ Սմիթը, Լիլի Ալենը և սըր Էլթոն Ջոնը։ Երկրորդ շարքը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին հյուր Նայլ Հորանի հետ։ Հետագա հյուրերն էին Էլլի Գոլդինգը, Լորի Վինսենթը, Սիգրիդը, Օլլի Ալեքսանդերը, Նայլ Ռոջերսը, Լեյֆ Ֆոլեբեքը և սըր Թոմ Ջոնսը[29]։

2020 թվականի հունվարին Ջորջ Էզրան թողարկել է «Phone A Friend» (անգլ. թարգմանաբար՝ «Զանգահարեք ընկերոջը») անվանմամբ փոդքասթն իր վաղեմի ընկեր Ollie MN-ի հետ, որի ընթացքում նրանք խոսում են հոգեկան առողջության և նրանց ամենօրյա կյանքի մասին[30]։

Հեռուստատեսություն խմբագրել

2018 թվականին Էզրան հայտնվել է BBC Four ալիքում՝ որպես Վիկ և Բոբ դուետի «Big Night Out» հեռուստաշոուի հյուր։ Նույն տարի նա ընթերցել է «Here Comes The Sun»-ը CBeebies-ի «Քնելու ժամ» (անգլ.՝ Bedtime Hour) մանկական հաղորդման ժամանակ։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ
UK[31] AUS[32] AUT[33] BEL(FL)[34] CAN[35] GER[36] IRE[37] NZ[38] SWI[39] US[40]
Wanted on Voyage 1 4 9 13 19 8 5 4 6 19
Staying at Tamara's
  • Թողարկվել է՝ Մարտի 23, 2018
  • Լեյբլ՝ Columbia
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, CD, LP
1 7 6 19 22 10 2 8 6 68
  • BPI: 3× Պլատինե[42]
  • ARIA: Ոսկե[49]
  • BVMI: Ոսկե[44]
  • RMNZ: Պլատինե[50]

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
Did You Hear the Rain?
Cassy O'
  • Թողարկվել է՝ Մարտի 7, 2014[51]
  • Լեյբլ՝ Sony
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Տարեթիվ Կազմակերպություն Առաջադրված աշխատանք Մրցանակ Արդյունք Ծան.
2014 BBC Music Awards «Budapest» Տարվա երգ Առաջադրված [52]
2015 Brit Awards Ինքը Բրիտանական բեկումնային ելույթ [53]
Բրիտանացի սոլո արտիստ
Wanted on Voyage Տարվա բրիտանական ալբոմ
«Budapest» Տարվա բրիտանական սինգլ
YouTube Music Awards Ինքը 50 արտիստի՝ դիտման համար Հաղթանակ [54]
Teen Choice Awards «Budapest» Ընտրված ռոք երգ Առաջադրված [55]
MTV Video Music Awards Արտիստ՝ դիտման համար [56]
2016 BMI London Awards Տարվա երգ [57]
2018 BBC Radio 1 «Shotgun» Տարվա ամենաթեժ ձայնագրություն Վեցերորդ [58]
2019 Brit Awards Ինքը Բրիտանացի սոլո արտիստ Հաղթանակ [59]
Staying at Tamara's Տարվա բրիտանական ալբոմ Առաջադրված
«Shotgun» Տարվա բրիտանական սինգլ
Goldene Kamera Ինքը Լավագույն միջազգային երաժշտություն Հաղթանակ [60]
GQ Men of the Year Awards Տարվա կենդանի ելույթ [61]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://twitter.com/george_ezra/status/474849850354569218
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «New Music Monday: George Ezra». The Daily Utah Chronicle. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. https://www.forbes.com/sites/hughmcintyre/2015/03/03/here-are-the-winners-of-the-2015-youtube-music-awards/
  6. «Italian single certifications – George Ezra – Budapest» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 7 April 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Budapest" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  7. Ed Sheeran denies 5 Seconds Of Summer this week's Number 1 album. Official Charts Company.
  8. «George Ezra's Wanted On Voyage hits the Number 1 spot». officialcharts.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  9. «George Ezra's Wanted On Voyage reclaims Official Albums Chart Number 1». officialcharts.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  10. «UK album chart for 2014 dominated by British artists». No. 1 January 2015. BBC. 21 July 2015.
  11. Moss, Liv (2015 թ․ հունվարի 1). «The Official Top 40 Biggest Selling Artist Albums of 2014». Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  12. Staying at Tamara's by George Ezra, Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին
  13. «George Ezra steals chart number one from The Greatest Showman». BBC News. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  14. Trendell, Andrew (2017 թ․ ապրիլի 3). «George Ezra announces 'Top Secret' UK tour». NME. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  15. Britton, Luke Morgan (2018 թ․ հունվարի 24). «Watch George Ezra's striking new video for 'Paradise'». NME. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  16. Reilly, Nick (2018 թ․ հունվարի 19). «George Ezra returns with comeback single 'Paradise'». NME. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  17. «George Ezra tops album charts with fastest-selling record of the year 2018». belfasttelegraph.co.uk.
  18. «Rudimental claim third Number 1 single: "Yes yes yes!"». Official Charts Company.
  19. «SHOTGUN SCORES GEORGE EZRA FIRST #1». ARIA Charts. 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  20. «George Ezra». exposedmagazine. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  21. «SBS Alumni News – Simon Balle School». simonballe.herts.sch.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  22. «George Ezra BIMM». bimm.co.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  23. Brian Mansfield, Special for USA TODAY (2014 թ․ սեպտեմբերի 14). «On the Verge: George Ezra arrives by way of 'Budapest'». USA Today. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. «A cosy evening with George Ezra at the O2 Arena, London». The Financial Times. 2019 թ․ մարտի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  25. «REVIEW: GEORGE EZRA // DID YOU HEAR THE RAIN? EP». When the Gramophone Rings. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  26. «Interview: George Ezra». Thank Folk For That. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  27. acast. «George Ezra & Friends on acast». acast.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  28. «Podcast of the week: George Ezra's new show with fellow musicians». inews.co.uk. 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  29. «George Ezra». georgeezra.com.
  30. https://radiopublic.com/phone-a-friend-with-george-ezra-GmDMB2
  31. «George Ezra > UK Charts». Official Charts Company.
  32. Peaks in Australia:
  33. «Discografie George Ezra». Austrian Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  34. «Discografie George Ezra». Belgium (Flanders) Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  35. «George Ezra Chart History (Billboard Canadian Albums)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  36. «Discographie George Ezra» (enter "George Ezra" into the "Suchen" box). German Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  37. «Discography George Ezra». Irish Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  38. «Discography George Ezra». New Zealand Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  39. «Discographie George Ezra». Swiss Charts Portal. Hung Medien. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  40. «George EzraChart History (Billboard 200)». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  41. «Wanted on Voyage – GEORGE EZRA».
  42. 42,0 42,1 «BRIT Certified - bpi» (enter "George Ezra" into the "Keywords" box, then select "Search"). British Phonographic Industry. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  43. «ARIA Charts – Accreditations – 2015 Albums». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  44. 44,0 44,1 «Gold–Platin–Datenbank (George Ezra)». Bundesverband Musikindustrie (German). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «George Ezra - Awards». swisscharts.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  46. «Gold/Platinum - Music Canada». Music Canada. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  47. «Gold & Platinum – RIAA». Recording Industry Association of America. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  48. «New Zealand album certifications – George Ezra – Wanted on Voyage». Recorded Music NZ. Վերցված է 6 April 2018-ին.
  49. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2019 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  50. «New Zealand album certifications – George Ezra – Staying at Tamara's». Recorded Music NZ. Վերցված է 16 February 2019-ին.
  51. «Cassy O' (EP) by George Ezra». iTunes Store. 2014 թ․ մարտի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  52. «BBC Music Awards 'Song of the Year' shortlist announced». BBC. 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  53. «Sam Smith, Ed Sheeran and Royal Blood lead the nominations for the BRIT Awards 2015». 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  54. McIntyre, Hugh (2015 թ․ մարտի 3). «Here Are The Winners Of The 2015 YouTube Music Awards». forbes.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  55. «Wave 2 Nominees». Teen Choice. Teen Choice. 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  56. «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More». Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  57. «Artist: George Ezra - Djpunjab Free Mp3 Download». Djpunjab Free Mp3 Download.(չաշխատող հղում)
  58. «Twenty One Pilots crowned Hottest Record of the Year». BBC. 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  59. «Brit Awards 2019: Full list of winners». BBC. 2019 թ․ փետրվարի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  60. «George Ezra wird mit der GOLDENEN KAMERA 2019 ausgezeichnet» (german). Funke Mediengruppe. 2019 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «GQ Men Of The Year Awards 2019 winners: From David Beckham to Stormzy». GQ. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էզրա» հոդվածին։
Նախորդող՝
Zac Brown Band
«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) շոուի երաժշտական հյուր
Մարտի 28, 2015
Հաջորդող՝
Կարլի Ռեյ Ջեպսեն