Էդվարդ Քրիստոֆեր Էդ Շիրան (փետրվարի 17, 1991(1991-02-17)[1][2][3][…], Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր[4])[8], անգլիացի երգիչ, երգահան, կիթառահար և պրոդյուսեր։

Էդ Շիրան
Շիրանը Սիդնեյում, Ավստրալիա, 2013 թվականի փետրվար
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Ed Sheeran
Ի ծնե անունանգլ.՝ Edward Christopher Sheeran
Ծնվել էփետրվարի 17, 1991(1991-02-17)[1][2][3][…] (33 տարեկան)
Հալիֆաքս, Արևմտյան Յորքշիր[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերժողովրդական երաժշտություն, փոփ֊ֆոլք, փոփ[5], ժամանակակից ժողովրդական երաժշտություն, հիփ հոփ և ռեփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, կիթառահար, դերասան, երգիչ, երգերի հեղինակ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[5], վոկալ[5] և live looper?[6]
ԼեյբլAsylum Records, Atlantic Records և Elektra Records
ԿրթությունThomas Mills High School?[7] և Academy of Contemporary Music?
Պարգևներ
Կայքedsheeran.com
 Ed Sheeran Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շիրանը ծնվել է Հալիֆաքսում (Արևմտյան Յորքշիր), ավելի ուշ տեղափոխվել է Ֆրամլինգհեմ (Սուֆոլք)։ Վաղ հասակում նա սովորեց կիթառ նվագել և սկսեց երգեր հորինել Thomas Mills High School-ում սովորելու ժամանակ։ 2005 թվականին արված առաջին ձայնագրությունները լույս են տեսել "The Orange Room" մինի-ալբոմում։ Շիրանը թողարկեց ևս երկու մինյոն․

2008 թվականին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ սկսեց ամենօրյա համերգներ տալ՝ սկսելով ոչ մեծ հրապարակներից։ 2009 թվականին Շիրանը տվեց 312 համերգ։ Իր խոսքերով, նա կարդում է մի հարցազրույց Ջեյմս Մորիսոնի հետ, որում վերջինս անկեղծանում էր, որ տարվա ընթացքում տվել է 200 համերգ։ Շիրանը որոշեց գերազանցել այդ թիվը։ Նույն ժամանակ նա թողարկեց "You Need E’s" մինի-ալբոմը և շուտով գնաց շրջագայության "Just Jack"-ով։ 2010 թվականի փետրվարին "YouTube"-ի "SB.TV" ալիքով Շիրանը թողարկեց «You Need Me, I Don’t Need You» երգի տեսահոլովակը և լույս ընծայեց հերթական "Loose Change" մինի-ալբոմը։ Ապրիլին նա մեկնեց Լոս-Անջելես, ունեցավ կատարումներ ամբողջ քաղաքով մեկ և գրավեց Ջեյմի Ֆոքսի ուշադրությունը, որը երգչին կանչեց իր ռադիո-շոուին։ 2011 թվականին Էդ Շիրանը պայմանագիր կնքեց "Asylum և Atlantic Records"-ի հետ, և սեպտեմբերին դուրս եկավ նրա մեկնարկային տաղավարային (ստուդիո) ձայնասկավառակը՝ «+» անվանումով, որը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթները։ 2012 թվականին Շիրանը ելույթ ունեցավ Նիք Մեյսոնի ("Pink Floyd") և Մայք Ռեզերֆորդի ("Genesis, Mike & the Mechanics") հետ նույն բեմում Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Էդ Շիրանից (կիթառ), Ռեզերֆորդից (12-լարանոց կիթառ), Ռիչարդ Ջոնսից (բաս) և Նիք Մեյսոնից (հարվածային գործիքներ) կազմված խումբը կատարեց «Wish You Were Here» երգը՝ "Pink Floyd"-ի 1975 թվականի համանուն ալբոմից։ Շիրանը եղավ 2012 թվականին "One Direction" խմբի կողմից, որպես սինգլ թողարկված,«Little Things» երգի համահեղինակը։2012 թվականի վերջին ուղևորվեց միջազգային շրջագայության Մայքլ Ռոզենբերգի ("Passenger") հետ։

Սկավառակագրություն խմբագրել

 
Ստուդիական ալբոմներ խմբագրել
  • 2011 — +
  • 2014 — x
  • 2017 — ÷
  • 2019 — No.6 Collaborations Project
  • 2021 — =
  • 2023 —
  • 2023 — Autumn Variations
Այլ ալբոմներ խմբագրել
  • 2011 — No. 5 Collaborations Project
Մինի-ալբոմներ խմբագրել
  • 2005 — The Orange Room
  • 2006 — Ed Sheeran
  • 2007 — Want Some?
  • 2009 — You Need Me
  • 2010 — Loose Change
  • 2010 — Songs I Wrote with Amy
  • 2010 — Live at the Bedford
  • 2011 — No. 5 Collaborations Project
  • 2011 — One Take
  • 2011 — iTunes Festival: London 2011
  • 2012 — Slumdon Bridge ( "Yelawolf"-ի հետ համատեղ )
Սինգլներ խմբագրել
 
  • 2011 — «The A Team»
  • 2011 — «You Need Me, I Don’t Need You»
  • 2011 — «Lego House»
  • 2012 — «Drunk»
  • 2012 — «Small Bump»
  • 2012 — «Give Me Love» (OST The Vampire Diaries, 3 сезон, 14 серия)
  • 2012 — «Kiss me» (OST The Vampire Diaries, 4 сезон, 7 серия)
  • 2013 — «I See Fire» (OST The Hobbit: Desolation of Smaug)
  • 2014 — «Sing» (Glee «Хор», 6 сезон, 1 серия — премьера 9 января 2015)
  • 2014 — «All of the stars» (OST «The fault in our stars»)
  • 2014 — «All About It» (ft. Hoodie Allen)
  • 2014 — «Bloodstream» (ft. Rudimental)
  • 2014 — «Photograph»
  • 2017 — «Shape Of You»
  • 2017 — «Castle On The Hill»
  • 2017— «Perfect»

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.thesun.co.uk/tvandshowbiz/7737510/where-ed-sheeran-born-date-of-birth/
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. https://musiclowdown.co.uk/chewie-2-ed-sheeran/
  7. http://www.ipswichstar.co.uk/news/ed-sheeran-s-music-teacher-at-thomas-mills-high-school-in-framlingham-praises-star-for-helping-students-1-4839817
  8. O'Brien, Jon. «Ed Sheeran Biography». AllMusic.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Introducing – Ed Sheeran
  10. The amazing story of Ed Sheeran
  11. Ed Sheeran > Biography
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Շիրան» հոդվածին։