Ջո Բայդենի ընտանիք

Ընտանիք

Ջո Բայդենի ընտանիք, ամերիկյան ընտանիք, որը բաղկացած է մի քանի հայտնի անդամից։

Կանայք և երեխաներ խմբագրել

Նեյլիա Բայդեն
(1942-1972)
Ջո Բայդեն
(ծնված 1942 թվականին)
Ջիլ Բայդեն
(ծնված 1951 թվականին)
Ջոզեֆ Բո Բայդեն
(1969-2015)
Հանթեր Բայդեն
(ծնված 1970 թվականին)
Նաոմի Բայդեն
(1971-1972)
Էշլի Բայդեն
(ծնված 1981 թվականին)

2021 թվականի հունվարի 20-ից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ ամուսնացել է և ունեցել չորս երեխա։

  • Նեյլիա Հանթեր, ավելի ուշ՝ Նեյլիա Հանթեր Բայդեն, Ջո Բայդենի հետ ամուսնացել է 1966 թվականին։ 1972 թվականի դեկտեմբերին, երբ Ջո Բայդենն ընտրվել էր սենատոր, Նեյլիան և դուստրը մահացել են ավտովթարից․ նրա երկու որդիները վիրավորվել են[1][2]։
    • Բո Բայդեն (Ջոզեֆ Ռ․ Բայդեն III) (1969-2015)[3], Դելավեր նահանգի գլխավոր դատախազ։ Ունի երկու երեխա՝ Նատալին և Հանթերը։ 2015 թվականի մայիսին մահացել է գլխուղեղի քաղցկեղից[4]։
    • Հանթեր Բայդեն (Ռոբերտ Հանթեր Բայդեն), նախկին բիզնեսմեն և Ջո Բայդենի որդին[5]։ Առաջին կնոջից՝ Քեթլինից ունի երեք դուստր՝ Նաոմին, Ֆինեգանը և Մեյզին։ Լունդեն Ռոբերտսից ծնված և դատական փաստաթղթերում NJR անունով գրանցված չորրորդ երեխայի կենսաբանական և օրինական հայրն է։ Երկրորդ կնոջից՝ Մելիսա Քոեն Բայդենից ունի նաև հինգերորդ երեխա[6]։
    • Նաոմի Քրիստինա Բայդեն (1971-1972)՝ «Էմի» մականվամբ, մահացել է նույն ավտովթարից, ինչ իր մայրը՝ Նեյլիան։
  • Դոկտոր Ջիլ Բայդեն, ԱՄՆ նախկին երկրորդ տիկին, մանկավարժ և Ջո Բայդենի երկրորդ կինը, որի հետ ամուսնացել է 1977 թվականին։

Ծնողներ, եղբայրներ, քույրեր և նախնիներ խմբագրել

Բայդենի տոհմածառը հայտնի է Ուիլյամ Բայդենի (մոտ 1790-1840)՝ Ջո Բայդենի՝ Անգլիայի Սասեքս քաղաքում ծնված հայրական գծով երրորդ նախապապի շնորհիվ, որը ներգաղթել է Միացյալ Նահանգներ։ Իռլանդացի տոհմաբանները Ջոյին 2016 թվականին Իռլանդիա կատարած այցի ժամանակ ներկայացրել են իր իռլանդացի մոր կողմի պատմությունը[7]։

Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն կրտսերը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին Փենսիլվանիայի նահանգի Սքրենթոն քաղաքի Սուրբ Մարիայի հիվանդանոցում[8]՝ Քեթրին Յուջինի «Ջին» Բայդենի (ծննդյամբ Ֆինեգան) և Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն ավագի ընտանիքում[9][10]։ Նա կաթոլիկ ընտանիքի երեխաներից ամենաավագն է, նրանից հետո ծնվել են քույրը՝ [Մերի] Վալերի Բայդեն Օուենսը և երկու եղբայրները՝ Ֆրենսիս Ուիլյամ «Ֆրենկ» Բայդենը և Ջեյմս Բրայան «Ջիմ» Բայդենը։ Ջինն ունեցել է իռլանդական ծագում, որի արմատները տարբեր կերպով վերագրվում են Լաութ[11] և Լոնդոնդերի կոմսություններին[12]։ Ջոզեֆ ավագի ծնողներն են Մերի Էլիզաբեթը (ծննդյամբ՝ Ռոբինեթ) և Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից նավթային բիզնեսմեն Ջոզեֆ Հ․ Բայդենը, որոնք ունեցել են անգլիական, ֆրանսիական և իռլանդական ծագում[13]։ Մայրական գծով նախապապը՝ Էդվարդ Ֆրենսիս Բլեվիթը[14], Մեյո կոմսության Բալինա քաղաքից եկած իռլանդացի ներգաղթյալների երեխան է, եղել է Փենսիլվանիա նահանգի Սենատի անդամ[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «How the Biden Family's Tragic History Formed Their Deep, Intense Love for One Another». People.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. McShane, Larry (2008 թ․ օգոստոսի 24). «A hard road to travel». NY Daily News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Superville, Darlene (2015 թ․ մայիսի 30). «Biden announces death of son, Beau, of brain cancer». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին.
  4. Kane, Paul (2015 թ․ մայիսի 30). «Beau Biden, vice president's son, dies at 46 of brain cancer». The Washington Post. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Hunter Biden's lawyers exit Arkansas case, cite 'irreconcilable conflict'». Arkansas Online (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  6. Fredericks, Bill. «Hunter Biden's new wife, Melissa Cohen Biden, expecting his fifth child». New York Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  7. «Vice President Joe Biden's Irish family history». Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  8. Witcover, Jules. Joe Biden: A Life of Trial and Redemption. William Morrow. ISBN 978-0-06-179198-7.
  9. Chase, Randall (2010 թ․ հունվարի 9). «Vice President Biden's mother, Jean, dies at 92». WITN-TV. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Joseph Biden Sr., 86, father of the senator». The Baltimore Sun. 2002 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  11. Smolenyak, Megan (2012 թ․ հուլիսի 2). «Joe Biden's Irish Roots». Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Number two Biden has a history over Irish debate». The Belfast Telegraph. 2008 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
  13. Smolenyak, Megan (April–May 2013). «Joey From Scranton – Vice President Biden's Irish Roots». Irish America. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  14. Gehman, Geoff (2012 թ․ մայիսի 3). «Vice President Joe Biden Discusses American Innovation». Lafayette College. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «US vice president to visit Mayo in June». The Connaught Telegraph. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  16. Krawczeniuk, Borys (2008 թ․ օգոստոսի 24). «Remembering his roots». The Times-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.