Ուիլմինգթոն (հանդիպում է նաև Վիլմինգթոն տարբերակով, անգլ.՝ Wilmington), քաղաք ԱՄՆ-ի արևելքում[2][3][4], Դելավեր նահանգի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 73.000 մարդ (2000 թվական), արվարձաններով՝ 500.000 մարդ (ամբողջ նահանգի բնակչության 2/3-ը)։ Քաղաքը հանդիսանում է Ֆիլադելֆիա ագլոմերացիայի մասը։

Բնակավայր
Ուիլմինգթոն
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1638 թ.
Մակերես43,88125 կմ², 43,88943 կմ²
ԲԾՄ28 մետր
Բնակչություն70 898 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ302
Փոստային դասիչ19801-19810, 19850, 19880, 19884-19887, 19889-19899
Պաշտոնական կայքci.wilmington.de.us(անգլ.)
Ուիլմինգթոն (Դելավեր) (ԱՄՆ)##
Ուիլմինգթոն (Դելավեր) (ԱՄՆ)

Բնական պայմաններ խմբագրել

Ուիլմինգթոնը գտնվում է Դելավեր գետի աջ ափին, դրա մեջ թափվող Քրիստին և Բրենդիուվայն գետերի մերձակայքում (որոնց միջև էլ գտնվում է քաղաքի կենտրոնական մասը)։ Ուիլմինգթոնը գտնվում է Դելմարվա թերակղզու հարավային «պարանոցում», որը Դելավեր նահանգը բաժանում է Մերիլենդից և Վիրջինիայից։

Օվկիանոսին մոտ գտնվելու շնորհիվ քաղաքի կլիման մեղմ է։ Հուլիսին միջին ջերմաստիճանը 76,6 °F (24,8 °С) է, առավելագույնը հասնում է 86 °F (30 °С)-ի, հունվարյան միջին ջերմաստիճանը 31,5 °F (−0,3 °С) է, առավելագույնը՝ 23,7 °F (−4,6 °С)[5]: Տարեկան միջին տեղումները հասնում են 1086 մմ-ի, որոնք թափվում են համեմատաբար հավասարաչափ ամբողջ տարվա ընթացքում։

Պատմություն խմբագրել

Առաջին գաղութարարները, որոնք սկսել են յուրացնել այս տարածքը 17-րդ դարի կեսերին, եղել են Շվեյցարիայից, ինչպես նաև եղել են շվեդներ և ֆիններ, և սրա հետ կապված 1638 թվականին քաղաքի դրոշը հիշեցրել է շվեդական դրոշ։ 1655 թվականին հոլանդացիներն սկսել են դուրս մղել նրանց, բայց արդեն 1664 թվականին այստեղ հաստատվել է բրիտանական տիրապետություն։ Հաջորդ դարի կեսին քաղաքը Ուիլինգթոնից (հիմնադրի անունով) վերանվանվել է Ուիլմինգթոն (ի պատիվ բրիտանական արիստոկրատ Էրլ Ուիլմինգթոնի)։ 18-րդ դարի վերջին, քաղաքում սկսվել է Ֆրանսիայի հեղափոխությունից փախչող ներգաղթյալների ներհոսք, որոնցից մեկը եղել է DuPont-ի հիմնադիր Իռեն դյու Պոնա դե Նեմուրը։

Քաղաքում արդյունաբերությունը սկսել է զարգանալ դեռ 1740-ական թվականներից։ Արդեն 19-րդ դարի սկզբին Ուիլմինգթոնում եղել է նավաշինարարության նշանավոր կենտրոն (նավահանգիստները տեղակայված էին քաղաքի կենտրոնից հարավ-արևելք) և վառոդի արտադրություն (DuPont-ի գործարաններ Բրենդիվայն գետի ափերի երկայնքով)։ Քաղաքացիական պատերազմի և դրան հաջորդած Արևմուտքի գաղութացման ժամանակ ծաղկել է քաղաքի արդյունաբերությունը։ Քաղաքի ձեռնարկությունները Հյուսիսի բանակին մատակարարել են վառոդ, կաշվե հանդերձասարք, վրաններ, վագոններ, տրանսպորտային նավեր և այլն։ 1868 թվականին Ուիլմինգթոնի նավաշինարներն ավելի շատ նավեր են արտադրել, քան ԱՄՆ-ի բոլոր նավաշինարարական ձեռնարկությունները միասին։

Քաղաքում արդյունաբերության զարգացումը հանգեցրել է բնակչության ներհոսքին և հարուստ բնակիչների շերտի առաջացմանը։ Եթե 19-րդ դարի առաջին կեսին Ուիլմինգթոնի բնակչությունը կրկնապատկվել է (10-ից 21 հազար մարդ), ապա 1860 թվականից մինչև 1920 թվականըն այն ավելացել է հինգ անգամ (մինչև 110 հազար)։ Առևտրային և արդյունաբերական էլիտայի առանձնատների կառուցման պատճառով քաղաքն զգալիորեն աճել է արևմտյան ուղղությամբ։ 1864 թվականին քաղաքում հայտնվել է հասարակական տրանսպորտ (ձի, տրամվայ), 19-րդ դարի վերջին քաղաքացիների հանգստի համար ստեղծվել են Ռոկֆորդի և Բրենդիուայնի զբոսայգիներ։ 1888-1940 թվականներին Ուիլմինգթոնում աշխատել է տրամվայ։

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում DuPont-ը և Hercules-ը, որոնք առանձնացվել են 191 թվականից` հակամենաշնորհային իշխանությունների որոշմամբ, հանդես են եկել որպես ամերիկյան բանակի համար պայթուցիկ նյութեր մատակարարողներ։ Ինտենսիվացել են նավաշինական ձեռնարկությունների աշխատանքը։ 20-րդ դարի առաջին կեսին եվրոպական երկրներից, հատկապես Լեհաստանից և Իտալիայից արտագաղթողների զգալի մասը տեղափոխվել է Ուիլմինգթոն, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան շատ այլ քաղաքներ, և նրանց սերունդների համայնքները մինչ այսօր գոյություն ունեն քաղաքում։

Հետպատերազմյան տարիներին քաղաքը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել։ Բնակիչների եկամուտների աճը և պաշտպանական կարգի իջեցումը հանգեցրել են նրան, որ Ուիլմինգթոնի տնտեսության հիմքը դարձել է ծառայությունների ոլորտը, այլ ոչ թե արդյունաբերությունը։ 1951 թվականին Դելավեր գետի վրա կառուցվել է մի կամուրջ, որը կոչվում է Memorial Bridge: 1960-ականների վերջին դաշնային 95-րդ մայրուղին անցել է քաղաքով (ձգվելով Միացյալ Նահանգների ողջ արևելյան ափին), որի շնորհիվ բարելավվել է տրանսպորտային կապը Ֆիլադելֆիայի հետ և սկսվել է հյուսիսային արվարձանների զարգացումը։ Մայրուղու կառուցման համար քանդվել են հին տների մի քանի բլոկներ։ Վերակառուցվել է նաև քաղաքի կենտրոնական մասը, որը բնակելի գոտուց վերածվել է բիզնես կենտրոնի։

1960-ական թվականներին տեղի է ունեցել ինտենսիվ սուբուրբանիզացիա և վարչական շրջանների բնակչությունը նվազել է։ 1968 թվականին, Ուիլմինգթոնում Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո, ինչպես ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներում, բռնկվել են աֆրո-ամերիկյան անկարգություններ, որոնք ճնշելու համար Ազգային գվարդիայի ստորաբաժանումները մտել են քաղաք։ Անհանգիստ իրավիճակը հանգեցրել է միջին խավի ավելի մեծ արտահոսքի դեպի արվարձաններ, ինչի արդյունքում վարչական սահմաններում գտնվող Ուիլմինգթոնի բնակչությունը կրճատվել է մոտ 70 հազար մարդու և մինչ օրս մնում է այս մակարդակում։

Ներքին աշխարհագրություն խմբագրել

Քաղաքի պատմական մասը գտնվում է Բրենդիվայն և Քրիստին գետերի միջև, ընդ որում ձգվում է ավելի շատ Քրիստինի հոսքի ուղղությամբ, որտեղ էլ հիմնվել է առաջին շվեդական գաղութը։ Հետագայում սակայն պարզվել է, որ Քրիստինը բավականին ջրառատ է արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման համար, օգտագործվել է ջրային անիվի էներգիան և 18-19-րդ դարերում Ուիլմինգթոնի արդյունաբերությունը զարգացել է հիմնականում Բրենդիվայն գետի ափին։ Բնակավայրի հին և նոր կենտրոնների միջև արդյունաբերական ձեռնարկությունները տեղակայված էին ճանապարհի երկայնքով, որից էլ ձևավորվել են քաղաքի երկու կենտրոնական փողոցները (Market street և King street): Այժմ, սակայն, դրանց կողքին հիմնականում գտնվում են պետական գրասենյակներ, ռեստորաններ, խանութներ և զվարճանքի վայրեր։

 
Ուլմինգթոնի տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից, այստեղից հատվում են քաղաքի Market st. և Delaware av., կենտրոնական փողոցները

Ֆիլադելֆիայի ազդեցության ուժեղացմամբ պայմանավորված՝ քաղաքի կենտորնը «տեղաշարժվել է» հյուսիս և ներկայումս այն գտնվում է Բրենդիվայն գետի հարավում, որտեղ Market փողոցը հատվում է 11-րդ փողոցի հետ՝ գնալով Delaware պողոտայի հյուսիս-արևմուտք։ 20-րդ դարի սկզբին՝ հատկապես 1930-ական թվականներին, Ռոդնի (Rodney sq.) հրապարակի շուրջ ձևավորվել է քաղաքի աշխատանքային կենտրոնը՝ իրեն հատուկ բազմահարկ շենքերով։ Այստեղ են գտնվում Ուիլմինգթոնի գրասենյակների հիմնական մասը, հիմնական հյուրանոցները (Sheraton և Hotel DuPont) և բազմաթիվ զվարճանքի վայրեր։ Այսպիսով Ուիլմինգթոնի կենտրոնն ունի ասիմետրիկ ձև, ընդարձակված է դեպի հյուսիս և գրավում է Բրենդիվայն և Քրիստին գետերի միջև ընկած ամբողջ տարածքում։

Քաղաքի մնացած տարածքներն իրենցից ներկայացնում են սակավահարկ մասնավոր կառույցներ, որոնք կանոնավոր շարված են փողոցներում։ Միևնույն ժամանակ, թիվ 95 մայրուղով քաղաքի տարածքը բաժանված է երկու հավասար մասի, ընդ որում քաղաքի աշխատանքային կենտրոնը գտնվում է դրանից արևելք։ Եվրոպացի միգրանտների էթնիկ թաղամասերը ժամանակին գտնվում էին քաղաքի արևմտյան մասում (հիմնականում իտալացիների և իռլանդացիների)։ Մինչև վերջերս Ուիլմինգթոնում բազմաբնակարան շենքերը չկային, սակայն 2000-ական թվականների կեսերին քաղաքի հարավում (Քրիստին գետի աջ ափին) կառուցվել է The Residences at Christina Landing համալիրը՝ բաղկացած 20 հարկանի աշտարակից։ Բնակելի համալիրը կառուցվել է Քրիստին գետի ափին զուգահեռ, վայր, որտեղից քաղաքը սկսեց զարգանալ և այն այժմ ժամանցի հայտնի վայր է։

Ուիլմինգթոնի հյուսիսային մասում և դրա շրջակայքում՝ Բրանդիվինի գետի երկայնքով և մինչև Ֆիլադելֆիայի ճանապարհ, գտնվում է այգու համալիր, որում կան մի շարք տնակներ և այլ զվարճանքի վայրեր։ Ուիլմինգթոնի արդյունաբերական պահեստի տարածքը գտնվում է արևելյան ծայրամասում՝ ներառյալ մինչև Դելավեր գետը։

Բնակչություն խմբագրել

Ուիլմինգթոնի բնակչությունը քաղաքի վարչական սահմաններում կազմում է մոտ 75 հազար մարդ, իսկ արվարձանների հետ միասին (Նյու Քասլ շրջան)՝ մինչև 500 հազար։ Չնայած Դելավերի բնակչության երեք չորորդը սպիտակամորթներ են, Ուիլմինգթոնում, ինչպես և ԱՄՆ-ի մյուս արևելյան շրջաններում, բնակչության հիմնական մասը աֆրոամերիկացիներ են, 2000 թվականի մարդահամարի արդյունքներով նրանք կազմում են քաղաքի բնակչության 56 %-ը։ Լատինամերիկացիները կազմում են քաղաքի բնակչության 10 %-ը, չնայած նրանց կեսը ԱՄՆ-ում չեն ծնվել։ Բնակչության մնացած մասը սպիտակամորթ է, հիմնականում եվրոպական ներգաղթի ալիքների ժառանգներ։ 2000 թվականի մարդահամարի ժամանակ նախնիների ծագման մասին հարցման արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը՝ իռլանդացիներ (9 %), իտալացիներ (6 %), գերմանացիներ (5 %), անգլիացիներ (4 %), լեհեր (4 %)։

Ուիլմինգթոնի սոցիալական խնդիրները գրեթե նույնն են ԱՄՆ հարավարևելյան շրջանների մյուս քաղաքների համար և կապված են հիմնականում աֆրոամերիկացիների հետ։ Քաղաքի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ և յուրաքանչյուր վեցերորդ ընտանիք ապրում է աղքատության սահմանում, խնդիր է հանցավորության բարձր մակարդակը։ Քաղաքը ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող բնակավայրերի թվում է, վարակվածները հիմնականում թմրանյութերից կախվածություն ունեցող երիտասարդ անձիք են։

Տնտեսություն խմբագրել

 
Hercules Inc. ընկերության շտաբը, շինությունը կառուցվել է 1982 թվականին

Ուիլմինգթոնում է գտնվում DuPont և Hercules քիմիական ընկերությունների կենտրոնակայանները, ինպես նաև անդրազգային ֆինանսական կորպորացիաների մի շարք ներկայացուցչական գրասենյակներ։ 1981 թվականին Դելավեր նահանգի իշխանությունները ընդունել են օրենք, որի համաձայն հանվել են սպառողական վարկի տոկոսադրույքների սահմանափակումները։ Սա գրավել է մի շարք ընկերությունների, որոնք մասնագիտացած են վարկային քարտեր տրամադրելու հարցում, ինչպիսիք են՝ Bank of America, Chase Card Services և Barclays: Հոլանդական ING Groep N.V. ինտերնետային ընկերության մասնաճյուղը ևս գտնվում է Ուիլմինգթոնում։ Այստեղ են գտնվում նաև մի շարք ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։

1988 թվականին Դելավերի օրենսդիր ժողովն օրենք է ընդունել, որի համաձայն անհրաժեշտ է անմիջապես գնել նահանգում գրանցված ցանկացած ընկերության բաժնետոմսերի առնվազն 85%-ը։

Պետական իշխանությունները նաև վերացրել են վաճառքի հարկը Դելավերի քաղաքներում, ինչը նպաստել են մանրածախ առևտրի զարգացմանը։ Ուիլմինգթոնում կա երկու առևտրի կենտրոն (Concord և Christin):

Ծանր արդյունաբերական ձեռնարկություններ քաղաքում վաղուց չկան, սակայն Ուիլմինգթոնից ոչ հեռու տեղակայված են մի քանի գործարաններ։ Այդպես, Կլեյմոնտ քաղաքի հյուսիսային մասում կա պողպատի գործարան, որը պատկանում է ռուսական «Եվրազ» ընկերությանը (կառուցվել է 1980-ականներին)։ Քաղաքի հարավ-արևելքում Դելավեր նավահանգստին մոտ կա Valero ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարան։ Դելավեր գետից հյուսիս՝ Կրիստին գետի ափին է գտնվում DuPont ընկերության տիտանի երկօքսիդի գործարանը, նաև քաղաքի արևելյան մասում է գտնվում General Motors ընկերության մասնաճյուղերից մեկը։ Այս ձեռնարկությունում, որը ներկայումս ունի 1500 աշխատող, որոշ ժամանակ աշխատել է Բոբ Մառլին։

Տրանսպորտ խմբագրել

Ուիլմինգթոնից Ֆիլադելֆիա հեռավորությունը № 95 մայրուղով կազմում է մոտ 30 կմ, ինչի շնորհիվ երկու քաղաքների միջև առկա են բնակչության ամենօրյա ինտենսիվ տեղաշարժեր։ Մայրուղու երկայնքով կա զգալի տարանցիկ հոսք, քանի որ այն միացնում է ԱՄՆի արևելյան ափի բոլոր հիմնական քաղաքները։ Նահանգի իշանությունները փորձել են լուծել այդ խնդիրը՝ 1970-ականների վերջին քաղաքի արևելյան արդյունաբերական մասում կառուցելով ավելի լայն շրջանցիկ ճանապարհ (№ 495): Այնուամենայնիվ, Ուիլմինգթոնից տարանցիկ հոսքը վերացնելու փորձը հաջողությամբ չի պսակվել, 1982 թվականին № 95 մայրուղին վերադարձել է իր նախկին տեղը։ Հետագայում քաղաքի իշխանությունները հրաժարվել են քաղաքից հանել տարանցիկ ֆեդերալ մայրուղին։ Դեպի հարավ՝ Դելավեր թերակղզու խորքում, ձգվում է տեղական նշանակության ավտոմայրուղին, որը տանում է դեպի նահանգի մայրաքաղաք Դովեր քաղաքը։

Ուիլմինգթոնում երկաթուղային տրանսպորտը մեծ դեր է խաղացել մինչև 1950-ականների կեսերը։ Հետագայում, ավտոմոբիլիզացիայի մակարդակի աճով և մայրուղիների կառուցմամբ պայմանավորված, նրա դերը նվազել է, քանի որ № 95 մայրուղին ամբողջությամբ գնում է ափի երկայնքով՝ ավանդական երկաթուղային գծին զուգահեռ։ Amtrak գնացքները, որոնք ուղևորվում են քաղաքի միակ կայարանից (գտնվում է կենտրոնի հարավային մասում, Քրիստին գետի մոտ), Ուիլմինգթոնին կապում են Ֆիլադելֆիայի, Բալթիմորի, Վաշինգտոնի և Բոստոնի հետ։ Երկաթուղային երթևեկության զգալի մասն զբաղեցնում է բեռնափոխադրումները՝ քաղաքի հյուսիս-արևելքում և արևմուտքում տեղակայված են մեծ պահեստներ։ Ուիլմինգթոնի արևելքում է գտնվում Amtrak վագոնանորոգման արհեստանոցները։

Քաղաքից դեպի արևելք՝ Քրիստինի գետաբերանին, գտնվում է Ուիլմինգթոնի ծովային նավահանգիստը, որը տարեկան ընդունում է մինչև 400 նավ և ներմուծված ապրանքները տեղափոխում է երկաթուղային կամ ճանապարհային տրանսպորտով։

Ներքաղաքային հասարակական տրանսպորտ Ուիլմինգթոնում հայտնվել է 1864 թվականին, այն եղել է ձիաքարշ։ 1880 թվականին գործարկվել է տրամվայ, 1939-1940 թվականներին այն փոխարինվել է տրոլեյբուսով։ Քաղաքի տրոլեյբուսային երթևեկությունը դադարեցվել է 1957 թվականին, երբ բնակչությունը կենտրոնից տեղափոխվել է արվարձաններ, բնակելի թաղամասերը քանդել են և դրանց տեղերում կառուցել բիզնես կենտրոններ։ Այժմ ներքաղաքային փոխադրումներն իրականացնում են 40 քաղաքային եկաթուղային ավտոբուսներ։ Նրանք քաղաքը կապում են արվարձանների և մոտակա մի քանի խոշոր քաղաքների հետ։ Ամռանը չվերթներ են իրականացվում դեպի նահանգի հարավում գտնվող լողափեր։

Քաղաքից դեպի հարավ-արևմուտք գտնվում է Նյուքասլ օդանավակայանը (նախկինում կոչվել է Ուիլմինգթոնի օդանավակայան), սակայն, ինչպես շատ այլ փոքր օդանավակայաններ, այն օգտագործվել է միայն կորպորատիվ և սպորտային ավիացիայի, ինչպես նաև որպես Ազգային գվարդիայի հետակետ։ Ուիլմինգթոնի ամենամոտ օդանավակայանն իրագործում է կանոնավոր չվերթներ դեպի Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայան։

Կրթություն և գիտություն խմբագրել

Քաղաքում և դրա անմիջական հարևանությամբ գտնվում են հինգ համալսարաններ (այդ թվում նաև Ուիլմինգթոնի և Դելավերի համալսարանները) և չորս քոլեջներ։ Ուիլմինգթոնում տեղակայված է Dupont կորպորացիայի երեք գլոբալ գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Սպորտ խմբագրել

Ուիլմինգթոնում գոյություն ունեն տեղական բասկետբոլի և բեյսբոլի ակումբներ, սակայն նրանք մեծ հաջողություններ չեն ունեցել և հանդես են գալիս տարածաշրջանային լիգաներում։

Մշակույթ և տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի կենտրոնում, որը վերակառուցվել է 1950-ական թվականներին, պատմական շենքեր գրեթե չկան։ Հազվադեպ բացառություններից մեկը երկաթուղային կայարանի շենքն է և պահպանված մի քանի թաղամասերը, որոնք գտնվում են Քրիստին գետի ափի մոտ։ Բիզնես կենտրոնի շենքերի շարքում հետաքրքիր է Dupont (այսպես կոչված Brandywine building) շտաբ-բնակարանը, որն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ և վերակառուցվել է 1950-ական թվականներին, սակայն պահպանվել են նախասրահի օրիգինալ ինտերիերը, DuPont հյուրանոցը, որն առաջին անգամ բացվել է 1913 թվականին։ 1970-90-ական թվականներին կառուցված բազմահարկ գրասենյակային շենքերը նախագծված են «ապակե խորանարդ» ոճով, որը բնորոշ է աշխարհի քաղաքների մեծ մասի գործարար շրջաններին։

Ուիլմինգթոնում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից ամենահինը Սուրբ Երրորդությունն է, որը կառուցվել է 1698 թվականին շվեդ գաղութաբնակիչների կողմից, այն ժամանակվանից ի վեր գործող (և ոչ վերակառուցված)։ Գործում են երկու ուղղափառ տաճարներ՝ Միխայիլ Արխանգել (ռուսական ավանդույթով, 1915 թվականից)[6] և Սուրբ Երրորդության անուններով (հունական ավանդույթով, 1934 թվականից)[7]։

Հետաքրքրություն է ներկայացնում 1957 թվականի Dupont-ի հին վառոդի գործարանի տեղում կառուցված քաղաքից հյուսիս գտնվող Հագլիի թանգարանը։ Թանգարանը պատմում է ամերիկյան արդյունաբերության և ընկերության բիզնեսի կայացման պատմությունը, այն ժամանակվա աշխատանքային կենցաղի մասին։ Թանգարանի տարածքում տեղակայված են վառոդի ջրաղացների շենքերը և 19-րդ դարի երկրորդ կեսի Դյուպոնների ընտանիքի առանձնատունը, թանգարանը միավորված է պարտեզի ու այգու համալիրի և գիտական գրադարանի հետ, որը նվիրված է ամերիկյան արդյունաբերության պատմությանը։

Քաղաքում տեղակայված է չորս պարկային համալիր (Բրենդիվայն գետի երկայնքով, Հագլի թանգարանից ներքև), մայիսից հոկտեմբեր աշխատող կենդանաբանական այգի։ Ուիլմինգթոնում է գտնվում գեղարվեստի թանգարանը, ցուցահանդեսի օբյեկտներն են հանդիսանում 19-20-րդ դարերի ամերիկացի նկարիչների ստեղծագործությունները։ Ինչպես նաև քաղաքում նկարահանվել են ամերիկյան հեռուստասերիալ, պատանեկան «Մեկ ծառի բլուր» դրաման։

Քույր քաղաքներ խմբագրել

Հայտնի տեղացիներ և բնակիչներ խմբագրել

  • Գիդեոն Դեննի (1830 - 1886 թվականներ)՝ ամերիկացի նկարիչ
  • Հելեն Ֆառ Սլոուն (1911 - 2005 թվականներ)՝ ամերիկացի բարերար, ուսուցիչ և նկարիչ, Ջոն Սլոունի երկրորդ կինը[8]
  • Ելենա Դելլե Դոնն (ծնվել է 1989 թվականին)՝ ամերիկացի բասկետբոլիստուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Большой энциклопедический словарь».
  3. ««Большая Советская энциклопедия»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  4. wilmingtonde.gov
  5. IDcide — Local Information Data Server
  6. «stmichael-delaware-oca.org». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  7. «holytrinitywilmington.org». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  8. NY Times Death Notice(անգլ.)

Գրականություն խմբագրել

Ուիլմինգթոնը նախկինում
Ուիլմինգթոնը 20-րդ դարում
  • Carol Hoffecker: Corporate Capital: Wilmington in the Twentieth Century, Philadelphia: Temple University Press, 1983

Արտաքին հղումներ խմբագրել