Գրությունը այն է, ինչը հանգեցնում է գրի ստեղծմանը[1][2]։ Արևմտյան մշակույթում գրությունն առավել հաճախ ընկալվում է որպես տվյալ լեզվի ներկայացումը տեքստի տեսքով, նշանների և սիմվոլների օգտագործումով, որոնք հայտնի են որպես գիր։ Գրության մեջ կարող են օգտագործվել վերացական սիվոլներ, որոնք ներկայցնում են խոսքի հնչյունաբանական տարրերը, ինչպես օրինակ հնդեվրոպական լեզուներում, կամ կորող են օգտագործվել օբյեկտների և հասկացությունների պարզեցված պատկերներ, ինչպես արևելաասիական և հին եգիպտական պատկերագրության մեջ։ Այնուամենայնիվ նրանք տարբերվում են նկարազարդումներից, ինչպիսիք են քարանձավային նկարները և բնանկարները, ինչպես նաև խոսքի ոչ սիմվոլային պահպանումը ոչ տեքստային կրիչների վրա, օրինակ մագնիսական ձայնասկավառակները։

Ռոզետայի քարը, գրված երեք տարբեր ձեռագրերով
Միջնադարյան քրիստոնյա գրողը աշխատելիս

Գրության ուսումնասիրությամբ, որպես հատուկ նշանային համակարգ, զբաղվում են այնպիսի դիսցիպլիններ ինչպիսիք են՝ քերականգիտությունը, վիմագրությունն ու հնագրությունը։

Գրությունը համարվում է մարդկային լեզվի ընդլայնում ժամանակի և տարածության մեջ։ Առավել հաճախ գրությունն առաջացել է հնագույն մշակույթների քաղաքական ընդլայնման ժամանակ, որը ինֆորմացիայի հուսալի տեղափոխման, ֆինանսական հաշվետվությունների պահպանման, պատմական հիշողությունների պահպանման և նմանատիպ այլ գործունեությունների պահպանման կարիք ուներ։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակում առևտրի և կառավարման բարդությունները գերաճեցին մարդկային հիշողությանը, և գրությունը դարձավ առավել վստահելի տարբերակ հաշվառումների և գործարքների ներկայացման և վարման համար[3]։ Ինչպես Հին Եգիպտոսում, այնպես էլ մեզոամերիկայում գրությունը զարգացավ շնորհիվ օրացույցերի և հասարակական և բնական իրադարձությունների քաղաքական անհրաժեշտությանը։

Ինֆորմացիայի գրառման միջոցներ խմբագրել

Հերբերտ Ուելսը պնդում էր, որ գրությունը հնարավորություն ունի «գրի առնելու պայմանագրեր, օրենքներ և հրամաններ։ Այն հնարավոր է դարձնում պետությունների զարգացումը՝ դարձնելով դրանք ավելի մեծ, քան հին քաղաքային պետություններն էին։ Այն հնարավոր է դարձնում պատմական գիտակցության անընդհատությունը։ Այն քահանայի կամ թագավորի հրամանն էր և նրաց կնիքով կարող է դուրս գալ նրանց ձայնի և տեսանելիության տիրույթից, և կարող էր գոյատևել նրանց մահից հետո»[4]։

Գիր խմբագրել

 
Այբբենական գրությունը մարդկային հաղորդակցության սովորական կատեգորիա է:

Հիմնական գրային համակարգի մեթոդները՝ մակագրության մեթոդները բաժանվում են հինգ կատեգորիաների՝ լոգոգրամա, վանկ, այբուբեն, հատուկ այբուբեն և գաղափարագրաֆիկական (խորհրդանիշեր գաղափարների համար)։ Վեցերորդ կատեգորիան՝ պատկերագրությունը, ինքնուրույն ներկայանալու համար անբավարար է, բայց հաճախ որպես հիմք է հանդիսանում լոգոգրաֆի համար։

Լոգոգրաֆ խմբագրել

Լոգոգրաֆը գրության տեսակ է, որն իրենից ներկայացնում է բառեր կամ ձևույթ։ Խոսքը գրելու համար պահանջվում են մեծ քանակի լոգոգրաֆներ, իսկ այն սովորելու համար պահանջվում՝ շատ տարիներ։ Սա, այբուբենի հետ համեմատած, լոգոգրաֆային գրության հիմնական թերությունն է։ Սակայն այն բանից հետո, երբ այս լեզուն սովորում են, առաջ է գալիս այս լեզվի գլխավոր առավելությունը՝ կարդալու արագությունը[5]։ Ոչ մի գրություն ամբողջությամբ չի համարվում լոգոգրաֆիկ, նրանք բոլորը լոգոգրաֆի հետ միաժամանակ ունեն հնչյունաբանական կոմպոնենտներ («լոգովանկային» կոմպոնենտներ՝ չինարենի այբուբենում, սեպագրերում և մայա գրերում, որտեղ սիմվոլը կարող է նշանակել ձևույթ, վանկ կամ՝ և՛ այն և՛ այն, «լոգոբաղաձայնային» կոմպոնենտներ հերոգլիֆների դեպքում)։ Նրանցից շատերը պարունակում են գաղափարագրական կոմպոնենտներ (չինականը՝ «ռադիկալներ», հերոգլիֆայինը՝ «որոշիչներ»)։ Չինարենում սիմվոլների մոտ 90%-ը կապվում են իմաստաբանական տարրերով, որոնք կոչվում են ռադիկալներ (արմատական) և հնչյունաբանական կոչվող՝ արտասանություն արտահայտող սիմվոլներով։ Այնուամենայնիվ, նման հնչյունային տարրերը լրացնում են լոգոգրաֆիայի տարրերը, այլ ոչ թե հակառակը։

Հիմնական լոգոգրաֆային համակարգի օրինակ, որն այսօր օգտագործվում է, չինարեն այբուբենն է, որը որոշ փոփոխություններով օգտագործվում է Չինաստանում, Ճապոնիայում և երբեմն նաև Կորեայում՝ չնայած այն փաստին, որ հյուսիային և հարավային Կորեաներում հիմնականում օգտագործվում է հանգլ հնչյունական համակարգը։

Վանկային գրություն խմբագրել

Վանկային գրությունը գրության ձև է, որն իր մեջ համախումբ է սիմվոլներ, որոնք իրենցից ներկայացնում են են վանկեր։ Վանկային գրության նիշերը (նշանները) սովորաբար արտահայտում են ձայնավոր-բաղաձայնի համադրությունը կամ ուղղակի մի ձայնավոր հնչյուն։ Որոշ դեպքերում նշաններն արտահայտում են ավելի բարդ հնչյուններ (օրինակ՝ բաղաձայն ձայնավոր բաղաձայն կամ բաղաձայն բաղաձայն ձայնավոր)։ Վանկերի հնչյունաբանությունը այբուբենում արտացոլված չէ։ Օրինակ «կա» վանկը «կի» վանկին ոչնչով նման չէ, և այբուբենում էլ չկան նման վանկեր այս նույն ձայնավորներով։

Վանկային գրությունը ամենալավ հարմարեցված է համեմատաբար վանկային պարզ համակարգ ունեցող լեզուների, ինչպես օրինակ ճապոներենն է։ Այլ լեզուներից, որոնք օգտագործում են վանկային գրությունը կարելի է նշել մեկենյան Բ գծային գրությունը, չերոկիներեն գրությունը, Սուրինամի՝ անգլերիենի հիմնան վար կրեոլների լեզուն, ինչպես նաև վայերի լեզուն Լիբերիայում։ Լոգոգրաֆային համակարգերի մեծ մասը ունեն խիստ վանկային կոմպոնենտներ։ Եթովպիական գրությունը, չնայած այն տեխնիկապես հիմնված է այբուբենի վրա, ունի ձուլված բաղաձայններ և ձայնավոր հնչյուններ, դրա համար էլ այս գրությունը ուսուցանվում է այնպես, կարծես այն վանկային է։

Այբուբեններ խմբագրել

 
14-րդ դարի հայկական ձեռագիր

Այբուբենը սիմվոլերի ոչ մեծ համախումբ է, որից յուրաքանչյուրը մոտավորապես ներկայացնում է կամ պատմականորեն արտացոլում է լեզվի հնչյունները։ Կատարյալ հնչյունաբանական այբուբենում հնչյունները և տառերը կատարելապես համապատասխանում են մեկը մյուսին։ Երկու ուղղություններով էլ գրողը կարող է կանխագուշակել բառի գրությունը, գիտենալով դրա արտասանությունը, իսկ խոսողը կարող է կանխագուշակել արտասանությունը, եթե գիտի գրությունը։

Լեզուները հաճախ զարգանում են անկախ իրենց գրություն համակարգից։ Գրությունը փոխառնվում է ի սկզբանե իր համար չնախատեսված այլ լեզուների համար, այդ պատճառվ էլ այբուբենի տառերի համապատասխանության աստիճանը լեզուների հնչյուններին լեզվից լեզու զգալիորեն փոփոխվում է, և նույնիսկ միևնույն լեզվի սահմաններում։

Կոնսոնանտիզմային (բաղաձայնական համակարգ) գրություն խմբագրել

Մերձարևելադարձային այբուբենների մեծ մասում արտահայտվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները երբեմն կարող են նշանակվել լրացուցիչ տարբերիչ նշաններով։ Այս հատկությունը առաջացել է եգիպտական հերոգլիֆների ազդեցության արդյունքում։ Նման համակարգերը անվանում են աբջատներ, որը արաբերից թարգմանած նշանակում է «այբուբեն»։

Բաղաձայն վանկային գրություն խմբագրել

Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի լեզուների մեծ մասում ձայնավորները նշանակվում են տարբերիչ (դիակրիտիկ) նշաններով կամ բաղաձայնի ձևի փոփոխությամբ։ Նմանօրինակ գրությունն անվանում են աբուգիդա։ Որոշ աբուգիդաներ, ինչպիսիք են եթովպիական գրությունը և կանադական վանկային գրությունը, երեխաներին ուսուցանվում են որպես վանկային, դրա համար էլ հաճախ սրանց անվանում են վանկային գրություն։ Սակայն ի տարբերություն իրական վանկային գրության՝ նրանց վանկերը չունեն առանձին նշաններ։

Երբեմն «այբուբեն» եզրույթը սահմանափակվում է ձայնավորների և բաղաձայնների համար առանձին տառերից կազմված համակարգով, օրինակ լատինական այբուբենը, չնայած աբուգիդաները և աբջատները նույնպես կարող են վերաբերել այբուբեններին։ Այդ պատճառով հունական այբուբենը հաճախ համարվում է աշխարհում առաջին այբունենը։

Բնութագրական այբուբեն խմբագրել

Բնութագրական այբուբենը ուսումնասիրում է լեզվի մեջ մտնող հնչյունների կառույցահատվածները։ Օրինակ՝ բոլոր հնչյունները, որ արտաբերվում են շուրթերով (շրթնային հնչյուններ) կարող են ունենալ ինչ-որ ընդհանուր տարր։ Լատինական այբուբենում սա ակնհայտորեն այնպիսի տառերի համար են, ինչպիսիք են «b» և «p»։ Սակայն շրթնային «m»-ը լրիվ այլ տեսակի է, և նման է «q»-ին, որ չի համարվում շրթնային։ Կորեական հանգլ գրությունում բոլոր չորս շրթնային բաղաձայնները հիմնաված են միանման բաղադրիչ տարրերի վրա։ Այնուամնայնիվ գործնականում կորեերենը ընկալվում է երեխաների կողմից որպես սովորական այբուբենի վրա հիմնաված, իսկ բնութագրական տարրերը, որպես կանոն մնում են անկախ։

Այլ օրինակով բնութագրական այբուբենը համարվում է վարմունքային (ժեստային) գրություն՝ ամենատարածված գրությունը բազմաթիվ վարմունքային գրությունների համար, որում ձեռքերի և դեմքերի շարժումները ներկայացված են պատկերագրական նշաններով։ Բնութագրական այբուբենները տարածված են նաև ֆանտաստիկ կամ ստեղծագործական համակարգերում, ինչպիսին է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի տենգվարը։

Պատմական ազդեցությունը գրության համակարգերի վրա խմբագրել

 
Օլին Վորներ, տիմպան (քանդակազարդ ճակատամաս),պատկերազարդ գրություն։ Թոմս Ջեֆերսոնի դղյակ, գլխավոր մուտքի վերնամասի էքստերերը, Վաշինգտոն, 1896

Պատմաբանները տարբերակում են նախապատմությունը և պատմությունը, պատմությունը որոշվում է գրության հայտնվելով։ Ժայռապատկերները պատմական ազգերի մոտ կարելի է համարել գրության նախատիպեր, նրանք չեն կարող դիտվել որպես գրություն, քանի որ նրանք անմիջականորեն լեզու չեն ներկայացնում։

Գրության համակարգերը միշտ զարգացել և փոփոխվել են այն օգտագործող մարդկանց պահանջներից կախված։ Երբեմն առանձին նշանների ձևը, տեղագրությունը և նշանակությունը ևս փոփոխվել են ժամանակի ընթացքում։ Հետևելով գրության նշանների զարգացմանը՝ կարելի է հասկանալ այն մարդկանց պահանջները, որոնք այն օգնագործել են, ինչպես նաև ժամանակի ընթացքում այդ պահանջների փոփոխությունները։

Գրության համար նափատեսված միջոցներ և նյութեր խմբագրել

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում գրության համար օգտագործել են բազմաթիվ միջոցոներ և նյութեր, ներառյալ քարետախտակներ (սրբազան գրերով), կավե տախտակներ, մոմե տախտակներ, վելենյան (կաշվեփայլ) թուղթ, մագաղաթ, թուղթ, պղնձե թիթեղներ, քարեգրիչներ, թռչունների փետուրներ, թանաք, վրձիններ, մատիտներ, գրիչներ և վիմագրության մի շարք այլ միջոցներ։ Գոյություն ունի հիպոթեզ, որ ինկերը որպես գրություն օգտագործել են թելերի հանգույցները և այն կոչվել է կիպու[6]։

Արդյունքում որպես գրության համար նախատեսված գործիքներ լայն տարածում ստացան գրամեքենան և տեքստային պրոցեսորների լայն տեսականին, ինչպես նաև հետազոտություններ են անցկացվում, որոնցում համեմատվում են գրության ժամանակակից գործիքները հին մատիտների և գրիչների հետ[7][8][9][10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. J. Derrida Of Grammatology, p.9 (անգլ.)
  2. Жак Деррида и грамматология
  3. Robinson, 2003, p. 36 (անգլ.)
  4. Wells in Robinson, 2003, p.35 (անգլ.)
  5. Smith, Frank. Writing and the writer. Routledge, 1994, p. 142 (անգլ.)
  6. hipukamayuq.fas.harvard.edu/index.html The Khipu Database Project Արխիվացված 2013-08-12 Wayback Machine (անգլ.)
  7. Daniel Chandler: Do the write thing?, Electric Word, v.17, 1990, pp. 27-30 (անգլ.)
  8. Daniel Chandler: The phenomenology of writing by hand, Intelligent Tutoring Media, v.3(2/3), 1992, pp. 65-74 (անգլ.)
  9. Daniel Chandler: Writing strategies and writers' tools, English Today: The International Review of the English Language, v.9(2), 1993, pp. 32-80 (անգլ.)
  10. Daniel Chandler: Who needs suspended inscription?, Computers and Composition, v.11(3), 1994, pp. 191—201 (անգլ.)
  11. Daniel Chandler: The Act of Writing: A Media Theory Approach, Prifysgol Cymru, Aberystwyth, 1995 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել