Վերա Էլեն Վոնգ (չինարեն ավանդ. 王薇薇, հեշտ. 王薇薇 , պինին: Wáng Wēiwēi, պալլ.: Ван Вэйвэй, անգլ.՝ Vera Ellen Wang, հունիսի 27, 1949(1949-06-27)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հարսանեկան հագուստների ամերիկացի դիզայներ, նախկին գեղասահորդուհին, որն ապրում է Նյու Յորքում։ Նրա զգեստների հավաքածուները հաջողություն են վայելում բոհեմական հաճախորդների մոտ։ Վերան նաև ստեղծում է զգեստներ մրցույթների և ցուցահանդեսների, ինչպես նաև գեղասահորդների համար։

Վերա Վոնգ
չինարեն՝ 王薇薇
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1949(1949-06-27)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուհյուսիսային չինարեն
ԿրթությունԸնկերների ճեմարան, Չեյփինի դպրոց (1967), Փարիզի համալսարան և Սարա Լուրենսի քոլեջ
Երկերdark plum Vera Wang dress of Keira Knightley?
Մասնագիտությունդիզայներ, գեղասահորդուհի, նորաձևության դիզայներ և գործարար
ԱմուսինArthur Becker?
Ծնողներհայր՝ Wang Cheng Ching?, մայր՝ Florence Wu?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքverawang.com
 Vera Wang Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վերա Էլեն Վոնգը ծնվել է 1949 թվականի հունիսի 27-ին և մեծացել Նյու Յորքում։ Նա ունի չինական ծագում։ Նրա ծնողները ծնվել են Չինաստանի Շանհայ քաղաքում և Միացյալ նահանգներ տեղափոխվել 1940-ական թվականների կեսերին։ Մայրը՝ Ֆլորենս Ուն (չինարեն ավանդ. 吳赤芳, հեշտ. 吴赤芳 , պինին: Wú Chìfāng, պալլ.: У Чифан), ՄԱԿ-ում աշխատել է որպես թարգմանչուհի, իսկ հայրը՝ Վան Չենցինը (չինարեն ավանդ. 王澄清, հեշտ. 王澄清 , պինին: Wáng Chéngqīng), ուներ բժշկական ընկերություն, որը մասնագիտացած էր հատուկ պատրաստուկների արտադրությամբ։ Վոնգն ունի փոքր եղբայր՝ Քենեթ Վոնգը։ 1967 թվականին ավարտել է Չապինի դպրոցը, սովորել Սորբոնում և Sarah Lawrence College աստիճան ստացել արվեստի պատմության ոլորտում։ Վոնգն սկսել է գեղասահքով զբաղվել 6 տարեկանում[6]։ Միջնակարգ դպրոցում սովորելիս զուգասահք է պարապել Ջեյմս Ստյուրատի հետ և 1968 թվականին գեղասահքի մրցումների մասնակցել ԱՄՆ-ում։ 1968 թվականի հունվարի 9-ին Վոնգը դարձել է «Sports Illustrated» ամսագրի շապիկի դեմքը[7]։ Երբ չի ընդգրկվել ԱՄՆ-ի օլիմպիական թիմում, հեռացել է նորաձևության արդյունաբերություն[8]։ Վոնգը դեռևս սահում է չմուշկներով՝ ասելով, որ․ «Սահելը բազմաչափ է»[6]։

Վերա Վոնգը 1989 թվականին ամուսնացել է Արթուր Բեքերի հետ։ Երբ Բեքերը նրան առաջարկություն է արել, նա արդեն շատ բան է իմացել նորաձևության աշխարհի մասին և հասկացել, որ եթե խանութում զգեստ գնի, ապա կտեսնի այդպիսի ևս տասը։ Այդ պատճառով նա որոշել է ինքնուրույն ստեղծել հարսանեկան զգեստ։ Եվ չի սխալվել։ Դրանից հետո Ամերիկայի բոլոր ամենահայտնի հարսնացուները սկսել են դիմել նրան։ Նա Մանհեթենում ապրում է երկու դուստրերի հետ՝ Սեսիլիան (ծնվել է 1990 թվականին), որը սովորել է Փենսիլվանիայի համալսարանում, և Ժոզեֆինան (ծնվել է 1993 թվականին), որը սովորել է Չապինի դպրոցում։ Բեքերը 2010 թվականից NaviSite անվանումով ՏՏ ընկերության գործադիր տնօրենն է։

Կարիերա խմբագրել

Վերա Վոնգը 17 տարի եղել է Vogue ամսագրի նորաձևության ավագ խմբագիր[9]։ 1987 թվականին նա հեռացել է Vogue ամսագրից՝ իր տեղը զիջելով Աննա Վինտուրին[10]։

1990 թվականին նա Նյու Յորքի Carlyle հյուրանոցում բացել է դիզայնի իր սեփական սրահը, որտեղ ցուցադրվում են նրա ապրանքանիշի հարսանեկան զգեստներ[11]։

Վոնգը հարսանեկան զգեստներ է պատրաստել բազմաթիվ հայտնի հասարակական գործիչների համար, որպիսիք են Չելսի Քլինթոնը, Կարեննա Գոռ Շիֆը[12], Իվանկա Թրամփը, Քեմփբել Բրաունը[13], Ալիշա Քիզը, Մրայա Քերին, Վիկտորյա Բեքհեմը, Ավրիլ Լավինը, Ջենիֆեր Լոպեսը, Ջենիֆեր Գարները, Շերոն Սթոունը, Սառա Միշել Գելարը, Հիլարի Դաֆը, Ումա Թուրմանը, Հոլլի Հանթերը, Քեյթ Հադսոնը[14] և Քիմ Քարդաշյանը։ Վոնգի երեկոյան զգեստներից հագել է նաև Միշել Օբաման[15][16]։

Վոնգը հագուստներ է մշակել նաև գեղասահորդների, այդ թվում Նենսի Կերրիգանի, Միշել Կվանի և Էվան Լայսաչեկի համար։ Արծաթե մեդալակիր Նենսի Կերրիգանը 1994 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հագել է Վերա Վոնգի հազվագյուտ զգեստը։

Վոնգի աշխատանքները հաճախ հիշատակվում են հանրամատչելի մշակույթում։ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում Շարլոտա Յորքը Վոնգի հարսանեկան զգեստը նկարագրում է որպես իդեալական հարսանեկան զգեստ[17]։ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում Քերրի Բրեդշոուն Vogue ֆոտոշարքում հագել է Վերա Վոնգի հարսանեկան զգեստները։ «Հարսնացուների պատերազմ» ֆիլմում Էն Հեթուեյը և Քեյթ Հադսոնը հագել են Վերա Վոնգին պատվիրած զգեստները[18]։ «Բամբասկոտը» սերիալում գլխավոր հերոսներից մեկը՝ Բլեր Ուոլդորֆը, հագել է Վերա Վոնգի հեղիանակած հարսանեկան զգեստը։ «Վրիժառություն» սերիալում Մեդելին Սթոուի կերպարը՝ Վիկտորյա Գրեյսոնը, իր նախկին ամուսնու հետ նորից ամուսնացել է Վերա Վոնգի մոխրագույն հարսանեկան զգեստով։

Վոնգն իր բրենդն ընդլայնել է օծանելիքներով, զարդերով և այլն։ 2001 թվականի հոկտեմբերի 23-ին լույս է տեսել Վերայի գիրքը։ 2005 թվականի հունիսին նա հաղթել է Մոդելագործների ամերիկյան խորհրդի մրցույթի կանանց հագուստի «Տարվա դիզայներ» անվանակարգում։

Վոնգը ԱՄՆ Գեղասահքի փառքի սրահում ներառվել է 2009 թվականին՝ որպես հագուստների նկարիչ սպորտի բնագավառում ունեցած ներդրման համար[19][20]։

Վերա Վոնգի երեկոյան զգեստներն աստղերը հագնում են «կարմիր գորգի» հետ կապված միջոցառումներում, մասնավորապես Վիոլա Դևիսը 2012 թվականին՝ Օսկարի հանձնման ժամանակ[21]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • Առաջին դուստրը (2004), կամեո
  • Սեպտեմբերի համարում (2009), կամեո
  • Բերգդորֆ Գուդման։ Ավելի քան մեկ դար նորաձևության Օլիմպոսի գագաթին (2013), կամեո

Հեռուստատեսություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Vera Wang, Vera Wang on Weddings, HarperCollins, October 2001 (9780688162566).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2022.
  4. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  5. https://www.bbc.com/news/world-59514598
  6. 6,0 6,1 Vera Wang on Ice — NYTimes.com
  7. Sports Illustrated, 15 декабря, 2006, стр. 66
  8. Vera Wang — Katherine E. Krohn — Google Книги
  9. Vera Wang — Fashion Designer — Profile with biography, brands, photos and more on FMD
  10. Vera Wang
  11. «Vera Wang — Designer Fashion Label». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. AllPolitics — Gore’s Eldest Daughter Weds New York Doctor In Washington — July 12, 1997
  13. «NBC's Campbell Brown Gets Married — Marriage, Campbell Brown : People.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. RSVP for Gossip Girl’s Finale Wedding! — Today’s News: Our Take | TVGuide.com
  15. «Michelle Obama Dons Vera Wang — ELLE». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. «10 Best Dressed: Tis the Season — 10 Best Dressed — Fashion — Vogue». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. Sex and the City: Kiss and Tell — Amy Sohn, Sarah Wildman — Google Книги
  18. Bride Wars Wedding Style | Wedding Dresses and Style | Brides.com : Brides
  19. «Vera Wang to be inducted into U.S. Figure Skating Hall of Fame (Lifeskate)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. Johnny Weir, Evan Lysacek in battle at figure skating nationals — USATODAY.com
  21. BBC News — Oscars 2012: Stars arrive

Արտաքին հղումներ խմբագրել