Պունամ Դհիլոն (հինդի` पूनम ढिल्लों, ապրիլի 18, 1962(1962-04-18), Կանպուր, Prayagraj division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասանուհի։

Պունամ Դհիլոն
հինդի՝ पूनम ढिल्लों
անգլ.՝ Poonam Dhillon
Ծնվել էապրիլի 18, 1962(1962-04-18) (61 տարեկան)
ԾննդավայրԿանպուր, Prayagraj division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
poonamdhillon.com

Կենսագրություն խմբագրել

Պունամ Դհիլոնը ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքում։ Հայրը ավիաինժեներ էր, իսկ մայրը` մանկավարժ։ Ընտանիքում Պունամն ուներ մեկ քույր և մեկ եղբայր[1]։ 1977 թվականին՝ 16 տարեկանում, նա հաղթել է «Միս երիտասարդ Հնդկաստան» գեղեցկության մրցույթում, ինչի արդյունքում նրան նկատել է ռեժիսոր Յաշ Չոպրան և հրավիրել նկարահանվելու «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.) կինոնկարում։ Այնուհետև սկսնակ դերասանուհուն վստահվեց Մանմոհան Կրիշնայի «Նուրի» (1979 թ.) կինոնկարի գլխավոր դերը, որի համար նա ներկայացվել է Filmfare Awards-ի մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար[2]։ Հետագայում նա նկարահանվել է մոտ 90 կինոնկարներում։

Պունամ Դհիլոնի խաղընկերներն են եղել Ռաջեշ Կհաննան` «Կարմիր վարդը» (1980 թ.), «Ցավ» (1981 թ.) և այլ ֆիլմերում, Ռիշի Կապուրը` «Երիտասարդության երդումը» (1982 թ.) ֆիլմում, Սանջիվ Կումարը` «Սիրելի կինը» (1981 թ.) կինոնկարում, Սաննի Դեոլը` խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.) և «Օվկիանոս» (1986 թ.) կինոնկարներում, Հեմա Մալինին` «Այրիի ճակատագիրը» (1986 թ.) ֆիլմում և այլն։ «Խաբուսիկ երջանկություն» (1981 թ.) մելոդրամայում նա նկարահանվել է Ռեքհայի, Ռաքհի Գուլզարի և Շաշի Կապուրի հետ միասին, իսկ «Անուն» (1986 թ.) դրամայում նա նկարահանվել է Նուտանի և Սանջայ Դատի հետ։ Պունամ Դհիլոնի մասնակցությամբ այլ ֆիլմերից են «Թիրախ» (1980 թ.), «Պունամ» (1981 թ.), «Կարմա» (1986 թ.), «Հարստություն և աղքատություն» (1990 թ.) և այլ կինոնկարներ։ Նա նկարահանվել է նաև Հնդկաստանի այլ լեզուներով նկարահանված ֆիլմերում։ Բացի այդ նա խաղում է թատրոնում, մասնակցում հեռուստատեսային հաղորդումներին։

Դերասանական գործունեությանը զուգահեռ, Պունամ Դհիլոնը նաև գործարար է և կառավարում է իր սեփական՝ գեղահարդարումով զբաղվող (կոսմետիկական) ընկերությունը։ Նա ակտիվորեն մասնակցում է նաև ՁԻԱՀի և թմրամոլության դեմ տարվող պայքարին, զբաղվում է բարեգործությամբ։

Անձնական կյանք խմբագրել

1988 թվականին Պունամ Դհիլոնը ամուսնացել է կինոպրոդյուսեր Աշոկ Թհակերիայի հետ։ Ունեն երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ 1997 թվականին նրանք ամուսնալուծվել են[3]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1978 Շիվա աստծո եռաժանին Trishul Բաբլի, Կուսում Գուպտա
1979 Նուրի Noorie Նուրի Նաբի
1979 Սև քարը Kaala Patthar -
1980 Կարմիր վարդը Red Rose Շարդա
1980 Թիրախ Nishana -
1981 Սիրելի կինը Biwi O Biwi Աշա Սինգհ
1981 Ցավ Dard (Conflict of Emotions) Պունամ Բհարգավ
1981 Խաբուսիկ երջանկություն Baseraa Սարիտա Սեթի
1981 Պունամ Poonam Պունամ
1981 Ես և իմ փիղը Main Aur Mera Haathi Ջուլիա
1982 Երիտասարդության երդումը Yeh Vaada Raha Սունիտա Սիկան
1982 Ինչպես փրկել սերը Sawaal Սոնիա Մեհտա
1982 Քո խոստումը Teri Kasam Դոլի
1983 Քաջը Nishaan Գուլաբո
1983 Աղետ Qayamat Սուդհա
1983 Սիրավեպ Romance Սոնիա
1984 Լեյլա Laila Լեյլա
1984 Լեգենդ սիրո մասին Sohni Mahiwal Սոհնի
1985 Ժամանակն անցավ Zamana Շիտալ
1985 Կուրտիզանուհին Tawaif Կայնատ Միրզա
1985 Հանցավոր գաղտնիքներ Bepanaah Ռադհա Մալհոտրա
1985 Անմեղ դատապարտվածները Geraftaar Անուռադհա Սաքսենա
1986 Կարմա Karma Տուլսի
1986 Այրիի ճակատագիրը Ek Chadar Maili Si Ռաջի
1986 Անուն Naam Սիմա Ռայ
1986 Օվկիանոս Samundar Անջալի
1986 Անհաղթը Avinash դոկ. Սապնա
1986 Պալայ Խան Palay Khan Զուլեյխա Խան
1986 Առավոտյան գնացքը Saveray Wali Gaadi Ջյոտի
1987 Ժողովուրդ Avam Սուշմա
1987 Հպարտություն և առնականություն Himmat Aur Mehanat Շարդա
1988 Մենք հրեշտակներ չենք Hum Farishte Nahin Սունիտա
1988 Երդում Kasam Սավի
1988 Կյանքի աստառը Sone Pe Suhaaga Շրադհա
1989 Ռամիկը Abhimanyu Տուլսի, միս Կալիֆոռնիա
1989 Բաժանում Batwara Ռաջենդրայի կինը
1989 Արյունոտ հաշիվ Hisaab Khoon Ka Անուպրիյա, Անիտա
1989 Փողոցների արքան Galiyon Ka Badshah Մադհու
1990 Հարստություն և աղքատություն Amiri Garibi Ռանի Նարայան
1990 Քարե սրտով մարդը Pathar Ke Insan Սիտա Ռայ
1991 Երբեմնի մեծություն Jhoothi Shaan Գանգա
1991 Փողոցային երգիչը Qurbani Rang Layegi Պունամ
1997 Նախկին ընկերները Mahaanta: The Film Վիջայի կինը
2009 13Բ. Վախը նոր հասցե ունի 13B: Fear Has a New Address Սուշմա
2009 Սիրտն ասում է` «Առաջ» Dil Bole Hadippa! Յամինի Կաուր
2011 Հանդիպեցինք մենք Miley - Naa Miley - Hum Շալինի Մեհրա
2013 Ռամայա, դու կվերադառնաս Ramaiya Vastavaiya Աշվինի
2014 Կրկնակի տհաճություններ Double DI Trouble -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Renu Saran Poonam Dhillon // Encyclopedia of Bollywood: Film Actresses. — Diamond Pocket Books, 2013. — 285 p.
  2. Roshmila Bhattacharya (2015 թ․ նոյեմբերի 17). «In focus: When ailing Noorie overdosed on cough syrup». Mumbai Mirror (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  3. Shivani Mankermi (2014 թ․ հունվարի 12). «Poonam Dhillon, Bollywood beauty to telly housewife». India Toda (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.