Ռիշի Կապուր (հինդի` ऋषि कपूर, սեպտեմբերի 4, 1952(1952-09-04)[1], Մումբայ, Հնդկաստան - ապրիլի 30, 2020(2020-04-30)[2], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Filmfare Awards-ի մրցանակակիր` տղամարդու լավագույն դերի համար։

Ռիշի Կապուր
հինդի՝ ऋषि कपूर
Ծնվել էսեպտեմբերի 4, 1952(1952-09-04)[1]
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Մահացել էապրիլի 30, 2020(2020-04-30)[2] (67 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԳերեզմանՄումբայ
ԿրթությունԿամպիոն դպրոց և Colonel Brown Cambridge School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Ծնողներհայր՝ Ռաջ Կապուր, մայր՝ Կրիշնա Կապուր
Ամուսին(ներ)Նիտու Սինգհ
Երեխա(ներ)Ռանբիր Կապուր և Ռիդդհիմա Կապուր Սահանի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ռիշի Կապուրը ծնվել է ռեժիսոր և դերասան Ռաջ Կապուրի ընտանիքում։ Նրա պապը հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրն է։ Ռիշի Կապուրի ավագ եղբայրը Ռանդհիր Կապուրն է, իսկ կրտսեր եղբայրը՝ Ռաջիվ Կապուրը (նրանք նույնպես ճանաչված դերասաններ են)։

Առաջին անգամ Ռիշի Կապուրը էկրանին հայտնվել է 1970 թվականին, իր հոր՝ Ռաջ Կապուրի «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում։ Նրա խաղը բավականին պրոֆեսիոնալ էր և իրականում վաստակեց Հնդկաստանի Ազգային կինոմրցանակը՝ մանկական լավագույն դերի համար։ Երեք տարի անց նա կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ նույնպես Ռաջ Կապուրի ֆիլմում։ Դա 1973 թվականին նկարահանված «Բոբբի» ֆիլմն էր։ Կինոնկարի հաջողությունը հսկայական էր ոչ միայն Հնդկաստանում։ Ռիշի Կապուրն ու գլխավոր դերակատարուհի Դիմփլ Կապադիան ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ։

Ռիշի Կապուրի կերտած ռոմանտիկ և սիրահարված երիտասարդի կերպարը ազդեցություն թողեց նաև նրա հետագա աշխատանքների վրա։ 1970-1980-ական թվականներին նկարահանված բոլոր հիմնական ֆիլմերում նա հանդես էր գալիս այդ ամպլուայով։ Այդպիսին էին «Անհետացում» (1975 թ.), «Վրիժառուն» (1976 թ.), «Այսպիսի ստախոս» (1979 թ.), «Ես կապացուցեմ ողջ աշխարհին» (1981 թ.), «Սիրային հիվանդություն» (1982 թ.), «Սիրո ծով» (1985 թ.), «Չանդնի» (1989 թ.) և այլ ֆիլմեր։ 1991 թվականին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմում։

1990-ական թվականների վերջում Ռիշի Կապուրը սկսեց զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ և ռեժիսուրայով։ Այդ տարիներին նա թողարկեց «Սիրո գիրքը» (1996 թ.) և «Վերադարձ տուն» (1999 թ.) ֆիլմերը։ Սակայն այդ ասպարեզում նա հետագայում աշխատանքներ չտարավ։ 2006 թվականին Ռիշի Կապուրն արժանացել է Zee Cine Awards-ի մրցանակին՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար։

Ռիշի Կապուրը մահացել է 2020 թվականի ապրիլի 30-ին, 67 տարեկանում, լեյկեմիայի պատճառով[3][4][5]։

Անձնական կյանք խմբագրել

1979 թվականին Ռիշի Կապուրը ամուսնացել է դերասանուհի Նիտու Սինգհի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է երկու երեխա։ Որդին դերասան Ռանբիր Կապուրն է, իսկ դուստրը՝ մոդելյոր Ռիդհիմա Կապուր Սահնին։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1970 Իմ անունը ծաղրածու է Mera Naam Joker դեռահաս Ռաջուն
1973 Բոբբի Bobby Ռաջա
1974 Անբարոյական օձը Zehreela Insaan Արջուն Սինգհ
1975 Անհետացում Rafoo Chakkar Դև
1975 Ողբերգական զուգադիպություն Khel Khel Mein Աջայ Անանդ
1975 Ռաջա Raaja Ռաջա, Ռամ
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie Վիկրամ Կհաննա
1976 Վրիժառուն Barood Անուպ Սաքսենա
1977 Ամար, Աքբար, Անտոնի Amar Akbar Anthony Ռաջու
1977 Մենք ուրիշներից վատը չենք Hum Kisise Kum Naheen Ռաջեշ
1977 Անցյալի ստվերում Doosara Aadmi Կարան Սաքսենա
1978 Չիրականացած կանխագուշակում Badaltey Rishtey Մանոհար Դհանի
1978 Ծաղիկները բացվել են այգում Phool Khile Hain Gulshan Gulshan Վիշալ Ռայ
1979 Երգերի ռիթմերը Sargam Ռաջու
1979 Այսպիսի ստախոս Jhoota Kahin Ka Աջայ Ռայ
1979 Բախտը քո ձեռքերում է Duniya Meri Jeb Mein Վիշալ Կհաննա
1979 Լեյլի և Մեջնուն Laila Majnu Մեջնուն, Կաիշ Ամարի
1980 Հարստության ծարավ Dhan Daulat Լակի Սաքսենա
1980 Սիրո օթևանը Do Premee Չետան Պրակաշ
1980 Խենթացել եմ քեզանից Aap Ke Deewane Ռամ
1980 Պատվի պարտքը Karz Մոնտի
1981 Ճակատագիր Naseeb Սանի
1981 Ես կապացուցեմ ողջ աշխարհին Zamaane Ko Dikhana Hai Ռավի Նանդա
1981 Աստծո մարտակառքը Katilon Ke Kaatil Մուննա
1982 Երիտասարդության երդումը Yeh Vaada Raha Վիկրամ Ռայ Բահադուր
1982 Սիրային հիվանդություն Prem Rog Դևդհար
1982 Սիրահարների հանդիպումը Deedar-E-Yaar Ջավեդ Ալի Խան
1983 Առատաձեռն սիրտը Bade Dil Wala Ամրիտ Կումար Սաքսենա, Վիջայ Գուպտա
1983 Բեռնակիրը Coolie Սանի
1984 Դաժան աշխարհ Duniya Ռավի
1984 Որքան հեշտ չէ սիրել Yeh Ishq Nahin Aasaan Սալիմ Ահմեդ Սալիմ
1985 Ժամանակն անցավ Zamana Ռավի Կումար
1985 Կուրտիզանուհին Tawaif Դավուդ Մուհամեդ Ալի Խան Յուսուֆ Զահի
1985 Սիտամգար Sitamgar Ջայ Կումար
1985 Սիրո ծով Saagar Ռավի
1986 Այրիի ճակատագիրը Ek Chadar Maili Si Մանգալ
1986 Կախարդական ադամանդը Nagina Ռաջիվ
1986 Ամեն մեկն իր բախտն ունի Naseeb Apna Apna Կիշան Սինգհ
1987 Հատուցում փնտրելիս Hawalaat Շյամ
1988 Սովորական պատմություն Ghar Ghar Ki Kahani Ռամ Դհանռաջ
1988 Ճանապարհ դեպի հաղթանակ Vijay Վիկրամ Բհարդվաջ
1988 Մեր տոհմը Hamara Khandaan Վիշալ
1989 Օտար մարդկանց տունը Paraya Ghar -
1989 Չանդնի Chandni Ռոհիտ Գուպտա
1989 Զենք Hathyar Սամիուլլա Խան
1989 Քող Naqab Իմրան
1989 Ընտանեկան կացարան Gharana Վիջայ Մեհրա
1990 Հարստություն և աղքատություն Amiri Garibi Դիպակ Բհարդվաջ
1990 Օձը Sheshnaag -
1990 Հայրենիքի ծառաները Azaad Desh Ke Gulam Վիջայ Շրիվաստավ, Չանակյա
1990 Սև արքայազն Աջուբան Ajooba Հասան
1991 Հեննա Henna Չանդեր Պրակաշ
1991 Գնչուներ Banjaran Կումար Սինգհ Սեսոդիա, Սուրաջ
1992 Անմիտ սեր Deewana Ռավի
1992 Երգիր, Ռադհա, երգիր Bol Radha Bol Կիշան Մալհոտրա, Տոնի
1992 Մեղրամիս Honeymoon Սուրաջ Վերմա
1992 Չիրականացված ցանկություն Kasak -
1993 Վկան Damini - Lightning Շեքհար Գուպտա
1993 Ժառանգորդուհին Anmol Պրեմ
1993 Մտերիմ ընկերները Gurudev տեսուչ Դև Կումար
1993 Սահիբան Sahibaan Գոպի
1994 Ինքնազոհողություն Saajan Ka Ghar Ամար Կհաննա
1994 Ամենաառաջին սերը Pehla Pehla Pyar Ռաջ Սինգհ
1994 Փրկվեք, ով կարող է Eena Meena Deeka Ինդեր
1994 Տան պատիվը Ghar Ki Izzat Մոհան Կումար
1995 Սիրելիի գրկում Saajan Ki Baahon Mein Սագար
1995 Մենք քեզ հետ ենք Hum Dono Ռաջեշ
1995 Սեր` լրջորեն Yaraana Ռաջ
1996 Սիրո գիրքը PremGranth Սոմեն
1996 Ճաք Daraar Ռաջ Մալհոտրա
1997 Ճշմարտություն և սուտ Kaun Sachcha Kaun Jhootha Կարան Սաքսենա
2000 Գայթակղություն Karobaar: The Business of Love Ամար Սաքսենա, Ռոհիտ Սինհա
2000 Հորեղբայր Ռաջուն Raju Chacha Սիդհանտ Ռայ
2001 Երկվորյակները Kuch Khatti Kuch Meethi Ռաջ Կհաննա
2002 Ուղևորություն դեպի Լոնդոն Yeh Hai Jalwa Ռաջեշ Միտալ
2003 Հասկանալ մեկմեկու Tehzeeb Անվար Ջամալ
2004 Դու և ես Hum Tum Արջուն Կապուր
2005 Սիրո շրջապտույտում Pyaar Mein Twist Յաշ Կհուրանա
2006 Կույր սեր Fanaa Զուլֆիկար Ալի Բեգ
2006 Սերը խոչընդոտներ չգիտի Love Ke Chakkar Mein Արման Կոչար
2007 Չդադարեք երազել Don't Stop Dreaming Գրուվի
2008 Մի քիչ սեր, մի քիչ մոգություն Thoda Pyaar Thoda Magic Գոդ
2009 Հաջողության հնարավորություն Luck by Chance Ռոմի Ռոլլի
2009 Սերը երեկ և այսօր Love Aaj Kal Վիր Սինգհ
2009 Չինտու Ջի Chintu Ji Ռիշի Կապուր
2011 Ասա ինձ, Աստված Tell Me O Kkhuda Ալտաֆ Զարդարի
2012 Տարվա ուսանողը Student of the Year Դին Յոգինդեր Վասիշտ
2012 Քանի դեռ ողջ եմ Jab Tak Hai Jaan Իմրան
2013 Աուրանգզեբ Aurangzeb Ռավիկանտ
2014 Հիմարություններ Bewakoofiyaan Վ. Կ. Սեհգալ
2015 Ամեն ինչ լավ է All Is Well Բհաջանգլալ Բհալա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141944811 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://cnalifestyle.channelnewsasia.com/trending/bollywood-film-legend-rishi-kapoor-dies-at-67-12691070 — 2020.
  3. «Actor Rishi Kapoor loses battle to cancer. Here's what we know about the cancer he suffered from». Times of India. 2020 թ․ ապրիլի 30.
  4. correspondent, Hannah Ellis-Petersen South Asia (2020 թ․ ապրիլի 30). «Rishi Kapoor, Bollywood star, dies of leukaemia aged 67». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  5. «СМИ: умер индийский актер Риши Капур». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշի Կապուր» հոդվածին։