Սանջայ Դատ
Սանջայ Դատ (հինդի` संजय दत्त, հուլիսի 29, 1959[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու լավագույն դերի և լավագույն կատակերգական դերի համար։
Սանջայ Դատ անգլ.՝ Sanjay Dutt | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[1] |
Կրթություն | The Lawrence School, Sanawar? և Elphinstone College? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, երգիչ, կինոդերասան և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Սունիլ Դատ, մայր՝ Նարգիս |
Ամուսին(ներ) | Մանյատա Դուտտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍանջայ Դատը ծնվել է դերասան Սունիլ Դատի և դերասանուհի Նարգիսի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ քաղաքական գործիչ Պրիյա Դատը և Նամրատա Դատը։ Նրա մայրը՝ Նարգիսը, մահացել է 1981 թվականին՝ քաղցկեղից, այդպես էլ չկարողանալով դիտել որդու դեբյուտային ֆիլմը։
Առաջին անգամ Սանջայ Դատը նկարահանվել է 1981 թվականին՝ «Ռոկի» կինոնկարում, որի սցենարը հատուկ գրվել էր Սանջայ Դատի կինոդեբյուտի համար։ Այդ ֆիլմի հետ մեծ հույսեր էին կապում, սակայն այն հաջողություն չունեցավ։ 1986 թվականին Սանջայ Դատը նկարահանվեց Մահեշ Բհատի «Անուն» կինոնկարում, որը նրան հանրաճանաչ դարձրեց։ Այնուհետև ի հայտ եկան նոր դերեր, որոնք բավականին հաջողված էին։ Այդպիսի ֆիլմերից էին «Հետապնդում» (1991 թ.) և «Իմ սիրելին» (1991 թ.) կինոնկարները։
1993 թվականին Մավրիկիոսում նկարահանվող «Վրեժխնդրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Սանջայ Դատին մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք պահելու համար (ինքնաձիգ ԱԿ-47 և ատրճանակ), որը նա ձեռք էր բերել 1993 թվականին Բոմբեյում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկից՝ Աբու Սալեմից։ Սանջայ Դատը վստահեցնում էր, որ այդ զենքերը գնել է ինքնապաշտպանության համար։ Դատարանը մի քանի անգամ գործը վերանայել է, որը սկզբնական շրջանում Սանջայ Դատին թույլ էր տալիս շարունակել աշխատանքը կինոնկարահանման հրապարակում։ Սակայն 2005 թվականին դատարանն այնուամենայնիվ նրան մեղավոր ճանաչեց և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ 18 ամիս մնալով կալանավորված, 2007 թվականին Սանջայ Դատն ազատ արձակվեց՝ համապատասխան գրավի դիմաց։
2013 թվականին Հնդկաստանի գերագույն դատարանը վերանայել է վճիռը և Սանջայ Դատի պատժաչափը կրճատել մինչև հինգ տարի և որոշում կայացրել, որ մեկ ամսվա ընթացքում դերասանը պետք է վերադառնա բանտ և կրի պատժի մնացած մասը՝ երեք ու կես տարի։ Այդ նորությունը հասարակության մեջ առաջացրեց շարժում, որտեղ մի մասը պնդում էին նրան ներում շնորհել, իսկ մի մասը դեմ էին ներում շնորհելուն։
2009-2010 թվականներին Սանջայ Դատը փորձեց զբաղվել քաղաքականությամբ և դարձավ սոցիալիստական ուղղվածություն ունեցող Samajwadi Party կուսակցության գլխավոր քարտուղար։ Սակայն շուտով հիասթափվեց և լքեց քաղաքականությունը։ 2012 թվականին նա սկսեց ներդրումներ կատարել Հնդկաստանում ընդհանուր մարտարվեստների զարգացման գործում։
Սանջայ Դատի կերտած լավագույն կերպարներից կարելի է առանձնացնել «Չարագործը» (1993 թ.), «Գեղեցկուհին» (1999 թ.), «Չհորինված պատմություն» (1999 թ.), «Եղբայր Մուննան. Երջանկություն վաճառողը» (2003 թ.) և այլ ֆիլմերում կատարած նրա դերերը։
Անձնական կյանքը
խմբագրելԱռաջին անգամ Սանջայ Դատը ամուսնացել է 1986 թվականին՝ դերասանուհի Ռիչա Շարմայի հետ։ Այդ ամուսնությունից նա ունի մեկ դուստր։ 1996 թվականին Ռիչան մահացել է գլխուղեղի ուռուցքից։ Դստեր խնամակալությունը հանձնվել է հանգուցյալ կնոջ ծնողներին։ 1998 թվականին Սանջայ Դատը ամուսնացել է ֆոտոմոդել Ռհեա Պիլաիի հետ։ 2005 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2008 թվականին Սանջայ Դատն ամուսնացել է դերասանուհի Մանյատայի հետ։ 2010 թվականին նրանք դարձել են երկվորյակ երեխաների ծնողներ՝ մեկ որդի և մեկ դուստր։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1972 | Ռեշման և Շերան | Reshma Aur Shera | - |
1981 | Ռոկի | Rocky | Ռակեշ, Ռոկի Դ'Սուզա |
1982 | Ես քեզ սիրում եմ Ջոնի | Johny I Love You | Ռաջու Սինգհ, Ջոնի |
1982 | Ամենազորը | Vidhaata | Կունալ Սինգհ |
1984 | Սիրո մեծ ուժը | Zameen Aasmaan | - |
1984 | Արդարադատություն | Mera Faisla | Ռաջ Սաքսենա |
1985 | Երկու սրտերի պատմությունը | Do Dilon Ki Dastaan | Վիջայ Կումար Սաքսենա |
1985 | Պատժել մարդասպանին | Jaan Ki Baazi | - |
1986 | Անուն | Naam | Վիկի Կապուր |
1986 | Ջիվա | Jeeva | Ջիվա, Ջիվան Թհակուր |
1986 | Իմ իրավունքը | Mera Haque | արքայազն Ամար Սինգհ |
1987 | Ազնիվը | Imaandaar | Ռաջեշ |
1987 | Պարգևատրումը` 10 000 | Inaam Dus Hazaar | Կամալ Մալհոտրա |
1987 | Գոյություն | Naam O Nishan | տեսուչ Սուրաջ Սինգհ |
1988 | Տղամարդկային զրույց | Mardon Wali Baat | Տինկու |
1988 | Անխուսափելի հատուցում | Khatron Ke Khiladi | Ռաջեշ |
1988 | Սիրո թշնամին | Mohabbat Ke Dushman | Հաշիմ |
1988 | Զավթում | Kabzaa | Ռավի Վարմա |
1988 | Երեք ընկեր | Jeete Hain Shaan Se | Գովինդա |
1989 | Երկու կալանավոր | Do Qaidi | Մանու |
1989 | Թաղամաս | Ilaaka | տեսուչ Սուրաջ Վերմա |
1989 | Վրեժ` օրենքի անունից | Kanoon Apna Apna | Ռավի Կումար Սինգհ |
1989 | Զենք | Hathyar | Ավինաշ |
1989 | Սատանայից ուժեղ | Taaqatwar | տեսուչ Ամար Շարմա |
1990 | Թունավորը | Zahreelay | Ռակեշ Ռայ |
1990 | Վիրավորանք | Kroadh | Վիջայ (Մուննա) Շուկլա |
1990 | Ոստիկանության տեսուչը | Thanedaar | Բրիջեշ Չանդար (Բիջու) |
1990 | Հանցագործը | Khatarnaak | Սուրաջ (Սաննի) |
1991 | Արյան պարտքը | Khoon Ka Karz | Արջուն |
1991 | Սեր և մահ | Do Matwale | Աջայ (Ջեյմս Բոնդ 009) |
1991 | Իմ սիրելին | Saajan | Աման Վերմա, Սագար |
1991 | Հետապնդում | Sadak | Ռավի |
1991 | Մարտիկը | Yodha | Սուրաջ Սինգհ |
1991 | Հաղթանակ | Fateh | Կարան |
1991 | Փողոցային երգիչը | Qurbani Rang Layegi | Ռաջ Կիշան |
1992 | Երկպառակչական պատերազմ | Adharm | Վիկի Վերմա |
1992 | Երկու սիրահարներ | Sahebzaade | Ռաջա |
1992 | Ոչ այս աշխարհից | Sarphira | Սուրեշ Սինհա |
1992 | Սիրո մեծությունը | Yalgaar | Վիշալ Սինգհալ |
1993 | Զինակիրը | Kshatriya | Վիկրամ Սինգհ |
1993 | Ճանապարհից շեղվածը | Gumrah | Ջագան Նաթհ |
1993 | Չարագործը | Khal Nayak | Բալառամ Պրասադ |
1993 | Սահիբան | Sahibaan | Կունվար Վիջայ Պալ Սինգհ |
1994 | Ինքնակոչը | Zamane Se Kya Darna | Վիկրամ Սինգհ |
1994 | Վրեժխնդրություն | Aatish: Feel the Fire | Բաբա |
1994 | Բարի սիրտը | Amaanat | Վիջայ |
1995 | Պայքար | Andolan | Ադարշ Պրադհան |
1995 | Կեցցե Վիկրանտան | Jai Vikraanta | Վիկրանտա Սինգհ |
1997 | Նախկին ընկերները | Mahaanta: The Film | Սանջայ Մալհոտրա |
1997 | Փախուստ | Daud: Fun on the Run | Նանդու |
1997 | Տաս | Dus | կապիտան Ռաջա Սեթհի |
1997 | Դրախտային կղզին | Sanam | Նարենդրա Անանդ |
1998 | Մոլագարը | Dushman | մայոր Սուրաջ Սինգհ Ռաթհոդ |
1999 | Ապաշխարանք | Daag: The Fire | կապիտան Կարան Սինգհ |
1999 | Գնդակ | Kartoos | Ռաջա, Ջիտ Բալռաջ |
1999 | Սաֆարի | Safari | Կիշան Ջատին Կհաննա |
1999 | Չհորինված պատմություն | Vaastav: The Reality | Ռագհունաթհ Նամդև Շիվալկար |
1999 | Գեղեցկուհին | Khoobsurat | Սանջայ Շաստրի |
2000 | Պատահական վկան | Khauff | Բաբու |
2000 | Ճակատագիր | Baaghi | Ռաջա |
2000 | Մրցակից եղբայրներ | Chal Mere Bhai | Վիկի Օբերոյ |
2000 | Կյանք կյանքի դիմաց | Jung | Բալի |
2000 | Առաքելություն` «Քաշմիր» | Mission Kashmir | Ինայատ Խան |
2000 | Չխոնարհվողը | Kurukshetra | Պրիտհվիռաջ Սինգհ |
2000 | Հորեղբայր Ռաջուն | Raju Chacha | Գաֆուր |
2001 | Փառահեղ զույգը | Jodi No.1 | Ջայ |
2002 | Հայրը | Pitaah | Ռուդրա |
2002 | Մեզ չեն հասնի | Hum Kisi Se Kum Nahin | Մուննա Բհայ |
2002 | Ուղևորություն դեպի Լոնդոն | Yeh Hai Jalwa | Շերա |
2002 | Իմ սիրտը պատկանում է քեզ | Maine Dil Tujhko Diya | Բհայ Ջան |
2002 | Չհորինված պատմություն 2 | Hathyar: Face to Face with Reality | Ռոհիտ Ռագհունաթհ Շիվալկար |
2002 | Օտար` յուրայինների մեջ | Kaante | Ջայ Ռեհան |
2003 | Վերահսկման գիծը | LOC: Kargil | Յ. Կ. Ջոշի |
2003 | Եղբայր Մուննան. Երջանկություն վաճառողը | Munna Bhai M.B.B.S. | Մուրլի Պրասադ Շարմա (Մուննա Բհայ) |
2004 | Հաջողություն փնտրելիս | Plan | Մուսաբհայ |
2004 | Սրբազան համայիլ | Rudraksh | Վարուն |
2004 | Պատ | Deewaar: Let's Bring Our Heroes Home | Խան |
2004 | Արյան մոգությունը | Rakht | Ռահուլ |
2004 | Գնալ իր բախտի մոտ | Musafir | Բիլլա |
2005 | Զգացմունքների խռովք | Shabd | Շաուկատ Վաշիշտ |
2005 | Տանգո Չարլի | Tango Charlie | Վիկրամ Ռաթհոր |
2005 | Ամուսնացած կինը | Parineeta | Գիրիշ Շարմա |
2005 | Х ժամը | Dus | Սիդանթհ Դհիր |
2005 | Արդարություն գտնել | Viruddh... Family Comes First | Ալի Ասգհար |
2005 | Հարսանիք համար մեկ | Shaadi No. 1 | Լաքհվինդեր Սինգհ Լաքհա |
2005 | Կյանքն այնքան հիասքանչ է | Vaah! Life Ho Toh Aisi! | Յամառաջ Մ. Ա. |
2006 | Անցյալի բանտարկյալը | Zinda | Բալաջիտ Ռոյ |
2006 | Պատմություն` կյանքի տևողությամբ | Anthony Kaun Hai? | վարպետ Մադան |
2006 | Եղբայր Մուննան 2 | Lage Raho Munna Bhai | Մուրլիպրասադ Շարմա (Մուննա Բհայ) |
2006 | Սահմանին | Sarhad Paar | մայոր Ռանջիտ Սինգհ |
2006 | Թող այդպես լինի | Tathastu | Ռավի Ռաջպուտ |
2007 | Էկլավիա - իշխանական պահապան | Eklavya | Պաննալալ Չոհար |
2007 | Անուղղելի խարդախները | Nehlle Pe Dehlla | Ջոնի |
2007 | Փոխհրաձգություն Լոկհանդվալում | Shootout at Lokhandwala | Շամշեր Խան |
2007 | Հարյուր միլիոնի ետևից | Dhamaal | տեսուչ Կաբիր Նայակ |
2007 | Տաս պատմություն սիրո մասին | Dus Kahaniyaan | Բաբա Հիդերաբադի |
2008 | Սիրելիս | Mehbooba | Շրավան Դհարիվալ |
2008 | Առևանգում | Kidnap | Վիկրանտ Ռայնա |
2009 | Ֆորտունա | Luck | Կարիմ Մուսա |
2009 | Ամենայն բարիք. Զվարճանքն սկսվում է | All the Best: Fun Begins | Դհարամ Կապուր |
2009 | Երկնագույն անդունդ | Blue | Սագար Սինգհ |
2010 | Ակնթարթ | Lamhaa: The Untold Story of Kashmir | Վիկրամ Սաբհարվալ, Գուլ Ջահանգիր |
2010 | Հեռախոսախցիկ | Knock Out | Վիր Վիջայ Սինգհ |
2010 | Խաբեության արքան | Tees Maar Khan | պատմող |
2010 | Խնդիր չկա | No Problem | Յաշ Ամբանի |
2011 | Կրկնակի զվարճանք | Double Dhamaal | Կաբիր Նայակ |
2011 | Չատուր Սինգհ` երկու աստղ | Chatur Singh Two Star | Չատուր Սինգհ |
2011 | Խարդախները | Rascals | Չետան Չուհան |
2011 | Մուտք գործելու պատահական հնարավորություն | Ra.One | Կհալնայակ |
2011 | Իսկական հնդկական տղաներ | Desi Boyz | բոս |
2012 | Բոցավառ ուղի | Agneepath | Կանչա Չինա |
2012 | Ստորաբաժանում | Department | տեսուչ Մահադև Բհոսլե |
2012 | Սարդարի որդին | Son of Sardaar | Բիլլու |
2013 | Ղազիաբադի շրջանը | Zila Ghaziabad | Թհակուր Պրիտամ Սինգհ |
2013 | Երկուսը մեկում. Ոստիկան և ավազակ | Policegiri | Ռուդրա Ադիտյադևռաջ |
2013 | Ձգձգված հատուցում | Zanjeer | Շեր Խան |
2014 | Ոստիկանը | Ungli | տեսուչ Կալի |
2014 | ՊիԿեյ | PK | Բհայրոն Սինգհ |
2017 | Բհումի | Bhoomi | Արուն Սաչդևա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143342193 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանջայ Դատ» հոդվածին։ |