Լեգենդ սիրո մասին
«Լեգենդ սիրո մասին» (հինդի՝ सोनी महिवाल, անգլ.՝ Sohni Mahiwal), մելոդրամա, որը 1984 թվականին համատեղ նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի կինեմատոգրաֆիստների կողմից։ Խորհրդային ռեժիսոր Լատիֆ Աբիդովիչի և հնդիկ ռեժիսոր Ումեշ Մեխրայի համատեղ նկարահանած երկրորդ ֆիլմն է (առաջինը 1979 թվականին նկարված «Ալի Բաբայի և 40 ավազակների արկածները» ֆիլմն էր)։ Պրեմիերան կայացել է 1984 թվականի նոյեմբերի 15-ին` Դելիում։ Նույն թվականի դեկտեմբերին ֆիլմը մտավ խորհրդային կինովարձույթ և զբաղեցրեց 14-րդ տեղը։ Ֆիլմը դիտեց 21.1 միլիոն մարդ[1]։
Լեգենդ սիրո մասին հինդի՝ सोनी महिवाल | |
---|---|
Երկիր | Հնդկաստան ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1984 |
Լեզու | հինդի և ռուսերեն |
Ռեժիսոր | Ումեշ Մեհրա |
Սցենարի հեղինակ | Ջավեդ Սիդիկի |
Դերակատարներ | Սաննի Դեոլ և Պունամ Դհիլոն |
Երաժշտություն | Անու Մալիկ |
Մոնտաժ | Էմ Էս Շինդե |
Կինոընկերություն | Ուզբեկֆիլմ |
Տևողություն | 142 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի հիմքում ընկած է հին հնդկական մի լեգենդ՝ անգլ.՝ Sohni Mahiwal («Մահիվալի երազները»), բուխարացի մի պատանու և հնդիկ աղջկա սիրո պատմությունը։
Երկու անզավակ ընտանեկան զույգեր անապատի մի ծեր իմաստունից խնդրում են, որ օգնի իրենց և կատարի վաղեմի երազանքները. նրանք ուզում էին երեխաներ ունենալ։ Իմաստունը գուշակում է, որ մի ընտանիքում կծնվի տղա, իսկ մյուսում՝ աղջիկ և երբ արդեն մեծանան՝ կսիրեն միմյանց, որը, ի վերջո, կհանգեցնի նրանց անժամանակ վախճանին։
Անցնում են շատ տարիներ։ Բուխարացի առևտրականի որդի միակ ժառանգ Իզզատն իր չափահաս դառնալու օրը ջրի մեջ տեսնում է մի կուժ՝ ուղարկված հեռավոր Հնդկաստանից, որի մեջ արտացոլված է մի հրաշագեղ աղջիկ։ Իզզատը միանում է քարավանին և ուղևորվում է դեպի Հնդկաստան՝ սիրո փնտրտուքով տարված։
Գուջարատ նահանգում նա գտնում է Սանիյային և դառնում է նրա հայր Տուլլայի աշակերտը։ Սկսում է սովորել բրուտագործություն և ավելի հաճախ է տեսնում իր սիրեցյալին։ Դա առաջացնում է գյուղի բնակիչների զայրույթը։ Տուլլան նպատակադրվել էր աղջկան ուշիմ մարդու տալ կնության։ Հարսանիքի ժամանակ Սանիյան փախչում է տնից և փորձում է գտնել Իզզատին։ Սկսվում է տեղատարափ, և սիրեցյալները մահանում են վարարած գետի ջրերում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դերը |
---|---|
Սաննի Դեոլ | Միրզա Իզզատ Բեկ |
Պունամ Դհիլոն | Սանիյա |
Զինատ Աման | Զարինա |
Պրան | Տուլլա՝ Սանիյայի հայրը, բրուտ |
Տանուջա | Տուլլայի ամուսինը |
Շամմի Կապուր | Անապատի իմաստուն |
Գուլշան Գրովեր | Նուր |
Ռակեշ Բեդի | Սալամատ |
Զուլխումոր Մումինովա | Սալամատի |
Գուլչեխրա Ջամիլովա | Մալկանի |
Իսամատ Էրգաշև | Ջադրու |
Նատալյա Կրաչկովսկայա | Քարավանի կինը |
Ուչկուր Ռախմանով | Քարավանի տղամարդ |
Ֆրունզիկ Մկրտչյան | Բարմանդու |
Զակիր Մուխամեդջանովիչ | Իսլամբեկ |
Նաբի Ռահիմով | Քարավանապետ |
Թամար Հովհաննիսյան | Իզզատի մայրը |
Մաժար Կզան | Ռաշիդ |
Սանատ Դիվանով | Թիկնապահ |
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսորներ՝ Լատիֆ Ֆայզիև, Ումեշ Մեխրա
- Ֆիլմի տնօրեններ (պրոդյուսերներ)՝ Ֆ. Ս. Մեխրա, Պարվեշ Մեխրա
- Սցենարիստներ՝ Շանտի Պրակաշ Բակշի, Լատիֆ Ֆայզիև, Ուլմաս Ումարբեկով, Ջավեդ Սիդիկի
- Օպերատորներ՝ Դավրոն Աբդուլաև, Աբդուլիև Դյուրան, Ս. Պապու
- Կոմպոզիտորներ՝ Անու Մալիկ, Վլադիմիր Միլով
- Երգերի հեղինակ՝ Անանդ Բակշի
- Նկարիչներ՝ Սադրիտդին Զիյամուհամեդով, Բաբուրաո Պոդար, Բանու
- Մոնտաժողներ՝ Մ. Ս. Շինդրե, Զուխրա Ումարով
- Ձայնի ռեժիսոր՝ Բրահմանադ Շարմա
- Կադրից դուրս երգերը կատարում են՝ Աշա Բհոսլե, Անուպամա Դեշպանդե, Անվար, Շաբբիր Կումար
- Պարերի բեմադրիչ՝ Պ. Լ. Ռաջ
Սաունդթրեք
խմբագրելԵրգ | Կատարող(ներ) |
---|---|
Sohni Meri Sohni | Անվար, Աշա Բհոսլե |
Sohni Chinab Di Kinare | Անուպամա Դեշպանդե |
Mujhe Dulhe Ka Sehra | Աշա Բհոսլե, Շաբբիր Կումար |
Bol Do Mithe Bol Soneya | Աշա Բհոսլե, Շաբբիր Կումար |
Chand Ruka Hai | Աշա Բհոսլե |
Sohni Chinab Di Kinare (II) | Անուպամա Դեշպանդե, Անվար |
Մրցանակներ
խմբագրելFilmfare Awards[2] (1985)
Մրցանակներ:
- Filmfare Award որպես կնոջ լավագույն կադրից դուրս վոկալ (Անուպամա Դեշպանդե «Sohni Chinab Di» երգի համար)
- Filmfare Award լավագույն մոնտաժի համար (Մ. Ս. Շինդրե)
- Filmfare Award ձայնի լավագույն ռեժիսոր (Բրահմանադ Շարմա)
Անվանակարգեր:
- Filmfare Award ֆիլմի լավագույն երաժշտության համար (Անու Մալիկ)
- Filmfare Award ֆիլմի երգի լավագույն բառերի համար (Անանդ Բակշիին «Sohni Chinab Di» բառերի համար)
- Filmfare Award որպես տղամարդու լավագույն կադրից դուրս վոկալ (Շաբբիր Կումար)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кудрявцев С.В. (2006 թ․ հուլիսի 19). «Отечественные фильмы в советском кинопрокате, часть 6» (ռուսերեն). Живой Журнал. Վերցված է 2015-04-14--ին.
- ↑ Номинанты Արխիվացված 2019-02-18 Wayback Machine и лауреаты Արխիվացված 2007-10-28 Wayback Machine(անգլ.) 32-й церемонии награждения (за работы 1984 года) на официальном сайте премии.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Լեգենդ սիրո մասին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ռեժիսոր Ումեշ Մեխրա Արխիվացված 2017-09-17 Wayback Machine // 2india.ru