Պորտ Ռոյալ
Պորտ Ռոյալ (անգլ.՝ Port Royal, 1656-1661 թվականներին նավահանգիստը կրում էր Կագուեյ Հրվանդան կամ պարզապես Կագուեյ[1] (անգլ.՝ Point Cagwey) անվանումը), քաղաք Ճամայկա կղզում, համանուն անգլիական գաղութի մայրաքաղաքը 1656-1692 թվականներին։ Ներկայումս քաղաքը լքված է բնակիչների կողմից և գրեթե ամբողջությամբ անցել է Կարիբյան ծովի հատակը։
Բնակավայր | ||
---|---|---|
Պորտ Ռոյալ | ||
Port Royal | ||
Երկիր | Ճամայկա | |
Համայնք | Kingston Parish? | |
Հիմնադրված է | 1518 թ. | |
Մակերես | 0,18 (51 ակր) կմ² | |
ԲԾՄ | 4 մ | |
Բնակչություն | ≈6500 մարդ (1692) | |
Ազգային կազմ | անգլիացիներ, ֆրանսիացիներ, հոլանդացիներ, սևամորթներ | |
Կրոնական կազմ | անգլիկաններ, կաթոլիկներ, բողոքականներ, հուդայականներ | |
Ժամային գոտի | UTC-5 | |
| ||
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը գտնվում է Ճամայկայի հարավային ափին՝ երկար և նեղ Պալիսադոս ցամաքալեզվակի արևմտյան վերջնամասում, որը Կինգստոն նավահանգստի հարավային սահմանն է։ Պորտ Ռոյալ ծովածոցում գտնվում էր բազմաթիվ խութեր և ավազային ծանծաղուտներ, որոնք դժվարեցնում էին նավագնացությունը ծովածոցում, սակայն նպաստում էին կղզու պաշտպանությանը ծովային հարձակման ժամանակ։ Պաշտպանողական առումով Պալիսադոս ցամաքալեզվակի հարմար դիրքը դարձավ հիմնական հիմքը 1962 թվականին այնտեղ 5 քարե ֆորտ կառուցելու համար, որոնք նախատեսված էին քաղաքի պաշտպանության և Պորտ Ռոյալ նեղուցի մուտքը փակելու համար։
- Ֆորտ Չարլզ՝ գլխավոր պաշտպանական կառուցը, պահպանվել է սկզբնական տեսքով և հիմա այնտեղ գտնվում է թանգարան
- Ֆորտ Ուոկեր՝ գտնվում է կղզու ափին, Ֆորտ Չարլզից ոչ հեռու
- Ֆորտ Ռուպերտ՝ ներկայումս ծածկված է ջրով, բայց երբեմն այն դուրս է գալիս ջրից
- Ֆորտ Ջեյմս՝ ներկայումս ծածկված է ջրով, գտնվում էր ափին
- Ֆորտ Կարլայլ՝ գտնվում է Ֆորտ Ջեյմսի մոտ, նույնպես ծածկված է ջրով
Ստեղծման պատմություն
խմբագրելԿագուեյ քաղաքը՝ ապագա Պորտ Ռոյալը, հիմնադրվել է իսպաացիների կողմից 1518 թվականին։ Քաղաքը կառուցվել է նախկին կղզի-քաղաք Սանտյագո դե լա Վեգա (անգլ.՝ Spanish town) իսպանական մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Պորտ Ռոյալը համարվում էր ծովային առևտրի կենտրոնը Կարիբյան ծովում՝ ներառյալ մինչև 17-րդ դարը։ Անգլիացիների՝ Ճամայկան իսպանցիներից 1655 թվականին գրավելուց հետո՝ պրոտեկտատոր Օլիվեր Կրոմվելի դարաշրջանում Պորտ Ռոյալը ընտրվում է մայրաքաղաք։
Պորտ Ռոյալ՝ անգլիական նավատորմի բազա
խմբագրելՊորտ Ռոյալի նավահանգիստը խորը և ընդարձակ էր՝ 9.15 մետր խորությամբ։ Այդ փաստը հաշվի առնելով՝ Պորտ Ռոյալ նավահանգիստը կարող էր ընդունել նույնիսկ մեծ՝ 100 թնդանոթային գծանավեր։
Քաղաքային տեղագրություն
խմբագրել1692 թվականին քաղաքում կար մի քանի եկեղեցի, 4 օր առևտուր անող շուկա, Սեֆարդյան սինագոգ, կաթոլիկ մատուռ, Քվարկների աղոթատուն, թագավորական պահեստներ, ընդարձակ պահեստների տարածք, ավելի քան 100 պադոկներ, գազանանոց, զինվորական շարահրապարակներ, կամուրջներ և այլն[2]։
Բնակչություն
խմբագրել1659 թվականին քաղաքում կար 200 տուն և խանութ[3]։ 1670 թվականին քաղաքի բնակչությունը մոտակա Սանտյագո դե լա Վեգա քաղաքի հետ արդեն գերազանցում էր 3 300-ի սահմանը[4], իսկ 1680 թվականին Ճամայկայի մայրաքաղաքում բնակվում էր 4 100 մարդ, որոնցից 2 086 սպիտակամորթ, 845 սևամորթ և մոտավորապես 1 200 ծովահեն[5]։ 1692 թվականին քաղաքի բնակչությունը տարբեր հաշվարկներով տատանվում էր 6 500-ից 10 000-ի սահմաններում։ Պետք է հաշվի առնել, որ 1670 թվականին Ճամայկաի բնակչությունը կազմում էր 17 000 մարդ։
Տնտեսություն
խմբագրելՆավահանգիստ
խմբագրելՊորտ Ռոյալը համարվում էր Ճամայկայի միակ նավահանգիստը և ամբողջ արտադրությունը, որը արտահանվում էր Անգլիայի մայրաքաղաք, անցնում էր միայն այնտեղով։ 1688 թվականին Պորտ Ռոյալ է ժամանել 213 նավ՝ 11 317 տոննա ընդհանուր փոխադրվող քաշով[6]։ Այդ նույն տարում Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունում ժամանել էր միայն 102 նավ, իսկ Նոր Անգլիայի բոլոր նավահանգիստներում միասին վերցրած՝ 226 նավ, որը վկայում է այն մասին, թե ինչ մեծ դեր էր կատարում Պորտ Ռոյալը գաղութային Անգլիայի առևտրում վերջին Ստյուարդների ժամանակաշրջանում[1][5]։ Պորտ Ռոյալից արտահանվում էր գլխավորապես Ճամայկայի պլանտացիաների արտադրությունը՝ շաքար, օշարակ, ռոմ, կակաո, մրգեր և այլն։ 1689-1691 թվականներին Պորտ Ռոյալից տարեկան արտահանվող ապրանքների միջին արժեքը կազմում էր 130 000 ֆունտ ստերլինգ[7]։ Մեծ թափ Պորտ Ռոյալում և նրա հարակից բնակավայրերում ստացավ մաքսանենգային առևտուրը։ Մաքսանենգային առևտրի հիմնական ապրանքը աֆրիկացի ստրուկներն էին, և առևտուրը իրականացվում էր առանձին ծովահեների խմբերի և իսպանացի վաճառակաների միջև։ Ճամայկայում ծառայող նավատորմի սպայի վկայությամբ՝ 1679 թվականին մաքսանենգային առևտրի ծավալը 6 ամսվա ընթացքում հասել է 20 000 ֆունտի[8]։
Ծովահենների մայրաքաղաք
խմբագրել1654 թվականին Օլիվեր Կրոմվելը հանձնարարեց ադմիրալ Ուիլյամ Փենին[Ն 1] և գեներալ Ռոբերտ Վենաբլզուին ապահովել անգլիացիների Կարիբյան ծովի հենման բազան։ Նրա խորհրդական ուրացած դոմենիկացի, Վեստ Ինդիայի նախկին մինսիոներ Թոմաս Քեյջը պնդում էր, որ իսպանական գաղութները Կուբայում և Էսպանյոլում վատ են պաշտպանված։ 18 մարտական նավերից և 20 տրանսպորտներից բաղկացած արշավախումբը 1654 թվականի ամանորին դուրս եկավ Պորտսմուրթից՝ Բարբադոսում հավաքելով լրացուցիչ ուժեր։ Չնայած թվային առավելությանը՝ Սանտո Դոմինգոյի վրա հարձակման ժամանակ վատ պատրաստվածության՝ արագորեն հավաքված և զինված զորքերի պատճառով ձախողվելուց հետո, 1655 թվականի մայիսի 11-ին արշավախումբը կանգ է առնում Ճամայկայում՝ ներկայիս Քինգստոն նավահանգստում, որից հետո Սանտյագո դե լա Վեգայի փոքրաթիվ իսպանական զորախումբը հանձնվեց առանց մարտի։ Վենաբլուզի կապիտուլացիայի պայմանների ուշ մշակման պատճառով շատ իսպանացիներ հասցրին բաց թողնել անասուններին, ազատել ստրուկներին և թանկարժեք իրերով փախչել Կուբա։ Սարերում թաքնված ստրուկները կոչվեցին մարուններ և անհանգստացնում էին անգլիացիներին հարձակումներով 18-րդ դարում ևս[9]։
Կագուեյ քաղաքը՝ ապագա Պորտ Ռոյալը, հիմնադրվել է իսպանցիների կողմից 1518 թվականին։ Քաղաքը կառուցվել է նախկին կղզի-քաղաք Սանտյագո դե լա Վեգա (անգլ.՝ Spanish town) իսպանական մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Պորտ Ռոյալը համարվում էր ծովային առևտրի կենտրոնը Կարիբյան ծովում՝ ներառյալ մինչև 17-րդ դարը։ Անգլիացիների՝ Ճամայկան իսպանցիներից 1655 թվականին գրավելուց հետո՝ պրոտեկտատոր Օլիվեր Կրոմվելի դարաշրջանում Պորտ Ռոյալը դառնում է մայրաքաղաք։ Պորտ Ռոյալն իրենից ներկայացնում էր ապահով նավահանգիստ՝ ինչպես արդար վաճառականների, այնպես էլ ծովահենների համար, որոնք վերահսկում էին Իսպանիայի և Պանամայի միջև ծովային ուղին։
Պորտ Ռոյալը ծովահենների համար գայթակղիչ էր մի քանի պատճառներով։ Նրա մոտիկությունը առևտրային ուղիներին ծովահեններին տալիս էր որսին հեշտ տիրանալու հնարավորություն, բայց ամենից կարևոր առավելությունը մոտիկ լինելն էր քիչ թվով անվտանգ ծովային ուղիներին, որոնք տանում էին Իսպանիա Ատլանտյան օվկիանոսից։ Նավահանգիստը չափազանց մեծ էր, ոչ միայն նավեր տեղավորելու, այլև անհրաժեշտության դեպում նավեր վերանորոգման համար։ Կղզին նույնպես իդեալական համապատասխանում էր իսպանական բնակչության վրա հարձակման համար։ Պորտ Ռոյալից Հենրի Մորգանը հարձակվել է Պանամայի, Պորտոբելոյի և Մարակայբոյի վրա։ Այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսք են՝ Ռոշ Բրազիլիանոն, Ջոն Դեվիսը (ծովահեն) և Էդվարդ Մանսֆիլդը Պորտ Ռոյալը ընտրել են որպես իրենց բազա։
1692 թվականի երկրաշարժ
խմբագրել1692 թվականի հունիսի 7-ի ցերեկը ժամը 11։43-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժն ամբողջովին խորտակեց քաղաքի 2/3-ը՝ 13 հեկտար քաղաքային հողեր տների հետ ուղղակի անցավ ծովի տակ, ևս 13 հեկտար ջրի տակ անցավ առաջացած ցունամիի հետևանքով[2]։ Երկրաշարժի հետևանքով զոհվեցին քաղաքի 2/3 (մոտավորապես 5 000 մարդ)։ Պորտ Ռոյալ նավահանգստում խորտակվել էր մոտավորապես 50 նավ[2], քանդվել էին 1 800 քաղաքային շենքեր[10]։ Միակ զինվորական նավը, որը երկրաշարժի ժամանակ եղել է նավահանգստում, ափին զննման համար թեքված անգլիական 32 թնդանոթային ֆրեգատ HNS Swan նավն էր՝ կառուցված 1673 թվականին[2][11]։
Երկրաշարժի հետևանքով Պորտ Ռոյալը գրեթե ամբողջությամբ քանդվել էր, և անգլիական գաղութային ադմինիստրացիան ստիպված էր տեղափոխել Ճամայկայի մայրաքաղաքը Պորտ Ռոյալ ծովածոցի հակառակ (հյուսիս) կողմում գտնվող Քինգստոն փոքրիկ գյուղ։ Չնայած ավերածություններին՝ Պորտ Ռոյալը վերակառուցվեց։ 1692 թվականի երկրաշարժից 10 տարի անց՝ 1703 թվականին, քաղաքում տեղի ունեցավ մեծ հրդեհ, որը նորից քանդեց քաղաքը։ Մի քանի ուժեղ փոթորիկները, դրան հաջորդած 1728 թվականի եռօրյա հրդեհը վերջականապես քանդեցին քաղաքը։ Պորտ Ռոյալի բնակչությունը ստիպված լքեց քաղաքը[12]։
Ներկայումս քաղաքի մեծ մասը խորտակված է փլուզումների հետևանքով, որոնք առաջացել են 1692 թվականի հունիսի 7-ի երկրաշարժի պատճառով։ Տների և այլ շինությունների ավերակների միջին խորությունը 15 մետր է։ Պորտ Ռոյալի մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է 2 շենք՝ պահպանված պատերով և մուտքի դռներով (էրոզիայի հետևանքով դռները վերջնականապես քանդվել են), 400 ծխախոտ ծխելու խողովակներ, բազմաթիվ շշեր և կերամիկայի կտորներ, ինչպես նաև քաղաքի հետ խորտակված հայտնի HNS Swan նավի ողնուցը։ Կան ծրագրեր զբոսաշրջային կազմակերպությունների կողմից դեպի աղետի գոտի հատուկ ապակե հատակով նավերով ուղևորություն կազմակերպելու համար[13]։
Պորտ Ռոյալն արվեստում
խմբագրելՊորտ Ռոյալը գրականությունում
խմբագրելՌաֆայել Սաբատինիի «Նավապետ Բլադի ոդիսականը» վեպի որոշ գործողություններ տեղի են ունենում Ճամայկայում՝ Պորտ Ռոյալում։ Վեպի վերջում գլխավոր դերակատարը դառնում է Պորտ Ռոյալի կառավարիչը։
Պորտ Ռոյալը ֆիլմագրությունում
խմբագրելՊորտ Ռոյալում է տեղի ունենում հայտնի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարքի գործողությունները, ինչպես նաև այն համարվում է մի քանի գլխավոր հերոսների հայրենի քաղաքը։
Պորտ Ռոյալն անիմացիայում
խմբագրել«Ծեր նավաստիի պատմվածքները» հայտնի խորհրդային մուլտֆիլմի հերոսները 2 սերիայում, որը կոչվում էր «Անմարդաբնակ կղզի», ճանապարհորդության ժամանակ հայտնվում են Պորտ Ռոյալում։ Գերի ընկնելով ծովահեններին՝ ծեր նավապետը ընկերների հետ որոշում է փախչել՝ իմանալով 1692 թվականի հունիսի 7-ի երկրաշարժի մասին, որն ավերեց ծովահենների մայրաքաղաքը։
Պորտ Ռոյալը երաժշտությունում
խմբագրելRunning Wild խումբը speed metal ժանրում 1988 թվականին թողարկում է Port Royal անվանումով ալբոմ։ Port-royal՝ իտալական ռոք խումբ, որը նվագում է փոսթ ռոքի և էլեկտրոնային երաժշտության համաձուլում։
Նշումներ
խմբագրել- ↑ Ուիլյամ Փենի հորը, որը կրում էր նույն անունը, ինչ ամերիկացի պետական գործիչը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «The Port Royal Project. Port Royal's early days» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Окороков, Александр. «Триста лет пол водой, или Новая жизнь «пиратского Вавилона»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Войтинский, Евгений, Войтинская, Юлия. «День гнева» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Sketch pedigrees of some of the early settlers in Jamaica / Noel B. Livingston. — Kingston: The educational supply company, 1909. — С. 131.
- ↑ 5,0 5,1 Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 // The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1986. — Т. 43. — № 4. — С. 570.
- ↑ Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 // The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1986. — Т. 43. — № 4. — С. 577.
- ↑ Eltis, David New Estimates of Exports from Barbados and Jamaica, 1665-1701 // The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1995. — Т. 52. — № 4. — С. 643.
- ↑ Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 // The William and Mary Quarterly, Third Series : журнал. — 1986. — Т. 43. — № 4. — С. 576.
- ↑ David Plant (2010 թ․ մայիսի 17). «The Western Design: Hispaniola and Jamaica». The Anglo-Spanish War in detail.
- ↑ «Знаменитый Порт-Ройал» (ռուսերեն) — 1999-2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 3decks — Naval Sailing Warfare History / British 5th Rates
- ↑ Bridges, George Wilson The Annals of Jamaica. — London: John Murray, 1828. — Т. 2. — С. 15.
- ↑ Варшавский, Анатолий Следы на дне. — Москва: "Мысль", 1975. — Т. 2. — С. 109. — 142 с.
Գրականություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Bridges, George Wilson. The Annals of Jamaica. — London։ John Murray, 1828. — Т. 2. — 508 էջ։
- Firth, C. H. The narrative of general venables with an appendix of papers relating to the expedition to the West Indies and the conquest of Jamaica, 1654-1655. — London։ Longmans, Green, and Co., 1900. — 180 էջ։
- Sketch pedigrees of some of the early settlers in Jamaica / Noel B. Livingston. — Kingston։ The educational supply company, 1909. — 140 էջ.
- Губарев, Виктор. Флибустьеры Ямайки։ эпоха "великих походов". 2011. - 384 էջ։
Հոդվածներ
խմբագրել- Barbour, Violet Privateers and Pirates of the West Indies // The American Historical Review ։ Ժուրնալ — 1911 — № 3 — էջ. 529-566։
- Burnard, Trevor European Migration to Jamaica, 1655-1780 // The William and Mary Quarterly, Third Series ։ ժուրնալ — 1996 — Т. 53, № 4. — էջ. 769-796։
- Eltis, David New Estimates of Exports from Barbados and Jamaica, 1665-1701 // The William and Mary Quarterly, Third Series ։ ժուրնալ — 1995 — Т. 52, № 4 — էջ. 631-648.
- Zahedieh, Nuala The Merchants of Port Royal, Jamaica, and the Spanish Contraband Trade, 1655-1692 // The William and Mary Quarterly, Third Series ։ ժուրնալ — 1986 — Т. 43, № 4 — էջ. 570-593.
Արտաքին հղումներ
խմբագրել- Губарев, Виктор (17.06.2006). «Флибустьеры и корсары в англо-испанском колониальном соперничестве в Вест-Индии 1660–1671 гг» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- Окороков, Александр. «Триста лет под водой, или Новая жизнь «пиратского Вавилона»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- «Знаменитый Порт-Ройал» (ռուսերեն) — 1999-2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- Войтинский, Евгений, Войтинская, Юлия. «День гнева» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - «The Port Royal Project» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- «The Island of Jamaica» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Ռոյալ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |