Պորտսմութ (անգլ.՝ Portsmouth), քաղաք և նշանավոր նավահանգիստ Անգլիայի հարավում, Լա Մանշի ափին։ Բնակչությունը՝ 248 440 մարդ (2016)[1]։

Բնակավայր
անգլ.՝ Portsmouth
Դրոշ Զինանշան
City Flag of Portsmouth.svg Portsmouth City Coat of Arms.jpg

Old Portsmouth.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մակերես40,25 կմ²
Բնակչություն248 440 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ023
Պաշտոնական կայքportsmouth.gov.uk
##Պորտսմութ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

ՏեղադրությունԽմբագրել

 
Պորտսմութի նավահանգիստը։

Պորտսմութը գտնվում է Անգլիայի Հեմփշիր կոմսությունում, Ուայթ կղզու դիմաց, որից բաժանված է շատ նեղ Սոլենթ նեղուցով։ Պորտսմութ քաղաքի վարչական սահմանների մեջ է մտնում նաև Պորտսի կղզյակը, որի վրա տեղադրված է ռազմա-ծովային բազան և Թագավորական նավաշինարանը։ Այն միացված է Պորտսմութի հիմնական մասի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կամուրջներով։

ՊատմությունԽմբագրել

 
Սբ. Հովհաննես Ավետարանիչ Մայր տաճարը (կաթոլիկ)։

Պորտսմութի առաջացումը կապված է ծովի մակերևույթի իջեցման հետ։ Ծովի ետ քաշվելու արդյունքում Պորտչեստեր նախկին նավահանգիստը մնացել էր ծովեզրից հեռու և մինչև 1194 թվականը այդ շրջանում փաստորեն նավահանգիստ չկար։ Հաշվի առնելով Պորտսի և Ուայթ կղզիների հետ կայուն կապ պահպանելու ռազմավարական կարևորությունը, Անգլիայի թագավոր Ռիչարդ I-ը այդտեղ, ծովի ափին և Պորտսիի դիմաց, բնակավայր ստեղծեց և անմիջապես նրան շնորհեց որոշ արտոնություններ՝ նոր բնակիչներ հրապուրելու նպատակով։ Քաղաքի կարգավիճակ (borough) Պորտսմութին տրվեց 1627 թ. հրովարտակով, որն ուժի մեջ է ցայսօր (որոշ փոփոխություններով)։

Պորտսմութի հայտնի նավաշինարանը, որը բնակչության աշխատանքի հիմնական աղբյուրն է, կառուցվել է դեռ 1496 թ., երբ քաղաքն արդեն ռազմա-ծովային բազա էր։ 1698-ից սկսյալ նավաշինարանը զգալիորեն ընդլայնվել է, և այժմ զբաղեցնում է 120 հեկտար տարածություն։

Ժամանակակից քաղաքըԽմբագրել

 
«Վիքթորի» պետանավը (HMS Victory

Բացի նավաշինական արդյունաբերությունից, Պորտսմութը նաև հայտնի է որպես տուրիստների զբոսավայր։ Քաղաքում պահպանվել են պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ, այլ տեսարժան հուշարձաններ, այդ թվում՝ Գիլդհոլը (Պորտսմութի քաղաքապետարանի շենքը), Մայր Տաճարը (11-րդ դար), Սաութսիի դղյակը և, իհարկե, անգլիացի ականավոր գրող Չառլզ Դիքենսի ծննդյան վայրը։ Պորտսմութում է կայանված նաև Լորդ Նելսոնի հռչակավոր «Վիքթորի» ռազմանավը և նրան կից՝ Հաղթանակի թանգարանը։

ԲնակչությունԽմբագրել

Տարի Բնակչություն
2008 200 000 մարդ
2011 205 100 մարդ
2016 248 440 մարդ [1]


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Encyclopedia Britannica