Այս հոդվածը քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մարակայբո (այլ կիրառումներ)։

Մարակայբո (իսպ.՝ Maracaibo), քաղաք Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում, Սուլիա նահանգի մայրաքաղաքը, խոշոր ծովային նավահանգիստ։

Բնակավայր
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էսեպտեմբերի 8, 1529 թ.
Մակերես1393 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն1 551 539 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ0261
Փոստային դասիչ4001 a 4046
Ավտոմոբիլային կոդV
Պաշտոնական կայքmaracaibo.gob.ve
Մարակայբո (քաղաք) (Վենեսուելա)##
Մարակայբո (քաղաք) (Վենեսուելա)
Մարակայբո քաղաքի համայնապատկեր
Մարակայբո քաղաքի համայնապատկեր

Հիմնվել է 1529 թվականին։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 1,495,200 մարդ[2], երկրի մեծությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Կարակասից հետո։ Հանդիսանում է երկրի խոշորագույն նավթի վերամշակող կենտրոնը։

Քաղաքի մակերեսը կազմում է 1393 կմ², միջին բարձրությունը ծովի մակարդակից 6 մետր։

Տեղակայված է Կարիբյան ծովի Վենեսուելական նեղուցը Մարակայբո լճին միացնող նեղուցի 8-10 կմ երկարությամբ արևմտյան ափին։ Ռաֆաել Ուրդանետի կամուրջը քաղաքը միացնում է նեղուցի արևելյան ափին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել