Իտալական լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուների խումբ, որի մեջ մտնում են լատիներենը, ֆալիսկերենը, ումբրերենը, օսկերենը՝ մեծ թվով բարբառների հետ (բոլորն էլ մեռած)։ Խոսվել են Հյուսիսային ու Հարավային Իտալիայում և մերձավոր վայրերում։ Լատիներենն ավանդված է գիտական, գեղարվեստական, կրոնական, հրապարակախոսական հարուստ գրականությամբ։ Մյուս երեքով պահպանված է մոտ 300 արձանագրություն, որոնցից ամենանշանավորը իգուվինյան (էվտուբինյան) աղյուսակներն են (մոտ 4000 բառ, 3-2 դարեր մ. թ. ա.)՝ գտնված 1444-թվականին, Դուբիոյի մոտ (Ումբրիա)։ Դրանք կարևոր տեղեկություններ են տալիս ումբրերենի մասին։ Արձանագրություններում օգտագործված է էտրուսկյան գրի տարատեսակ, ինչպես նաև հուն, ու լատինական գիր։ Իտալական լեզուներ, շրջակա լեզուներով ու բարբառներով, լատիներենի ազդեցության ոլորտում աստիճանաբար անհետացել են։ Ունենալով հնատիպ գծեր՝ իտալական լեզուներ էական տվյալներ են տալիս ռոմանական լեզուների ուսումնասիրման համար։

Հիմնական լեզվախմբերը Երկաթի դարի Իտալիայում



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 425