Ուդինեի համալսարան
Ուդինեի համալսարան (իտալերեն՝ Università degli Studi di Udine), համալսարան Իտալիայի Ուդինե քաղաքում։
Ուդինեի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, հրատարակչություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1978 |
Անդամակցություն | ORCID[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], Netval Research Universities Network?[3] և International Federation of Library Associations and Institutions?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ուդինե |
Կայք | uniud.it(իտալ.)(անգլ.) |
![]() ![]() Ուդինեի համալսարան, Իտալիա | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Համալսարանը հիմնադրվել է 1978 թվականին 1976 թվականի երկրաշարժից հետո՝ որպես Ֆրիուլիի վերականգնման նախագծի մաս՝ նպատակ ունենալով ֆրիուլյան հանրությանն ապահովել մշակութային, գիտական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի ստեղծմամբ, ինչպես նաև ստեղծել ֆրիուլյան լեզվի ուսումնասիրության կենտրոն։
Համալսարանը համագործակցում է Եվրոպական միության, Ավստրալիայի, Կանադայի համալսարանների հետ, իրականացնում է ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև համագործակցում է Արևելյան Եվրոպայի և ոչ եվրոպական երկրների համալսարանների հետ։ Ազգային ու միջազգային մակարդակներում համալսարանը մասնակցում է տարբեր հետազոտական ծրագրերի։
Համալսարանում ներգրավված ուսանողների թիվը կազմում է մոտ 17,000։
Ֆակուլտետներ Խմբագրել
Համալսարանն ունի 10 ֆակուլտետ։
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Ինժեներական ֆակուլտետ
- Արդի լեզուների ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բնագիտության ֆակուլտետ
- Բժշկագիտության և վիրաբուժության ֆակուլտետ
- Անասնաբուժության ֆակուլտետ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001qUAIhIAO-universita-degli-studi-di-udine
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-01-12.pdf
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայքը (իտալերեն)
- Ուդինեի համալսարանի միջազգային ուսումնասիրությունների կենտրոն Archived 2014-08-04 at the Wayback Machine. (անգլերեն)
- Ուդինեի Ֆրիուլիի ինովացիոն և տեխնոլոգիական պարկ Archived 2017-11-07 at the Wayback Machine.