Ստանիսլավ Բարանչակ (լեհ.՝ Stanisław Barańczak, 13 նոյեմբերի, 1946, Պոզնան26 դեկտեմբերի, 2014, Նյուտոն, Մասաչուսետս, ԱՄՆ), լեհ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ։

Ստանիսլավ Բարանչակ
լեհ.՝ Stanisław Barańczak
Ստանիսլավ Բարանչակը կնոջ՝ Աննայի հետ, 1995
Ծնվել էնոյեմբերի 13, 1946(1946-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրՊոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 26, 2014(2014-12-26)[1][2][3][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՆյութոնվիլ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, համալսարանի դասախոս, արհմիութենական գործիչ և քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՊոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Ուշագրավ աշխատանքներKorekta twarzy
ԱնդամակցությունԼեհական արվեստի և գիտության արտասահմանյան միություն և Stowarzyszenie Pisarzy Polskich?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
Պարգևներ
 Stanisław Barańczak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստանիսլավ Բարանչակը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13-ին Լեհաստանի Պոզնան քաղաքում։ Ավարտել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Լեհական բանասիրություն բաժինը (19691967—1971 թվականներին եղել է Հոսանք (լեհ.՝ Nurt) ամսագրի խմբագրության անդամ։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Դեմքի շտկում, լույս է տեսել 1968 թվականին։ Եղել է Լեհաստանի բանվորական միասնական կուսակցության անդամ (1967-19691973 թվականին պաշտպանել է ատենախոսություն Միրոն Բյալոշևսկու ստեղծագործության վերաբերյալ ու ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ստորագրել է 59-ի նամակը (1975), անդամակցել Բանվորների պաշտպանության հանձնաժողովին, ինչի պատճառով 1977 թվականին նրան արգելել են զբաղվել մանկավարժությամբ և հեռացրել են համալսարանից։ Եղել է իրավապաշտպանական շարժման ակտիվ մասնակից։ Դասավանդել է Պոզնանի ու Կրակովի ընդհատակյա համալսարաններում։

1980 թվականին դարձել է Համերաշխություն պրոֆմիության անդամ, վերադարձել համալսարան։ 1981 թվականից՝ Լեհաստանում ռազմական դրության հայտարարումից հետո, ապրել ու ստեղծագործել է արտասահմանում։ Դասավանդել է Հարվարդի համալսարանում, եղել է Փարիզի Zeszyty Literackie (1983) գրական ամսագրի հիմնադիրներից մեկը։ 1986—1990 թվականներին եղել է Նյու Յորքի The Polish Review եռամսյա լրագրի խմբագրության ադամ։ Ինչպես նաև անդամակցում է Լեհ գրողների ընկերությանը։

Ստանիսլավ Բարանչակի քույրը՝ Մալգոժատա Մուսերովիչը, բանաստեղծուհի է։ Ստանիսլավ Բարանչակը տառապել է Պարկինսոնյան հիվանդությամբ։

Ստանիսլավ Բարանչակը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Նյուտոն քաղաքում[6], թաղվել է 2015 թվականի հունվարի 3-ին Քեմբրիջի գերեզմանատանը[7]։

Ստեղծագործություն խմբագրել

Լեհական քնարերգության մեջ 1960-ական թվականներին սկիզբ առած նոր ալիքի խոշորագույն ներկայացուցիչն է։ Կատարել է փարգմանություններ անգլերենից, գերմաներենից ու ռուսերենից լեհերեն և լեհերենից գերմաներեն ու անգլերեն։ Թարգամել է Վիլյամ Շեքսպիրի, մետաֆիզիկ բանաստեղծների, ՅԱն Կոխանովսկու (անգլերենից թարգմանել է Շեյմաս Խինիի հետ համատեղ), Մենլի Ջերարդ Հոփքինսի, Էմիլի Դիկինսոնի, Տոմաս Ստերնզ Էլիոթի, Օսիպ Մանդելշտամի, Էդվարդս Էսթլին Քամինգսի, Էլիզաբեթ Բիշոպի, Ուիստան Հյու Օդենի, Պաուլ Ցելանի, Վիսլավա Շիմբորսկայայի և Զբիգնև Հերբերտի (անգլերեն), Շեյմաս Խինիի, Իոսիֆ Բրոդսկու և այլոց ստեղծագործությունները։

Գրքեր խմբագրել

  • 1968 Korekta twarzy
  • 1970 Jednym tchem
  • 1971 Nieufni i zadufani. Romantyzm i klasycyzm w młodej poezji lat sześćdziesiątych
  • 1972 Dziennik poranny. Wiersze 1967—1971
  • 1973 Ironia i harmonia. Szkice o najnowszej literaturze polskiej
  • 1974 Język poetycki Mirona Białoszewskiego
  • 1977 Ja wiem, że to niesłuszne. Wiersze z lat 1975—1976 (Փարիզ)
  • 1978 Sztuczne oddychanie (Լոնդոն)
  • 1979 Etyka i poetyka. Szkice (Փարիզ)
  • 1980 Knebel i słowo. O literaturze krajowej w latach siedemdziesiątych
  • 1980 Tryptyk z betonu, zmęczenia i śniegu (Կրակով, ընդհատակյա հրատարակչություն)
  • 1981 Wiersze prawie zebrane
  • 1981 Książki najgorsze (Կրակով, ընդհատակյա հրատարակչություն)
  • 1981 Dziennik poranny. Poezje 1967—1981
  • 1981 Bo tylko ten świat bólu…
  • 1983 Czytelnik ubezwłasnowolniony. Perswazje w masowej kulturze literackiej PRL
  • 1984 Uciekinier z Utopii. O poezji Zbigniewa Herberta (Լոնդոն)
  • 1986 Atlantyda i inne wiersze z lat 1981—1985 (Լոնդոն)
  • 1988 Przed i po. Szkice o poezji krajowej przełomu lat siedemdziesiątych i osiemdziesiątych
  • 1988 Widokówka z tego świata i inne rymy z lat 1986—1988 (Փարիզ)
  • 1990 Tablica z Macondo, albo osiemnaście prób wytłumaczenia sobie i innym po co i dlaczego się pisze (Լոնդոն)
  • 1991 Biografioły
  • 1991 159 wierszy. 1968—1988
  • 1994 Podróż zimowa
  • 1995 Pegaz zdębiał
  • 1996 Poezja i duch Uogólnienia. Wybór esejów 1970—1995
  • 1998 Geografioły
  • 1998 Chirurgiczna precyzja

Ճանաչում խմբագրել

  • Կոցելսկիների հիմնադրամի մրցանակ (1972),
  • Նիկե գրական մրցանակ (1998),
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի հրամանատարական խաչ (2006),
  • Վրոցլավի բանաստեղծական մրցանակ Սիլեզիուս ստեղծագործության ամբողջականության համար (2009),
  • Պոզնանի պատվավոր քաղաքացի,
  • Սիլեսկի համալսարանի (լեհ.՝ Uniwersytet Śląski w Katowicach, UŚ) ու Յագելոնյան համալսարանի (լեհ.՝ Uniwersytet Jagielloński) պատվավոր դոկտոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #119229129 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. Stanislaw Baranczak, 68, Polish Underground Poet, Dies
  7. Stanisław Barańczak został pochowany w Cambridge pod Bostonem
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Բարանչակ» հոդվածին։