Ֆերդինանդ Ֆոշ
Ֆերդինանդ Ֆոշ (հոկտեմբերի 2, 1851[1][2][3][…], Տարբ[4] - մարտի 20, 1929[4][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), Ֆրանսիայի մարշալ (1918), Բրիտանիայի ֆելդմարշալ (1919) և Լեհաստանի մարշալ (1923)։ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1918)։
Ֆերդինանդ Ֆոշ ֆր.՝ Ferdinand Foch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1851[1][2][3][…] |
Ծննդավայր | Տարբ[4] |
Մահացել է | մարտի 20, 1929[4][1][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Մասնագիտություն | սպա և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | փոխնախագահ և Seat 18 of the Académie française? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա[9], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
1887 թվականին ավարտել է Ֆրանսիայի Բարձրագույն ռազմական ակադեմիան, որտեղ 1895 թվականից 1900 թվականներին եղել է պրոֆեսոր, իսկ 1908 թվականից 1911 թվականներին՝ պետ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ եղել է կորպուսի, ապա՝ բանակի, 1915–1916 թվականներին՝ «Հյուսիս» բանակախմբի հրամանատար։ 1917 թվականի մայիսից՝ Գլխավոր շտաբի պետ, 1918 թվականի ապրիլից՝ դաշնակիցների զորքերի գերագույն գլխավոր հրամանատար։
Նշանակալի դեր է խաղացել կենտրոնական տերությունների դեմ դաշնակիցների հաղթանակի գործում։ 1918 թվականից 1920 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի դեմ ռազմական ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ Գրել է ռազմա-տեսական աշխատություններ և հուշեր։
Միակ տղան՝ լեյտենանտ Գերման Ֆոշը և փեսան՝ կապիտան Բեկուրը, մահացել են Մաաս-ի ճակատամարտում 1914 թվականին։
Սոմի ճակատամարտի ղեկավարելու ժամանակ ավելի քան 600 000 մարդ կորցնելու հետևանքով ազատվել է ծառայությունից և նշանակվել ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար[10]։
Հիշատակ խմբագրել
- Ֆոշի պատվին են կոչվել Ֆրանիսայի ռազմածովային ուժերի 2 նավ՝ կրեյսեր և ավիակիր
- Փարիզում տեղադրված է հուշարձան
- նրա անունով է կոչվում ծանր հակատանկային ինքնագնաց հրետանային կայանքը, որն ստեղծվել AMX 50 տանկի բազայի վրա
- Ֆոշի անունով բազմաթիվ փողոցներ կան շատ քաղաքներում
- Ֆոշի անունով է կոչված Կերգելեն կղզիների Իլ-Ֆոշ կղզին
- նրա պատվին է կոչված խաղողի տեխնիկական տեսակներից մեկը
- Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Ֆոշվիլլ քաղաքը անվանկոչված է նրա պատվին
Գրականություն խմբագրել
- Gaquère С. F. Vie populaire du maréchal Foch. — Arras, 1955;
- Grasset A. Foch ou la volonté de vaincre. — P., 1964.
- Foch F. (1931)։ Mémoire pour servir à l'histoire de la guerre 1914–1918: avec 18 gravures hors-texte et 12 cartes [The Memoirs of Marshal Foch] (French) (Heinemann ed.)։ Paris: Plon։ OCLC 86058356։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2014
- Porte, Rémy, and F Cochet. Ferdinand Foch, 1851-1929: Apprenez À Penser : Actes Du Colloque International, École Militaire, Paris, 6–7 November 2008. Paris: Soteca, 2010. 978-2-916385-43-3
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Laffargue C. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Фош Фердинанд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://magazine.washington.edu/desmond-tutu-honored-with-rare-honorary-degree/
- ↑ Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
- ↑ «1914-1918. Первая мировая война. Спецпроект ТАСС»։ ТАСС (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին։ Վերցված է 2017-09-13
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 687)։ |