Իգնացի Յան Պադերևսկի (լեհ.՝ Ignacy Jan Paderewski, նոյեմբերի 18, 1860(1860-11-18)[1][2][3][…], Կուրիլովկա, Litin County, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - հունիսի 29, 1941(1941-06-29)[6][7][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, քաղաքական և հասարակական գործիչ, դիվանագետ, Լեհաստանի անկախության խոսնակ[8]։ 1919 թվականի հունվարից դեկտեմբերը զբաղեցրել է Լեհաստանի վարևապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Բրիտանական կայսրության Մեծ խաչի միաբանության ասպետ։

Իգնացի Յան Պադերևսկի
Բնօրինակ անունլեհ.՝ Ignacy Jan Paderewski
Ի ծնե անունլեհ.՝ Ignacy Jan Paderewski
Ծնվել էնոյեմբերի 18, 1860(1860-11-18)[1][2][3][…]
Կուրիլովկա, Litin County, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Լեհաստան[5],  ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[5]
Մահացել էհունիսի 29, 1941(1941-06-29)[6][7][1][…] (80 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
ԳերեզմանՍուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի և Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դաշնակահար, դասական կոմպոզիտոր, դիվանագետ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր, head of government և արտաքին գործերի նախարար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ԱմուսինHelena Paderewska?[5]
Պարգևներ
Բրիտանական կայսրության Մեծ խաչի շքանշանի ասպետ Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ Սպիտակ Արծվի շքանշան Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Մարտական սխրանքի արծաթե խաչ Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ Իտալիայի Թագի շքանշանի հրամանատար

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

Ակադեմիական ոսկե դափնի

honorary doctor of the Lviv University?

Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր

Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր

Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the University of Southern California?

Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Ստորագրություն
Ստորագրություն
 Ignacy Jan Paderewski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Իգնացի Յան Պադերևսկին ծնվել է Պոդոլիեի Կուրիլովկա ավանում (այժմ՝ Ուկրաինայի տարածք) գյուղացիներ Յան Պադերևսկու և Պոլիքսենա Նովիցկայայի ընտանիքում, ով որդու ծնունդից որոշ ժամանակ անց վախճանվում է։ Պադարևսկին մանկությունն անց է կացրել հոր և քրոջ հետ Ժիտոմիրի մոտ գտնվող կալվածքում, սակայն հոր ձերբակալությունից հետո՝ 1863 թվականի լեհական ապստամբությանը մասնակցություն ունենալու կասկածանքով, նրա դաստիարակությամբ սկսեց զբաղվել հորաքույրը։ Շուտով Յան Պադարևսկին ազատ արձակվեց և ամուսնանալով երկրորդ անգամ՝ ընտանիքի հետ տեղափոխվեց Սուդիլկով գյուղ (Շեպետովկայի մոտ), որն այդ ժամանակ քաղաք էր, որտեղ մշտական աշխատանքի գտավ։

Այդ ժամանակ էլ կրտսեր Պադարևսկին կատարեց երաժշտական իր առաջին քայլերը։ Դաշնամուր նվագել էր սովորում Պյոտր Սովինսկու մոտ, սակայն հիմնականում ինքնուս էր։ Բնածին տաղանդը և մեծ աշխատասիրությունը հնարավորություն տվեցին նրան նշանակալի հաջողությունների հասնել և 1872 թվականի ամռանը կարողացավ ընդունվել Վարշավայի երաժշտական ինստիտուտ (այժմ՝ Վարշավայի կոնսերվատորիա), որն ավարտեց 1878 թվականին (Յուլիուշ Յանոտայի, Պավել Շլյոցերի, Ռուդոլֆ Շտրոբլի աշակերտն էր)։ Հետագա մի քանի տարիներին Պադարևսկին ապրում էր Վարշավայում՝ գումար վաստակելով մանկավարժական և կոմպոզիտորական գործունեությամբ։ 1880 թվականին ամուսնացավ Անտոնինա Կորսակի հետ, սակայն մեկ տարի անց վերջինս մահացավ, իսկ ծնված որդին՝ Ալֆրեդը, պարզվեց՝ հաշմանդամ է։ Որպեսզի կարողանա վերապրի այս իրադարձությունները Պադարևսկին որոշում ընդունեց իրեն ամբողջովին նվիրել երաժշտությանը և 1881 թվականի վերջերին մեկնեց Բեռլին, որտեղ աշակերտում էր Ֆրիդրիխ Կիլին[9] և Հենրիխ Ուրբանին, ինչպես նաև ծանոթացավ Ռիխարդ Շտրաուսի և Անտոն Ռուբինշտեյնի հետ։ Վերջինս, նշելով Պադարևսկու օժտվածությունը, նրան խորհուրդ տվեց շարունակել դաշնակահարի և կոմպոզիտորի կարիերան և 1884 թվականին Պադարևսկին տեղափոխվեց Վիեննա, որտեղ դարձավ Թեոդոր Լեշետիցկու սանը։ Որոշ ժամանակ դաշնակահարը դասախոսում էր Ստրասբուրգի կոնսերվատորիայում, այնուհետև կրկին վերադարձավ Վիեննա, որտեղ 1887 թվականին կայացավ նրա առաջին մենահամերգը։

Հանրաճանաչություն խմբագրել

Շոպենի վալսը, Op. 64 no.2 Cis-moll, կատարում է Ի․ Պադերևսկին, 1917

Շուտով երաժշտի անունը լայն ճանաչում ստացավ․ 1889 թվականին Փարիզում կայացան նրա համերգները, որոնցից մեկի ժամանակ հանդիսատեսը մեկ ժամ շարունակ նրան կրկնելույթի էր հրավիրում։ Մեկ տարի անց ոչ պակաս հաջողությամբ Պադարևսկին հանդես է գալիս Լոնդոնում, իսկ մեկ տարի անց էլ ԱՄՆ-ում։ Իր մեծ վարպետության շնորհիվ (որը համերգներին պատրաստվելիս լարված աշխատանքի արդյունք էր) Պադարևսկին դարձավ երաժշտական հասարակության պաշտամունքը․ ամենուրեք նրան ջերմությամբ էին ընդունում։ Հանդիսատեսին գրավում էր ոչ միայն Պադալևսկու երաժշտական կատարողականությունը, այլև նրա վառ, հանդուգն, հիպնոսացնող արտաքինը։ Քննադատները նրան համարում էին իր ժամանակի ականավոր երաժիշտներից մեկը՝ չնայած նույնիսկ նրան, որ ստեղծագործությունների նրա մեկնաբանությունը դինամիկայի և տեմպի առումով բավականին համարձակ էր։

Ի․ Պադարևսկու «Մեղեդին», կատարում է Ս․ Յակոբսոնը

1897 թվականին Պադարևսկին Շվեյցարիայի Մորժ քաղաքում՝ Ժնևի լճի ափին «Ռիոն Բոսոն» անունով մի կալվածք գնեց։ Այնտեղ էր անցկացնում համերգների մեջ ընկած ազատ ժամանակը։ Երկու տարի անց երաժիշտն ամուսնացավ Ելենա Գուրսկայայի հետ, ով ամուսնալուծվեց ամուսնու՝ ջութակահար Վլադիսլավ Գուրսկու հետ։ Վաստակելով այդ ժամանակի համար բավականին մեծ կարողություն՝ դաշնակահարը ևս մեկ կալվածք ձեռք բերեց Լեհաստանում և սկսեց աշխարհիկ ցոփ կյանք վարել՝ չդադադարելով համերգներով հանդես գալ ամբողջ աշխարհում (1904 թվականին այցելեց նույնիսկ Նոր Զելանդիա)։ Հոնորարների զգալի մասը ծախսում էր բարեգործությունների վրա։

Պադարևսկին հայտնի դարձավ նաև որպես կոմպոզիտոր՝ նրա «Մանրու» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվեց Եվրոպայում (պրեմիերան կայացավ Դրեզդենում 1901 թվականի մայիսի 29-ին) և ԱՄՆ-ում (սա պատմության մեջ միակ լեհերեն օպերան է, որ բեմադրվել է Մետրոպոլիտեն օպերայի բեմում)։ 1907 թվականին որոշ ժամանակով դադարեցնելով համերգները՝ Պադարևսկին ավարտում է մի շարք խոշոր ստեղծագործություններ, այդ թվում՝ h-moll սիմֆոնիան, սակայն 1909 թվականին վերադառնալով համերգային գործունեությանը՝ հերթական ստեղծագործական ճգնաժամ է ապրում։ Ավելի ուշ իր հուշագրություններում դաշնակահարը գրել է․ «Ես չէի ցանկանում նվագել․․․ ինձ համար դա տանջանք էր»։

Քաղաքական գործիչ խմբագրել

1910-ական թվականների սկզբին Պադարևսկին սկսեց մասնակցել Լեհաստանի քաղաքական կյանքին՝ կողմնակից լինելով նրա անկախ լինելուն։ 1913 թվականին հաստատվեց ԱՄՆ-ում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձավ Եվրոպա և Փարիզում դարձավ Լեհական ազգային կոմիտեի անդամներից մեկը, որը շուտով ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչը՝ Անտանտին կից։ Նա նաև այլ քաղաքներում մասնակցում էր նմանօրինակ քաղաքական և հասարակական կազմակերպությունների ստեղծմանը, այդ թվում՝ Լոնդոնի օգնության ֆոնդի ստեղծմանը։ Հռետորական տաղանդը և վառ խարիզման թույլ տվեցին Պադարևսկուն համոզել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին պատերազմի մեջ մտնելիս հայտարարել Լեհաստանի անկախության մասին[10], սակայն դրա անհրաժեշտությունը չեղավ, քանի որ պատերազմի ավարից հետո Լեհաստանն իրենց մեջ կիսող 3 տերությունները փլուզվեցին, և այն անկախություն ստացավ։ Այդ ժամանակաշրջանում Պադարևսկին պետք է միջնորդ դառնար Անտանտի և պետության նոր ղեկավարի՝ Յուզեֆ Պիլսուդսկու միջև և 1919 թվականի հունվարին վերջինս Պադարևսկուն նշանակեց վարչապետ։ Նա պաշտոնավարեց մեկ տարուց էլ քիչ, սակայն հասցրեց մասնակցել Փարիզի խաղաղության վեհաժողով։

Դրանից հետո Պադարևսկու քաղաքական կարիերան համեմատաբար երկար չտևեց․ պայմանագրի պայմանները Լեհաստանի համար բարեհաջող չէին, և երաժիշտը, հասկանալով, որ չի կարող գլուխ հանել քաղաքական բոլոր նրբություններից և վտանգներից՝ 1919 թվականի դեկտեմբերին հրաժարական տվեց։ Հաջորդ տարվա ամռանը, երբ Կարմիր բանակի զորքերը շարժվում էին Վարշավայի ուղղությամբ, Պադարևսկին մասնակցում էր Դեսպանների կոնֆերանսին, որն ըստ էության Փարիզի խաղաղության վեհաժողի շարունակությունն էր, սակայն կրկին հիասթափվելով Լեհաստանի զարգացման հեռանկարներով, որոնք առաջարկում էր Անտանտը, վերջնականապես հեռացավ քաղաքականությունից՝ 1922 թվականից հետո վերադառնալով համերգներին։

Վերադարձ երաժշտությանը խմբագրել

Երկար ընդմիջումից հետո դաշնակահարի առաջին ելույթը կայացավ Քարնեջի Հոլում և մեծ հաջողություն ունեցավ։ ԱՄՆ-ում համերգային շրջագայության շրջանակներում երաժիշտը մի շարք համերգներ տվեց՝ ամենուրեք հավաքելով լի դահլիճներ։ Դրանից հետո վերադարձավ Ռիոն Բոսոն, սակայն 1926 թվականին՝ իմանալով Պիլսուդսկու գլխավորությամբ Լեհաստանում տեղի ունեցած Մայիսյան հեղափոխության մասին՝ կրկին հայտարարեց իր քաղաքական ակտիվ դիրքորոշման մասին և հանդես եկավ Սանացիայի դեմ։ Պադարևսկու կալվածքում ստորագրվեց ընդդիմության անդամների հռչակագիրը, որն ստացավ «Մորժի ճակատ» անվանումը (քաղաքի անունից)։

1936 թվականին Պադարևսկին նկարահանվեց «Լուսնի սոնատ» ֆիլմում, որը նվիրված էր իր կատարողական արվեստին։

 
Պադարևսկու սարկոֆագը Վարշավայի Սուրբ Հովհաննես տաճարում

Երաժիշտը քիչ էր զբաղվում մանկավարժությամբ։ Նրա ամենահայտնի սանը լեհ դաշնակահար Վիտոլդ Մալցուժինսկին էր, որը Շոպենի անվան մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրեց։ 1920-ական թվականների վերջերին 1930-ական թվականների սկզբներին Պադարևսկու կալվածք դասընթացների էր գալիս մի խումբ լեհ դաշնակահարներ, որոնց թվում էին մասնավորապես Զիգմունտ Դիգատը, Ալեքսանդր Բրախոցկին, Խենրիկ Շտոմպկան։ Ավելի վաղ շրջանում Պադարևսկին Փարիզում դասավանդում էր Զիգմունտ Ստոյովսկուն և Անտոնինա Շումովսկայային։

Վերադարձ քաղաքականությանը և մահ խմբագրել

1939 թվականի լեհական արշավից հետո 80-ամյա Պադարևսկին որոշեց կրկին վերադառնալ ակտիվ հասարակական գործուեությանը։ 1940 թվականին մտավ Լոնդոնում գտնվող լեհական կառավարության կազմի մեջ և վերածնեց իր ֆոնդը։ Որպեսզի այն ապահովի գումարով՝ երաժիշտը կրկին մեկնեց համերգային շրջագայության ԱՄՆ, որոնցից մեկի ժամանակ հիվանդացավ թոքաբորբով, որից էլ մահացավ Նյու Յորքում 1941 թվականի հունիսի 29-ին։

Թաղվել է Արլինտոնի ազգային գերեզմանոցում, իսկ 1992 թվականի հուլիսի 5-ին նրա աճյունը տեղափոխվեց Վարշավա և հանդիսավոր թաղվեց Սուրբ Հովհաննեսի տաճարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. Carol R. Ember, Melvin Ember, Ian Skoggard (2005). Encyclopedia of Diasporas: Immigrant and Refugee Cultures Around the World. Springer. էջ 260. ISBN 0306483211.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Paderewski, Ignacy Jan. Małgorzata Perkowska-Waszek (ed.). «Letters of Ignacy Jan Paderewski (A Selection)» (PDF). Translated by Cara Thornton. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) (չաշխատող հղում)
  10. Hanna Marczewska-Zagdanska, and Janina Dorosz, "Wilson - Paderewski - Masaryk: Their Visions of Independence and Conceptions of how to Organize Europe," Acta Poloniae Historica (1996), Issue 73, pp 55-69.

Գրականություն խմբագրել

  • Biskupski, M. B. "Paderewski, Polish Politics, and the Battle of Warsaw, 1920," Slavic Review (1987) 46#3 pp. 503–512 in JSTOR
  • Chavez, Melissa, "Paderewski – From Poland to Paso Robles (California): Paderewski's dream returns". Paso Robles Magazine, September 2007
  • Lawton, Mary. Editor. The Paderewski Memoirs. London, Collins, 1939
  • Marczewska-Zagdanska, Hanna; Dorosz, Janina. "Wilson - Paderewski - Masaryk: Their Visions of Independence and Conceptions of how to Organize Europe," Acta Poloniae Historica (1996), Issue 73, pp 55–69.
  • Paderewska, Helena. Paderewski: The Struggle for Polish Independence (1910-1920). Edited by Ilias Chrissochoidis. Stanford, Brave World, 2015, 0692535411
  • Riff, Michael, The Face of Survival: Jewish Life in Eastern Europe Past and Present. Valentine Mitchell, London, 1992, ISBN 0-85303-220-3.
  • Sachs, Harvey. Virtuoso: The Life and Art of Niccolò Paganini, Franz Liszt, Anton Rubinstein, Ignace Jan Paderewski, Fritz Kreisler (1982)
  • Strakacz, Aniela. Paderewski as I Knew Him. (transl. by Halina Chybowska). New Brunswick, Rutgers University Press, 1949
  • Wapiński, Roman (1999). Ignacy Paderewski. Wrocław: Zakład Narodowy im. Ossolińskich. ISBN 83-04-04467-6.
  • Zamoyski, Adam. Paderewski (1982)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնացի Յան Պադերևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 76