Յան Կուլչիկ
Յան Կուլչիկ (լեհ.՝ Jan Jerzy Kulczyk[2], հունիսի 24, 1950[1], Բըդգոշչ, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հուլիսի 28, 2015[1], Վիեննա, Ավստրիա), լեհ ձեռնարկատեր, «Kulczyk Holding» և «Kulczyk Investment House» միջազգային ընկերության ղեկավար, միլիարդատեր։
Յան Կուլչիկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1950[1] |
Ծննդավայր | Բըդգոշչ, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | հուլիսի 28, 2015[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Poznań University of Economics? և High School No. 6, Bydgoszcz? (1968) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և իրավաբան |
Աշխատավայր | Western Institute? |
Ամուսին | Grażyna Kulczyk? |
Ծնողներ | հայր՝ Henryk Kulczyk? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sebastian Kulczyk? և Dominika Kulczyk? |
Jan Kulczyk Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅան Կուլչիկը ծնվել է 1950 թվականի հունիսի 24-ին Բիդգոշչ քաղաքում։ Ավարտել է Պոզնանի Ադամ Միցկևիչի համալսարանը և Պոզնանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը։ Եղել է Միջազգային իրավունքի դոկտոր (1975), երկու տարի Պոզնանի Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արևմտյան ինստիտուտի գիտաշխատող։
1981 թվականին հիմնադրել է «Interkulpol»-ը՝ առաջին արտասահմանյան ընկերություններից մեկը Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ 1998 թվականին ստացել է Լեհաստանի վերածննդի շքանշանի ասպետական խաչ։ 2007 թվականից եղել է Միջազգային Կանաչ Խաչի նախագահ։
Նախկին կինը՝ Գրաժինա Կուլչիկը, Պոզնանում գտնվող «Stary Browar» առևտրի և արվեստի կենտրոնի սեփականատերն է։ Նրանց դուստրը՝ Դոմինիկա Կուլչիկ-Լյուբոմիրսկան (Արքայազն Լյուբոմիրսկու նախկին կինը), «Kulczyk Foundation» նախաձեռնողը և նախագահն է, իսկ 2013 թվականից՝ Լեհաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահը։
Մահացել է 2015 թվականի հուլիսի 29-ին Վիեննայի հիվանդանոցում՝ սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով[3]։.
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «JAN JERZY KULCZYK ('50) - Wyszukiwarka - Internetowy Monitor Sądowy i Gospodarczy» (լեհերեն). www.imsig.pl. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Jan Kulczyk nie żyje Արխիվացված 2015-07-31 Wayback Machine (լեհ.)
- ↑ «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 6 marca 1998 r. o nadaniu orderów» (լեհերեն). prawo.sejm.gov.pl. 1998 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 22 czerwca 2015 r. o nadaniu orderów» (լեհերեն). prawo.sejm.gov.pl. 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.