Պեդրո Անտոնիո դե Ալարկոն

Պեդրո Անտոնիո դե Ալարկոն ի Արիսա (իսպաներեն՝ Pedro Antonio de Alarcón y Ariza մարտի 10, 1833(1833-03-10)[1][2][3][…], Գուադիս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[3] - հուլիսի 19, 1891(1891-07-19)[4][5], Մադրիդ, Իսպանիա[4]), 19-րդ դարի իսպանացի քաղաքական գործիչ և գրող, իսպանական գրականության մեջ ռեալիստական ուղղության սկզբնավորողներից մեկը։

Պեդրո Անտոնիո դե Ալարկոն
իսպ.՝ Pedro Antonio de Alarcón
Ծննդյան անունիսպ.՝ Pedro Antonio Joaquín Melitón de Alarcón y Ariza
Ծնվել էմարտի 10, 1833(1833-03-10)[1][2][3][…]
ԾննդավայրԳուադիս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[3]
Վախճանվել էհուլիսի 19, 1891(1891-07-19)[4][5] (58 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[4]
ԳերեզմանՍան Խուստո գերեզմանատուն
Գրական անունPedro Antonio de Alarcón և Pedro A. de Alarcón
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ և դիվանագետ
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԳրանադայի համալսարան[4]
Ժանրերվեպ և թատրոն
Գրական ուղղություններռեալիզմ
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԿուսակցությունLiberal Union?
Համատեղ ապրողEnriqueta Lozano?
Изображение автографа
 Pedro Antonio de Alarcón Վիքիպահեստում
Ալարկոնի արձանը իր հայրենի Գվադիկս քաղաքում
Ալարկոնի արձանը Գրանադայում՝ Սահմանադրության պողոտայի վրա

Կենսագրություն

խմբագրել

Պեդրո Անտոնիո դե Ալարկոնը ծնվել է 1833 թվականի մարտի 10-ին, իսպանական Գվադիկս քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Ծնողները Իսպանիայի անկախության համար պատերազմում կորցրել էին իրենց ամբողջ կարողությունը։ Ցանկանալով, որ իրենց տղան հոգևորական դառնա, նրան ուսման էին տվել հայրենի քաղաքի հոգևոր սեմինարիայում (ճեմարանում)։ Իր գիտելիքների պաշարը համալրելու նպատակով Պեդրոն մի կարճ ժամանակ հաճախել է նաև Գրանադայի համալսարան, ունկնդրել իրավագիտության և փիլիսոփայության դասախոսություններ, բայց, հակառակ ծնողների պնդումներին, իր հոգու ձայնին ունկնդրելով՝ նախընտրել է զբաղվել գրական աշխատանքով։ 1853 թվականին հրաժեշտ է տվել ծնողներին ու մեկնել Կադիս՝ նպատակ ունենալով իր ապրուստը վաստակել ամսագրերից մեկի խմբագրությունում աշխատելով[6]։ 1854 թվականին, երբ բռնկվել է հեղափոխությունը, առանց տատանվելու և հապաղելու՝ մեկնել է Մադրիդ[7], որտեղ շատ կարճ ժամանակում եռանդուն, ակտիվ, նվիրված հեղափոխականի համբավ է ձեռք բերել ու հասել բարձր դիրքի՝ դառնալով հակաբուրբոնյան, ժողովրդավարական Colonia granadina-ի առաջնորդ[8]։

1859 թվականին Պեդրո Անտոնիո դե Ալարկոնը Օ՛ Դոննելի հրամանատարության ներքո մասնակցել է աֆրիկյան ռազմարշավին, 1863 թվականին ճանապարհորդել է Իտալիայով ու Ֆրանսիայով, 1864 թվականին իսպանական խորհրդարանի՝ Կորտեսի պատգամավոր է ընտրվել իր հայրենի քաղաքից՝ Գվադիկսից, 1868 թվականին մասնակցել է վերստին բռնկված հեղափոխական պայքարին և Ալկոլեի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտին։

Ստեղծագործությունները

խմբագրել

Ալարկոնը հիանալի քնարերգու է (ընդ որում՝ նրա բանաստեղծություններում գերիշխում է ռոմանտիկական ոգին), բայց նաև երգիծելու մեծ վարպետ է։ Նրա ստեղծագործություններում վառ կերպով արտահայտվել են հոգու ջերմությունը, անկեղծ, ամնիջական բնականությունը, ժողովրդական ոգին։ Առանձնապես հաջողված են կատակային ու երգիծական բնույթի բանաստեղծությունները, ինչպես նաև՝ արձակ գործերը։ Նրա գրեթե ողջ ստեղծագործությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և որոշակի չափով ինքնակենսագրական է։

Հարկ է նշել, որ մինչև 1859 թվականը Ալարկոնը զանազան թերթերում ու ամսագրերում հրատարակել է միայն քաղաքական կամ գրականագիտական բովանդակությամբ հոդվածներ, որոնցից մի քանիսն արժանացել են գրական հասարակության առանձնահատուկ ուշադրությանը և բուռն քննարկումների առիթ են հանդիսացել։ 1860 թվականին Մադրիդում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Diario de un testigo de la guerra de Africa»-ն, որը մեծ հաջողություն է ունեցել և համբավ ու փառք բերել հեղինակին։ Բայց հաջորդաբար հրատարակված՝ ճամփորդական նոթեր ամփոփող «De Madrid à Nàpoles», «La Alpujarra», «Viajes por España» գրքերը առաջինի հաջողությունը, ցավոք, չեն կրկնել։

Ինչ վերաբերում է Ալարկոնի գեղարվեստական արձակին, պետք է ասել, որ նրա պատմվածքների ու վիպակների առաջին իսկ ժողովածուն, որը կրում էր «Cantos, articulos y novelas» վերնագիրը, Իսպանիայի լավագույն վիպասաններից մեկի համբավին է արժանացրել նրան։ Որպես վիպասան՝ նա իր մեջ միաձուլել է իսպանական գրականության հին վարպետներին բնորոշ լավագույն հատկանիշները՝ հարուստ երևակայությունը, նուրբ դիտողականությունը, հումորը՝ ժամանակակից եվրոպացու զարգացած մտքի ու ճաշակի հետ մեկտեղված։ Նրա լավագույն ստեղծագործությունը համարվում է «El sombrero de très picos» (1874 թ.) վեպը, որը գավառական բարքերի մի փայլուն պատկեր է ներկայացնում՝ մատուցված մեծ տաղանդով, իսպանական յուրահատուկ գունագեղությամբ (կոլորիտով)։ Հետագայում Ալարկոնը գրել է ևս մի քանի վեպ, որոնք իր հայրենիքում մեծ հաջողություն են վայելում, սակայն Իսպանիայի սահմաններից դուրս այնքան էլ բարձր չեն դասվում։ Խոսքը վերաբերում է «El Escàndalo» (Մադրիդ, 1875 թ.), La pródiga» (Մադրիդ, 1881 թ.), «El capitan Veneno» (Մադրիդ, 1881 թ.) վեպերին, որոնցից առաջինը կրոնա-փիլիսոփայական բնույթի գործ է և մամուլում հեղինակի վրա բուռն հարձակումների առիթ է դարձել[9][10]։ Այս շարքի վեպերից, բոլոր դեպքերում, լավագույնը համարվում է 1880 թվականին Մադրիդում լույս ընծայված «El niño de la bola»-ն։

Ալարկոնի քնարական ստեղծագործություններն ամփոփված են «Poesias serias y humoristicas» ժողովածուում, իսկ գրաքննադատական էտյուդներն ու սրամիտ ֆելիետոնները՝ «Amores y amorios» (Մադրիդ, 1875 թ.), «Cosas que fueron» (Մադրիդ, 1871 թ.), «Novelas cortas», «Juicios literanos y artisticos» (1883 թ.) ժողովածուներում։

Թատրոնի համար Ալարկոնը գրել է ընդամենը մեկ երկ՝ «El hijo prodigo» դրաման (1857 թ.), որի բեմադրությունը նրա չարամիտ ու չարակամ գրական հակառակորդների ջանքերով մեծ աղմուկով տապալվել է, և դրանից հետո նա այլևս չի փորձել իր ուժերը թատերգության ժանրում։

1884 թվականին Պեդրո դե Ալարկոնը հրատարակել է իր գրական կտակը՝ «Historia de mis libros»-ը, և այդուհետ ձեռքն այլևս գրիչ չի առել։

Մահացել է 1891 թվականի հուլիսի 19-ին, Մադրիդում[11]։

Կինոյում և երաժշտության մեջ

խմբագրել

Ալարկոնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է երկու ֆիլմ՝ «Եռանկյունաձև գլխարկը» (Իտալիա, ռեժիսոր՝ Մարիո Կամերինի) և «Չքնաղ ջրաղացպանուհին» (Իսպանիա/Ֆրանսիա, դերերում՝ Սոֆի Լորեն, Մարչելո Մաստրոյանի, Վիտտորիո դե Սիկա)։ «Եռանկյունաձև գլխարկը» դրվել է նաև իսպանացի անվանի կոմպոզիտոր Մանուել դե Ֆալյայի նույնանուն բալետի հիմքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Аларкон, Педро Антонио (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 354—355.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Штейн А. Л. Аларкон // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 39. — ISBN 978-2-221-06888-5
  5. 5,0 5,1 5,2 Սերվանտեսի ինստիտուտ — 1991.
  6. Encyclopædia Britannica (1911) entrada para [en https://en.wikisource.org/wiki/1911_Encyclop%C3%A6dia_Britannica/Alarc%C3%B3n,_Pedro_Antonio_de]
  7. http://www.cervantesvirtual.com/portales/pedro_antonio_de_alarcon/autor_biografia/ | titolo=Biografía de Pedro Antonio de Alarcón | lingua=es | accesso= 23 maggio 2018}}
  8. |alarcon-y-ariza-pedro-antonio-de_%28Enciclopedia-Italiana%29/| accesso=23 maggio 2018}}
  9. le muse | editore=De Agostini | città=Novara | anno=1964 |volume=I |p=89}}
  10. http://www.cervantesvirtual.com/portales/pedro_antonio_de_alarcon/presentacion/ | titolo=Presentación del portal Pedro Antonio de Alarcón | lingua=es | accesso= 23 maggio 2018}}
  11. Foi afirmado por muitos biógrafos que Alarcón morreu em Valdemoro. O erro surgiu em uma notícia de sua morte difundida por algum jornal, por exemplo Estado sanitario de Madrid |publicado=El Siglo Futuro|data=20 de julho de 1891|página=3|url=http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0000157038&page=3&search=&lang=es}} No entanto, ele morreu em sua casa da rua Atocha, 92, em Madri e foi sepultado, sem qualquer distinção no cemitério de São Justo, sepultura número 2-752. Leia a respeito os obituários, por exemplo, em D. Pedro Antonino de Alarcón |publicado=La República|data=21 de julho de 1891|página=1|url=http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0003948662&search=&lang=es}}, ou a biografia em Obras completas de D. Pedro A. de Alarcón|autor=Mariano Catalina|capítulo=Biografía de D. Pedro Antonio de Alarcón por Mariano Catalina|url=http://books.google.com.br/books?id=nvGjnQEACAAJ&dq=inauthor:%22Mariano+Catalina%22&hl=pt-BR&sa=X&ei=jLODU_3tD6nMsQTD-YGQDw&ved=0CGUQ6AEwCDgU%7Cano=1943%7Ceditora=FAX%7Clocal=Madri}}

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Անտոնիո դե Ալարկոն» հոդվածին։