Գրանադայի համալսարան (իսպ.՝ Universidad de Granada, UGR), հանրային համալսարան Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Համալսարանը 1531 թվականին հիմնադրել է Կառլոս V կայսրը։ Ունի շուրջ 80000 ուսանող և համարվում է Իսպանիայի չորրորդ ամենամեծ համալսարանը[7]։ Բացի Գրանադա քաղաքից, մասնաճյուղեր ունի Հյուսիսային Աֆրիկայում (Սեուտա և Մելիլյա

Գրանադայի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսUniversitatis Granatensis
Հիմնադրված է1531
ՀիմնադրիրԿառլոս V կայսր
ՌեկտորPilar Aranda Ramírez?[1]
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[2], Conference of Rectors of Spanish Universities?[3], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5]
Երկիր Իսպանիա[6]
ՏեղագրությունԳրանադա
Կայքugr.es
Գրանադայի համալսարան (Իսպանիա)##
Գրանադայի համալսարան (Իսպանիա)
Գրանադայի համալսարան, Իսպանիա
 University of Granada Վիքիպահեստում

Ամեն տարի շուրջ 2000 եվրոպացի ուսանողներ Էրազմուս ծրագրի միջոցով ընդունվում են Գրանադային համալսարան։ Համալսարանի Ժամանակակից լեզուների կենտրոն տարեկան ընդունվում են շուրջ 10000 միջազգային ուսանողներ[8]։ 2014 թվականին միջազգային ուսանողների քվերակության արդյունքում համալսարանը ճանաչվել է լավագույնը Իսպանիայում[9]։

Պատմություն խմբագրել

Տրամաբանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, կանոնական իրավունք ուսուցանելու նպատակով Կառլոս V կայսրը 1526 թվականին Գրանադայում հիմնադրում է քոլեջ[10]։ 1531 թվականի հուլիսի 14-ին Կլեմենտ VII պապի կնիքով դրվում է միջնադարյան համալսարանի հիմքը, որն ուներ աստվածաբանության, արվեստի, կանոնական իրավունքի ֆակուլտետներ[10][11]։

Պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքերի կիրառման քաղաքականության շնորհիվ համալսարանն ունի կարևոր ժառանգություն, ինչպիսիք են Գրանադային մեդրեսեն և Գրանադային թագավորական հիվանդանոցի նախկին շենքը։ Բացի այդ, համալսարանն ունի նոր նորարարական հարմարություններ, ինչպես օրինակ Առողջապահական գիտությունների տեխնոլոգիական պարկը (Parque Tecnológico de Ciencias de la Salud):

Վարկանիշ խմբագրել

Ըստ որոշ վարկանիշային աղյուսակների[12]` Գրանադայի համալսարանն ընդգրկված է Իսպանիայի լավագույն տաս համալսարանների շարքում և առաջին տեղն է զբաղեցնում Թարգմանչական ուսումնասիրությունների բնագավառում, ինչպես նաև համարվում է ճարտարագիտական հեռահաղորդակցության ազգային առաջատար։ Գիտական բնագավառում համարվում է հաշվողական և մաթեմատիկական ուսումնասիրությունների աշխարհի լավագույն համալսարաններից մեկը[13]։

Կենտրոններ եւ որակավորում խմբագրել

Գրանադայի համալսարանն ունի 5 դպրոց, 22 ֆակուլտետներ և 116 բաժիններ, որտեղ դասավանդում և հետազոտում են կոնկրետ առարկայական ոլորտներ[14]։ Համալսարանը տեղաբաշխված է հինգ տարբեր կամպուսների Գրանադայում (Centro, Cartuja, Fuentenueva, Aynadamar և Ciencias de la Salud) և երկու կամպուսներ Հյուսիսային Աֆրիկայի իսպանական տարածքներում` Սեուտայում և Մելիլյայում[15]։

Գրանադայի կենտրոններ խմբագրել

 
Գրանադայի թագավորական հիվանդանոցի վերածննդի ոճով կառուցված բակը (1511-1526)
  • Ճարտարաշինական դպրոց
  • Ճարտարապետության դպրոց
  • Քաղաքացիական ճարտարագիտության դպրոց
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության դպրոց
  • Գեղարվեստի ֆակուլտետ
  • Գիտության ֆակուլտետ
  • Սպորտային գիտության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետ
  • Կրթության ֆակուլտետ
  • Քաղաքագիտության և սոցիոլագիայի ֆակուլտետ
  • Առողջապահության ֆակուլտետ
  • Աշխատանքի ուսումնասիրության ֆակուլտետ
  • Հաղորդակցման և փաստաթղթավորման ֆակուլտետ
  • Իրավունքի ֆակուլտետ
  • Դեղագիտության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության և հումանիտար ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Ատամնաբուժության ֆակուլտետ
  • Հոգեբանության ֆակուլտետ
  • Սոցիալական աշխատանքի ֆակուլտետ
  • Թարգմանչական ֆակուլտետ

Սեուտայի կամպուս խմբագրել

  • Առողջապահական գիտությունների ֆակուլտետ
  • Կրթության և հումանիտար ֆակուլտետ

Մելիլյայի կամպուս խմբագրել

  • Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
  • Կրթության, տնտեսության և տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Բուժքույրական ֆակուլտետ

Գրանադայի համալսարանն առաջարկում է նաև եվրոպական մոդելին համարժեք հետբուհական ծրագրերի մեծ շրջանակ (մագիստրոսի աստիճան, դոկտորական ծրագրեր և Գրանադայի համալսարանի հետբուհական ուսումնառություն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.granadadigital.es/entrevista-pedro-mercado-candidato-rector-ugr-investigacion-motor-desarrollo-granada/
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
  4. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  5. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  6. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  7. «http://www.ine.es/prensa/np712.pdf» (PDF). www.ine.es. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  8. «University of Granada, GRANADA, SPAIN, Ranking, Reviews, MBA, Master, Courses». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  9. Europa Press (2014 թ․ հունվարի 10). «La Universidad de Granada, la mejor de España por los estudiantes internacionales». europapress.es. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  10. 10,0 10,1 Jílek, Jubor (ed.): "Historical Compendium of European Universities/Répertoire Historique des Universités Européennes", Standing Conference of Rectors, Presidents and Vice-Chancellors of the European Universities (CRE), Geneva 1984, p. 160
  11. Frijhoff, Willem: "Patterns", in: Ridder-Symoens, Hilde de (ed.): A History of the University in Europe. Vol. 2: Universities in Early Modern Europe (1500–1800), Cambridge University Press, 1996, ISBN 0-521-36106-0, pp. 43–113 (80–89)
  12. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  13. «La UGR se distancia de Sevilla y adelanta a Córdoba en excelencia». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  14. «University of Granada». Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  15. «University of Granada». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանադայի համալսարան» հոդվածին։