Պարույր Մուրադյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պարույր Մամբրեի Մուրադյան (մայիսի 25, 1933(1933-05-25) կամ մարտի 25, 1933(1933-03-25)[1], Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011 կամ հուլիս 2011[2]), հայագետ, աղբյուրագետ, միջնադարագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1989)։

Պարույր Մուրադյան
Ծնվել էմայիսի 25, 1933(1933-05-25) կամ մարտի 25, 1933(1933-03-25)[1]
Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2011 կամ հուլիս 2011[2] (78 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհայագետ, աղբյուրագետ, միջնադարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Գրականության ինստիտուտ և Տրիերի համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958) և Թբիլիսիի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1986)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կիմ Մուրադյանի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1933 թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում։ 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը։ 1953-58 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժինը։ 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում։ 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները XVIII դարում» թեմայով։ 1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում։ 1970 թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1976 թվականից նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, որտեղ կազմավորել և գլխավորել է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը։ 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով։ 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր։ 1991/92 ուսումնական տարում կովկասագիտության դասընթաց է վարել Թրիերի համալսարանում։ 2002-2003 թթ. դասավանդել է Հ. Աճառյանի անվան համալսարանում։ Պ. Մուրադյանը երկար տարիներ դասավանդելով Երևանի պետական համալսարանումՙ աճեցրել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։

Նշանակալի է Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում։

Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը։

«Armeno-Georgica» մատենաշարով հրապարակվել են Պ. Մուրադյանի մենագրությունները՝ «Հայաստանի վրացերեն արձանագրությունները», «Վրաստանի հայերեն արձանագրությունները» (2 հատոր), «Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները», «Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները»։

Պ. Մուրադյանը թողել է գիտական հսկայական ժառանգություն՝ ավելի քան 300 տպագիր աշխատություն։

Նա կազմել ու խմբագրել է «Կովկաս և Բյուզանդիա», «Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրություններ, կազմել և հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն. Մառ, Հ. Օրբելի, Լ. Խաչիկյան, Լ. Մելիքսեթ-Բեկ, Երվանդ Տեր-Մինասյան, Մկրտիչ Ներսիսյան և այլք)։

Պրոֆ. Պ. Մուրադյանը եղել է գիտական, գիտամեթոդական ու խմբագրական մի շարք խորհուրդների անդամ։ Գիտական զեկուցումներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում, Հայաստանում կազմակերպել է «Քրիստոնյա Արևելք» միջազգային գիտաժողովը և հրատարակել նրա նյութերը։

Աշխատություններ

խմբագրել

1960

1962

1963

1964

1965

  • Նիկողայոս Մառ (ծննդյան 100-ամյակի առթիվ),- «Սովետական Վրաստան», 1965, № 2, 5 յունուարի։
  • Հայագիտության բազմաշխատ երախտավորը՝ [Ն. Մառ],- «Սովետական Հայաստան», 1965, թիվ 3, 6 յունուարի։ Տե՛ս նաև «Լրաբեր» (ԱՄՆ), № 76, 13 փետրվարի։
  • Մեծ հայագետը՝ [Ն. Մառին վերաբերող ներածական խոսք և հրապարակում], «Երևան», № 5, 1965, 8 յունուարի։

1966

  • Վրացերեն արձանագրությունները Հայաստանում,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1966, № 3, էջ 30-48։
  • Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բէկ (ծննդյան 75-ամյակի առթիւ),- «Էջմիածին», 1966, թիվ Դ, էջ 55-60։
  • Армяно-грузинские литературные взаимоотношения в XVIII веке, Ереван, 1966, 223 стр.,
  • Շոթա Ռուսթավելի, «Ընձենավոր», թարգմանությունը՝ Գ. Ասատուրի, թարգմանության վերանայումն ըստ ճշգրտված բնագրի, խմբագրությունն ու ծանոթագրությունները Պ. Մուրադյանի, Երևան, 1966, 318 էջ։
  • «Ընձենավոր»-ը հայոց գնահատմամբ (անդ, էջ 264-310, և առանձին)։
  • Շոթա Ռուսթավելի,- «Սովետական Հայաստան» (ամսագիր), 1966, թիվ 9, էջ 7-9։
  • Հայ-վրացական գրական-մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (Ս. Գրոց թարգմանությունը),- «Էջմիածին», 1966, ԺԱ-ԺԲ, էջ 51-58։

1967

1968

1969

1970

  • Լևոն Մելիքսեթ-Բեկ,- «Մեր անվանի դասախոսները», Երևան, 1970, էջ 171-172։

1971

1972

1973

1974

1975

1976

1977

1978

1979

1980

1981

1982

  • Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Երևան, 1982, 269 էջ։
  • Принципы классификации книги в средневековой Армении,- “Русская и армянская средневековые литературы”, Ленинград, 1982, стр. 164-172.
  • Кавказский культурный мир и культ Григория Просветителя,- “Кавказ и Византия”, вып. III, 1982, стр. 5-20.
  • Ն. Մառ,- ՀՍՀ, հտ. VII։
  • Լ. Մելիքսեթ-Բեկ,- ՀՍՀ, հտ. VII։

1984

1985

1986

1987

1988

  • Арменистика։ насущные проблемы,- “Коммунист”, 1988, N 7, 9 января.
  • Երևելի կովկասագետ-միջնադարագետը (ակադ. Ս. Տ. Երեմյանի ծննդյան 80-ամյակի առթիվ),- «Գիտութիւն և տեխնիկա», 1988, թիւ 4, էջ 25-28։
  • “Мир ислама” в оценке армянских книжников XII-XIII вв. Мхитара Гоша и Вардана Айгекци,- “Взаимодействие и взаимовлияние цивилизаций и культур Востока”, Третья всесоюзная конференция востоковедов, Москва, 1988, стр. 29-30.
  • Армянская эпиграфика Грузии։ Тбилиси, Ереван, 1988, 136+42 стр.
  • Как издавались “Путешествия”,- “Коммунист”, 1988, N 149, 25 июня. Հայերէն թարգմ. տե՛ս «Բանվոր» (Լենինական), 1988 թ., 9-10 հուլիսի։
  • Նոր արշավանք ի Հայս կամ՝ Թէ ինչպես են նենգափոխում պատմությունը,- «Գրական թերթ», 1988, 1 հուլիսի։ (Հեղինակակից՝ Գ. Սարգսյան)։
  • Нагорный Карабах с древних времен до 1917 г.,- “Нагорный Карабах” (историческая справка), Ереван, 1988, стр. 8-22. Соавтор Г. Х. Саркисян.
  • Պատմական միտումնավոր հայացք կամ «Մախաթն ուրիշի վրա փորձելուց առաջ ասեղը քո վրա փորձիր»,- «Գրական թերթ», 1988, 26 օգոստոսի։
  • Վերակառուցումը և սովետահայ պատմագիտությունը,- «Պատմա-բանասիրական հանդես», 1988, № 2, էջ 18-19:(չաշխատող հղում)
  • Նահատակություն՝ մահվանից հետո [Աբրահամ Երևանցու երկի ռուսերեն նոր հրատարակության առթիվ],- «Գրական թերթ», 1988, 4 նոյեմբերի։
  • «Буниятовщине» не видно конца.- Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1988, № 5, էջ 41-49.(չաշխատող հղում) (Соавтор Г. Х. Саркисян.)
  • Крупнейший служитель отечественной науки (к 120-летию со дня рождения и 50-летию смерти акад. Н. Я. Марра),- “Кавказ и Византия”, вып. VI, 1988, стр. 5-13.
  • Хронология систем летосчислений по армянским источникам (“Грузинский хроникон”),- “Кавказ и Византия”, вып. VI, 1988, стр. 61-71.
  • Материалы к научной биографии акад. Н. Я. Марра,- “Кавказ и Византия”, вып. VI, 1988, стр. 276-290.

1989

  • Кому воздать сторицей?,- “Коммунист”,1989, N 98, 25 апреля.
  • Упрощенный подход мешает выяснению этнических проблем,- "Вопросы Истории", 1989, N 5, стр. 77-78.
  • Հայերը Ադրբեջանի գիտնականների դատի առաջ,- «Գրական թերթ», 1989, 1 սեպտեմբերի։
  • Фальшивые голоса, или Как извращается история Нагорного Карабаха,- “Коммунист”, 1989, № 227, 30 сентября.
  • Գիտնականի դիմանկարի մանրամասներ [ի լրումն «Օգոնյոկ» հանդեսում տպված Զ. Բունիաթովի դիմանկարի],- «Հայրենիքի ձայն», 1989, № 20, 17 մայիսի, էջ 5-6։

1990

  • Հերթական զոհը Հասան Ջալալյանցն է («Աղուանից Պատմութեան» ռուսերեն հրատարակության առթիվ),- «Գրական թերթ», 1990, № 8, 16 փետրվարի։
  • “Грузины григорианского вероисповедания?!” Миф или реальность̈?,- “Эпоха”, 1990, N 8, 11 октября.
  • Несколько слов о работе проф. А. Карсеци. См. А. Карсеци, Конфликты между народами и пути их преодоления. К проблеме Нагорного Карабаха,- “Айастан”, Ереван, 1990, стр. 4.
  • Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բեկ (Ծննդյան 100-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 3, էջ 63-69: Արխիվացված 2016-02-02 Wayback Machine
  • История - память поколений (проблемы истории Нагорного Карабаха), Ереван, 1990, 158 стр.
  • За что ратует Хаджибейли?,- "Голос Армении", 1990, N 273, 7 декабря.
  • Նվիրվածութեան անհարկի ճիգեր [ի պաշտպանություն Լ. Խաչիկյանի ազնիվ հիշատակի],- «Գրական թերթ», 1990 թ. 13 հուլիսի։

1991

1992

  • Zustand und Hauptaufgaben der armenologischen Untersuchungen,- "Armenisch-Deutsche Korrespondenz", N 75, 1992, März, S. 50-52.
  • «Անի» տեղանունը,- «Անի», 1992, թիւ 1, էջ 18-19։
  • Միջնադարեան փայտափորագրութեան նորայայտ յուշարձան,- «Գրական թերթ», 1992, թիւ 24, 28 օգոստոսի։
  • Վրաստան, «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (ձեռնարկ միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի համար), Երևան, 1992, էջ 122-159։ Հեղինակակից՝ Հ. Մարգարյան։
  • Աղվանք, նոյն տեղում, էջ 160-183։ Հեղինակակից՝ Հ. Սվազյան։
  • Ադրբեջան, նոյն տեղում, էջ 183-196։ Հեղինակակից՝ Պ. Չոբանյան։
  • Մովսես Խորենացու «Հայոց Պատմութեան» բնագրական հետքերը 6-7-րդ դարերի երկերում,- «Էջմիածին», 1992, Զ-Է, էջ 85-98։
  • Հայաստան-Վրաստան [1992 թ. սեպտեմբերի 24-ին կայացած քննարկման համառոտեալ սղագրություն], «Հայաստանը և իր անմիջական հարևանները», Երևան, 1992, էջ 70-76։
  • Հայաստան-Թուրքիա, նոյն տեղում, էջ 34-35։
  • Հարգենք գիտական ճշմարտությունը,- «Ազատամարտ», 1992, № 50, 11-17 դեկտեմբերի, էջ 13։

1993

  • «Ցուրտ օրերի տաք մտաբերումներ» [հիշողություններ Հ. Անասյանի մասին],- «Հայրենիքի ձայն», 1993, № 3, 9 փետրվարի։
  • Importance des citations bibliques rencontrees dans les documents litteraires et epigraphiques medievaux Arméniens,- “Armenia and the Bible”, edited by Christoph Burchard, Atlanta, Georgia, 1993, pp. 171–179.
  • Կերպարվեստի միջնադարյան հուշարձանների պատկերի և մակագրության առնչությունները,- «Հուշարձան», № 2, 1993, էջ 143-149։
  • Դաւանական հանդուրժողականութեան և ազգամիջեան համերաշխութեան գաղափարը ԺԲ-ԺԳ դարերի Հայաստանում,- «Գանձասար», Դ, 1993, էջ 95-108։
  • Ein Volk oder ein Gebiet?,- “Armenisches Berg-Karabach/Arzach im Überlebenskampf. Christliche Kunst-Kultur-Geschichte, Hg. Manfred Richter, Berlin. 1993, S. 107-111.
  • Ստուգաբանական սրբագրումներ,- Լրաբեր հասարակական գիտությունների, 1993, № 3, էջ 104-106: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Nerses v. Lambron,- "Lexikon des Mittelalters", t. VI (1993), S. 1095.

1994

  • Kult des Heiligen Nikolaus des Wundertäters und das armenische Mittelalter,- “Grün Magazin”, Januar-März, 1994, S. 40-43.
  • Ն. Ադոնց, «Հայաստանի սահմանների խնդիրը» (հրապարակում),- «Ազատամարտ», 1994, № 18, 22-29 ապրիլի, էջ 6-7։
  • Ընթերցող գտնելու ոչ պարկեշտ եղանակ [Սերո Խանզադյանի «պատմական կոնցեպցիան»],- «Հայաստանի Հանրապետութիւն», 1994, 14 մայիսի։
  • Բնագրագիտական դիտարկումներ («բամէնցաւ/բամբէն-ցաւ/բամընցաւ» և «տանուտրութիւն»),- «Պատմա-բանասիրական հանդես», 1994, № 1-2, էջ 176-182։ (չաշխատող հղում)
  • Դաւիթ Քոբայրեցին և նրա «Պատճառները»,- «Գանձասար», Ե, 1994, էջ 158-168։
  • Հայոց լրագրութեան առաջնեկը («Ազդարար»-ի 200-ամեակի առթիւ),- «Ժամանակ»(Կ. Պոլիս), 1994, 17-19 հոկտեմբերի։ Նոյնը արևմտահայերէն, «Մարմարա», 20-22 հոկտեմբերի։
  • Գրախօսություն՝ Գիտական արժանապատւութեամբ գրուած դասագիրք,- «Ազատամարտ», 1994, № 8, 25 փետրուարի, էջ 15։

1995

1996

  • Կովկասեան մշակութային աշխարհը և Հայաստանը,- «Պատմա-բանասիրական հանդես», 1995, № 1-2, էջ 117-136:(չաշխատող հղում)
  • Н. Я. Марр, Кавказский культурный мир и Армения. Составление, редакция, предисловие и комментарии П. М. Мурадяна. Ереван, 1996, с. 400.
  • Սուրբ Շուշանիկի Վկայաբանութիւնը,- "Armeno-Georgica" 3, Երևան, 1996, 218 էջ։ [Բնագրի ի ձեռն Հ. Գ. Մագսուտեանի անգլերէն թարգմանութիւնը տե՛ս «Սիոն», 1997, էջ 329-339, նաև առանձին գրքով։ The Passion of Saint Shushanik. A New Translation of the Principal and Lesser Texts Father Krikor Maksoudian, New York, 1999].
  • Le monde culturel caucasien et l’Arménie,- “Arménie entre Orient et Occident”, Paris, 1996, pp. 71–77.
  • Մխիթար Գօշ, Թուղթ առ Վրացիսն, աշխատասիրութեամբ Պ. Մուրադեանի,- «Գանձասար», Զ, Երևան, 1996, էջ 336-402։
  • Մեր արդիւնաշատ պատմաբանը (ակադ. Գ. Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ),- «Հայաստանի Հանրապետութիւն», 1996, 5 ապրիլի։ (Հեղինակակից՝ Բ. Ն. Առաքելյան)։
  • Հայոց էթնիկ ինքնության մշակութային ազդակները միջնադարում,- «Ռ. Դրամբյանի հիշատակին նվիրված գիտաժողովի զեկուցումների թեզեր», Երևան, 1996, էջ 16-17։
  • Հայագիտության երեկն ու վաղը,- «Գրական թերթ», 1996, թիւ 30, 3 դեկտեմբերի։
  • Идея конфессиональ̈ной толерантности,- Марра mundi - Збiрник наукових праць̈ на пошану Ярослава Дашкевича з нагоди його 70-рiччя, Львiв-Киiв-Нь̈ю-Йорк, 1996, стр. 104-112.
  • Birkaç söz,- “Hemşin gizemi”, Levon Haçikyan, Hemşin Ermenileri tarihinden sayfalar, Istanbul, 1996, s. 5-6.

1997

  • Հարկադրյալ մեկնաբանություն [պատասխան մի նորաթուխ «սայաթնովագետի»],- «Գիտություն», 1997, ապրիլ, № 9։
  • Идея конфессиональ̈ной толерантности и межнациональ̈ного согласия в армянской книжности XII-XIII веков, Ереван, 1997, 15 стр.,
  • Վաղեմի աւանդոյթի նորօրեայ կիրառում [թարգմանական արուեստի մասին],- Խալիլ Ճիպրան, Տիրոջ ձայնը։ Հայացուց՝ Գարեգին Արքեպ. Գազանչեան, Իսթանպուլ, 1997, էջ 3-5։
  • Անվանի գիտնականը և ջերմ հայրենասերը (Հովսեփ Օրբելու ծննդյան 110-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1997, № 2, էջ 27-32: Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  • Երկու խօսք [Շնորհք Արքեպ. Գալուստեանի «Հայազգի սուրբեր» գրքի վերահրատարակութեան առթիվ], Երևան, 1997, էջ 7-8։
  • «Կարքեդովն/Քաղկեդոն» ընթերցումը վաղմիջնադարեան աղբիւրներում,- «Սիոն», 1997, թիւ 7-12, էջ 306-311։

1998

  • Административный термин “кетобар” в надписи 1286 г. из Ошакана,- “Caucasica”. The Journal of Caucasian Studies, vol. 2, 1998, Tbilisi, pp. 183–188.
  • Ապօրինի ծնունդ՝ բազմաթիվ կնքահայրերով [Հայոց իրավունքի պատմության ուսումնասիրության շուրջ]։ Համահեղինակ՝ Ազատ Բոզոյան,- «Հայաստանի Հանրապետութիւն», № 119, 19 հունիսի։
  • Անվանումը ոչ թե գյուղի, այլ պատմության սեփականությունն է,- «Առաւօտ», 1998, 6 օգոստոսի, էջ 5։
  • Հայոց դպրությունը Կոստանդնուպոլսում (V-X դարեր),- «Պատմա-բանասիրական հանդես», 1998, № 1-2, էջ 145-158: Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  • Խղճի և պարտականության խաչմերուկում,- «Հզոր հայրենիք», թիւ 8, 20-26 օգոստոսի։
  • Գագիկ Խորենի Սարգսյան. Կյանքի, գիտական, գիտակազմակերպչական և մանկավարժական գործունեության համառոտ ակնարկ, Երևան, 1998, էջ 9-25 (հայերեն), էջ 29-43 (ռուսերեն)։ Հեղինակակից՝ [Գ. Սարգսյան], Վ. Բարխուդարյան։
  • «Արևելեան» և «Հայաստանեայց» եկեղեցիների առանձնության հիմնական դրսևորումները,- «Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը»(զեկուցումների դրույթներ), Երևան, 1988, էջ 36-37։ Արտատպությունը տե՛ս «Շողակն» (ամսօրեայ), № 7, էջ 5։
  • Արմաշի դպրեվանքը, Երևան, 1998, «Գանձասար» հրատ., 152 էջ։
  • Գրախօսություն՝ Raymond H. Kevorkian, Armen Ter-Stepanian ..., Manuscrits arméniens de la Bibliothèque Nationale de France, Paris, 1998,- «Պատմա-բանասիրական հանդես», 1998, № 3, էջ 213-214։ (չաշխատող հղում)
  • La lezione “Karkedovn/Kałkedon” nelle fonti armene altomedievali,- Il “Romanzo di Alessandro” e altri scritti, Roma, 1998, pp. 189–195.

1999

  • «Բանք սպառին և գործք թագաւորեն» [ներածական խոսք Աստղիկ Գևորգյանի «Հայ մանրանկարիչներ» մատենագիտության կապակցությամբ Աս. Մնացականյանի անտիպ ելույթի հրատարակության առիթով],- «Հայաստանի Հանրապետութիւն», 1999, 2 ապրիլի։
  • Հայագետ՝ հակառակ բոլոր անդիպությունների [Գ. Աբգարյանի մահվան տարելիցի առթիվ],- «Գիտություն», № 11(141), 26 մայիսի և 15 հունիսի։
  • Երկու խօսք [Լ. Ս. Խաչիկեանի, «Աշխատութիւնների» Բ հատորի հրատ. առթիւ], 1999, էջ 6։
  • Armenia,- History of Humanity։ Scientific and Cultural Development, Volume V, From the Sixteenth to the Eighteenth Century, London, 1999, pp. 268–270, Plates 87-88, 93-96.
  • Երկու խոսք [Հ. Աճառյանի «Հայոց դերը Օսմանեան կայսրութեան մէջ» աշխատության հրատարակության առթիվ], Երևան, 1999, էջ 7-8։
  • Երկու խօսք [Տիգրան Գոյումճեանի «Ղազար Փարպեցի. մատենագիտութիւն» աշխատութեան հրատարակութեան առթիւ], Երևան, 1999։
  • «Պատմա-բանասիրական հանդեսի» հիմնադիր խմբագիրը,- «Պատմա-բանասիրական հանդես», 1999, № 1, էջ 62-66:(չաշխատող հղում)
  • Դրվագներ Բագավանի ձեռագրական հավաքածոյի պատմությունից,- «Պատմա-բանասիրական հանդես», 1999, № 1, էջ 195-203:(չաշխատող հղում)
  • Идея конфессиональной толерантности и межнационального согласия в армянской книжности XII-XIII веков,- “Христианский Восток”, Новая серия, т. 1(7), Санкт-Петербург-Москва, 1999, стр. 359-373.
  • Հայագիտություն,- ՀՀՀ, հտ. 3, էջ 100-103։
  • Նիկողայոս Մառ,- ՀՀՀ, հտ. 3, էջ 579-581։
  • Բիւզանդիայի արևելեան քաղաքականութիւնը և Անին,- «Հանդէս ամսօրեայ», 1999, էջ 367-386։
  • Die anfänge der drei Kaukasischen Literaturen als Folge der Christianisierung,- "Die Christianisierung des Kaukasus", Wien, 9-12.12.1999. Resumées, Wien, 1999.

2000

  • Օշականի 1286 թ. արձանագրութեան «Քեթոբար» վարչական տերմինը,- «Էջմիածին», 2000, Բ, էջ 88-92։
  • Անսանք հռոմեացիների իմաստությանը [Ավանդական ուղղագրությանն անցնելու առաջարկների կապակցությամբ],- «Գրական թերթ», 2000, 30 հունիսի, էջ 6։
  • Служитель добра и справедливости. К 100-летию со дня смерти Григория Джаншиева,- “Голос Армении”, 2000, 17 и 19 августа.
  • Шотландец на перекрестке веков,- “Планета”—диаспор, N 2, август 2000, Москва, стр. 18-19.
  • Կովկասյան երեք դպրությունների սկզբնավորումը,- «Հայաստանի Հանրապետություն», 2000, 16 մարտի (թիւ 48)։
  • [Ան]արժանավոր հրատարակություն [Գրախոսություն՝ «Պոլսահայոց բանահյուսությունը» գրքի, Երևան, 2000],- «Հայաստանի Հանրապետություն», 2000, 12 մայիսի, էջ 5։

2001

  • Ani et la politique orientale de Byzance (Xe-XIe siècles),- Ani – capitale de l’Arménie en l’an mil, Paris, 2001, pp. 86–99.
  • Préface [Nicolas Yacovlevich Marr, Ani. Rêve d’Arménie], Paris, 2001, pp. 7–10.
  • Բնութեամբ լավ և գործով բարի [Հայագետ Արմենուհի Սրապյանի մահվան առթիւ],- «Գիտություն», 2001, № 2 (153), մայիս։
  • Легенды об апостольской проповеди христианства на Кавказе,- “Армения и Христианский Восток” (тезисы докладов), Санкт-Петербург, 27-30 июня, 2001, стр. 37-38.
  • Միջին հայերենում և վրացերենում վկայված արաբական ծագման երկու տերմին,- Միջազգային գիտաժողով «Քրիստոնյա Հայաստանը՝ քաղաքակրթությունների խաչմերուկ», 19-21 սեպտ., 2001 թ. (զեկուցումների դրույթներ), էջ 88-89։
  • Ճիշտ գնահատենք արածը և հստակ պատկերացնենք անելիքը [«Մաշտոցի Վարքի» նոր հրատարակություն պատրաստելու խնդիրը],- «Մաշտոցեան Գ ընթերցումներ», Օշական, 2001 թ. էջ 30-31։
  • Ամանորյա մտորումներ,- «Ասպնջակ», № 9(26), 16-31 դեկտ., 2001 թ.։
  • Բնագրական դիտարկումներ Խորենացու «Պատմութեան» հեղինակային ինքնագիրը վերականգնելու առնչութեամբ,- «Հայկազեան հայագիտական հանդէս», թիւ ԻԱ, 2001, էջ 78-88։

2002

  • Վրաց եկեղեցի,- Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002 թ., էջ 986-990։ Տե՛ս նաև՝ «Հանդէս ամսօրեայ», 2000 թ., թիւ 1-12, էջ 289-303։
  • Վիմագրութիւն,- Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002 թ. էջ 981։
  • Ս. Շուշանիկ,- Քրիստոնյա Հայաստան, Երևան, 2002 թ. էջ 828-829 [խմբագրության անհարկի միջարկումներով]։
  • «Ակադ. Մարի Բրոսէ», կազմեց և խմբագրեց Պարույր Մուրադյան, Երևան, 2002 թ., 54 էջ։
  • Հայագիտության պատմության կարևոր հանգրվան, նույն տեղում, էջ 3-10։
  • Иосиф Орбели, Избранные труды, II, вып. I, составление и редакция П. М. Мурадяна, 2002 г., 455 стр.
  • От редактора (по случаю издания второго выпуска "Избранных трудов" И. Орбели).
  • Մեր ո՞ր մասնագետը պիտի կարողանա ուսումնասիրել Օսմանյան արխիվները [հարցազրույց հայագիտության կացության ու անելիքների շուրջ],- «Ազգ», 18 յուլիսի, 2002 թ.։
  • Ուրուագիծ հայոց սրբախօսական ժառանգութեան,- «Գանձասար», Է, 2002, էջ 87-95։
  • Անին Բիւզանդիայի արևելյան քաղաքականության ոլորտում,- «Անիի Մայր տաճարի օծման 100-ամյակ» (գիտաժողովի թեզեր), Երևան, 2002, էջ 39-41։
  • "Они пишут для грузин, а не для науки" (по поводу очередного похабства некоего Б. Арвеладзе),- "Новое время", 2002 г., 18 сентября, стр. 2, 7. Հայերէն թարգմանութիւնը տե՛ս «Ասպնջակ», 2002 թ., 1-15 հոկտեմբերի, 16/42, նաև 16-30 հոկտեմբերի, 17/43։
  • «Վարք ս. Մեսրոպ Մաշտոցի» երկի քննական հրատարակության աշխատանոցի հարցը,- «Մաշտոցյան ընթերցումներ», [զեկուցումների դրույթներ], Օշական, 2002, էջ 21-22։
  • От редактора,- Иосиф Орбели, Избранные труды, том II, вып. 2, Ереван, 2002, стр. 5-6.
  • Գրախօսություն՝ Н. В. Арутюнян, "Корпус урартских клинообразных надписей", Ереван, 2002 г., 542 стр.,- «Հանդէս Ամսօրեայ», 2000 թ., թիւ 1-12, էջ 473-482։
  • Служитель добра и справедливости. (к 100-летию со дня смерти Григория Джаншиева— “Армянский переулок”, М., 2002, N 1(5), с. 5-8).
  • Forming and Functioning of the Armenian Community in Tbilisi,- International Conference "Tbilisi in the nineteenth century", Abstracts, Tbilisi, 2002, p. 51-54.

2003

  • Հայագիտութեան ճգնակեաց սպասաւորը,- «Ժամանակ» (Գ. Բամպուքճեանի ծննդեան 80-ամեակի առթիւ)։
  • Ս. Սիմէոն Սիւնակեաց կրտսերի վարքը (հայերին վերաբերող մի հրաշագործութեան կապակցութեամբ),- «Հանդէս Ամսօրեայ», 2001, թիւ 1-12, էջ 467-476։
  • Աղբյուրների ուսումնասիրության և հրատարակության ձեռքբերումներն ու անելիքները,- Հայագիտական միջազգային համաժողով, զեկուցումների դրույթներ, Երևան, 2003, էջ 66-68։
  • Ղազար Փարպեցի,- «Հանդէս Ամսօրեայ», 2002, թիւ 1-2, էջ 207-228։
  • The Epigraphic Heritage of Mediaeval Armenia, Yerevan, 2003, 15 p.,
  • Կորիւն և Մաշտոցի վարքը,- «Մատենագիրք Հայոց», հտ. Ա, Անթիլիաս-Լիբանան, 2003, էջ 227-228։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Փաւստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը,- նոյն տեղում, էջ 275։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Եղիշէ և «Բան վասն Հայոց պատերազմին»,- նոյն տեղում, էջ 517։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Ագաթանգեղոսը և առաջին «Հայոց պատմութիւնը»,- Մատենագիրք Հայոց, հտ. Բ, Անթիլիաս-Լիբանան, 2003, էջ 1201։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Մովսէս Խորենացի և իր «Պատմութիւն Հայոց»-ը,- նոյն տեղում, էջ 1739-1740։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Ղազար Փարպեցի և իր «Պատմութիւն Հայոց»-ը,- նոյն տեղում, էջ 2199։ Հեղինակակից՝ Կ. Իւզբաշեան։
  • Մովսէս Խորենացու Պատմութեան՝ Ներսէս Լամբրոնացու օրինակը,- «Հայկազեան հայագիտական հանդէս», Բէյրութ, 2003, թիւ ՀԳ, էջ 149-161։

2004

  • Հանրագիտական երկու ձեռքբերումներ,- «Հայաստանի Հանրապետութիւն», 2004, 21 մայիսի, № 92 (3471), էջ 3։
  • Ներսէս Աշտարակեցին ազգային վիմագրագիտության առաջնեկ,- «Ներսէս Աշտարակեցի՝ Պաշտպան հայրենեաց», (գիտաժողովի հիմնադրույթներ), [Երևան], 2004, էջ 35-36։
  • Գրախօս., «Պատճէն տումարի» (Է-ԺԵ դարեր) պարտաւորեցնող հրատարակություն,- «Էջմիածին», 2004, Դ, էջ 111-113։
  • Նամակ Հակոբ Անասյանին,- Հակոբ Ս. Անասյան, «Նամականի» (ընտրանի)։ Կազմեց՝ Հենրիկ Անասեան, Երևան, 2004, էջ 171։
  • Stages and features of «Caucasian cultural worldե formation,- Международный конгресс востоковедов, тезисы, I, М., 2004, стр. 266-267.
  • Դիտարկումներ ավանդաբար Ս. Մեսրոպի ընդօրինակություն համարվող Ավետարանի շուրջ,- «Հայ մեկնողական գրականութեան դպրոցները» գիտաժողովի զեկուցումների ամփոփումներ, սեպտ. 22-24, 2004 թ., Էջմիածին, էջ 14-15։
  • Рец. на “Атлас истории Армении” - плод многолетнего труда профессионала,- “Голос Армении”, 2004, 9 ноября, стр. 3.
  • Его труды ежедневно по многу раз снимаются с книжной полки (к 125-летию со дня рождения Ерванда ТерМинасяна),- “Голос Армении”, 2004, 2 декабря, стр. 7.
  • Միջնադարյան Հայաստանի վիմագրական ժառանգությունը,- «Հայագիտության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները», զեկուցումների ժողովածոյ, Երևան, 2004, էջ 248-253։
  • Աստուածաշնչի հայկական խմբագրութեան բնագրական քննութեան աղբիւրները (Աթոսի 978 թ. գրչագիրը),- Bnagirk yišatakac. Dall’ Italia e dall’ Armenia. Studi in onore di Gabriella Uluhogian, a cura di Valentina Calzolari, Anna Sirinian, Bogos Levon Zekian, Boloyna, 2004, p. 45-66.
  • «Վասն աւուրն Կիրակէի» ճառի հայերեն և վրացերեն թարգմանությունների առնչության խնդիրը,- «Էջմիածին», 2004, Զ, էջ 118-124։
  • Предисловие [к книге Левона Бабаяна, «Лорис Меликов»], Ереван, 2004, стр. 5-6.
  • Դիտարկումներ աւանդաբար Ս. Մեսրոպի ընդօրինակութիւն համարուող Աւետարանի շուրջ,- «Հայկազեան հայագիտական հանդէս» ԻԴ, Բէյրութ, 2004, էջ 59-68։

2005

  • Кавказ и Восток Николая Марра,- “Голос Армении”, 15 февраля, 2005 г.
  • Երկու խոսք.- Մկրտիչ Ներսիսյան, «Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր», Երևան, 2005, էջ 5-6, 179-180։
  • Խմբագրի մտորում. Ռ. Ե. Փիլիպոսյան, «Փարպի», Երևան, 2005, էջ 03։
  • Հայոց մշակութային կորուստները Մեծ Եղեռնի տարիներին 1915-1922 թթ,- Հ. Աճառյան» համալսարանի «Առաքյալ» թերթ, 2005, թիւ 5(95), ապրիլ, էջ 3-4։
  • «Կովկասյան մշակութային աշխարհի» ձևավորման պարբերաշրջաններն ու առանձնահատկությունները (ակադ. Ն. Մառի ծննդյան 140 և մահվան 70-ամյա տարելիցի առթիվ),- «Գիտություն», ապրիլ, թիւ 3 (180), թիւ 4 (181), 2005։
  • «Կովկասյան մշակութային աշխարհի» աղվանական էջի նոր ընթերցում,- Հայ գրերի գիւտի և Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակին նվիրված կրթական միջազգային գիտաժողով, Երևան 2005, էջ 93-94։ Նաև՝ «Մաշտոցեան Է ընթերցումներ», զեկուցումների հիմնադրույթներ [Երևան, 2005], էջ 17-18։
  • Необходимы незамедлительные действия,- “Голос Армении”, 26 июля 2005 г. (Об описаний арм. рукописей).
  • Սուրբ Շուշանիկի վկայաբանութիւնը,- «Մատենագիրք Հայոց», հտ. Գ, Զ դար, Անթիլիաս-Լիբանան, 2004, էջ 25-26։
  • Մովսէս Ցուրտաւեցին ու իր թղթերը,- նոյն տեղում, էջ 469-470։
  • Մովսէս Բ. Եղիվարդեցին և իր թուղթը,- նոյն տեղում, էջ 527-528։
  • [VII դարի Հայոց մատենագրութիւնը] կազմողների կողմից,- Մատենագիրք Հայոց, հտ. Դ, Է դար։ Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ IX-XI։
  • Աբրահամ Աղբաթանեցին և իր թղթերը,- նոյն տեղում, էջ 3-4։ Հեղինակակից՝ Ալեքսան Յակոբեան։
  • Երվանդ Տէր-Մինասյան (1879-1974),- «Նշանավոր ճեմարանականներ», պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 395-404։ Նոյնը որոշ փոփոխությամբ տե՛ս Ե. Տէր-Մինասեան, «Հուշեր իմ կյանքից», Երևան, 2005, էջ 5-16։
  • Սահակի եւ Մեսրոպի «Կատարեալ պատմութեան» խնդիրը,- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, թիւ 2, էջ 154-165: Արխիվացված 2013-12-03 Wayback Machine
  • Գրախօսություն՝ Զազա Ալեքսիձէ, «Կովկասյան Աղվանքի գրչությունը», լեզուն և դպրությունը,- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, թիւ 2, էջ 330-336:(չաշխատող հղում)
  • Ո՞ւր տեղորոշել Անիի վիմագրի «Ախէլքաղաքը»,- «Հանդէս Ամսօրեայ», 2005, էջ 271-280։
  • Յովհաննէս Կոլոտ պատրիարքի բնագրագիտական աւանդները և «Նարեկ»-ի 1774 թ. հրատարակութիւնը,- «Ակօս» (Ստամբուլ), 23 դեկտ. 2005, թիւ 508։
  • Ակադ. Նիկողայոս Մառի ծննդյան 140-րդ տարելիցը. հանրաճանաչ գիտնականը, «Կովկասյան մշակութային աշխարհի» պարբերաշրջաններն ու առանձնահատկությունները,- «Ակադեմիկոս Նիկողայոս Մառ», Երևան, 2005, էջ 9-19։
  • «Նարեկի» գիտական անդրանիկ հրատարակությունը (Կ. Պոլիս, 1774),- «Ակադեմիկոս Նիկողայոս Մառ», Երևան, 2005, էջ 99-118։
  • Հայ-վրացական գրական-մշակութային փոխհարաբերությունների պատմությունից (Ս. գրոց թարգմանությունը),- Աստուածաշնչական Հայաստան, Երևան, 2005, էջ 445-453։
  • Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկը» և նրա պատուիրատուի ինքնության խնդիրը,- «Էջմիածին», 2005, Թ, էջ 47-55։

2006

  • Ակադեմիկոս Գագիկ Սարգսյան,- Ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի տպագիր աշխատությունների մատենագիտություն, Երևան, 2006, էջ 5-16։ Հեղինակակից՝ Վլ. Բ. Բարխուդարյան, նոյնը ռուսերէն, էջ 20-30.
  • Մեր արդիւնաշատ պատմաբանը,- Գագիկ Սարգսյան, Պատմագիտական հետազոտություններ։ Կազմեց և խմբագրեց Պարույր Մուրադյանը, Երևան, 2006, էջ 5-8։
  • Труды и дни Гагика Саркисяна,- “Голос Армении”, 6 апреля, 2006 г., стр. 5 (соавтор В. Бархударян).
  • Քաղկեդոնական հայոց պաշտամունքային կառույցների մշակութային պատկանելության խնդիրը,- «168 ժամ», 2006, ապրիլի 29 - մայիսի 1, թիւ 46։
  • “Они пишут для грузин, а не для науки”,- “Новое время”, 4 июня, 2006, стр. 4
  • Հայկական ձեռագրական հաւաքածոներ Ռուսաստանում և Եղիշէի Պատմութեան մի նոր պատառիկ,- «Հանդէս Ամսօրեայ», 2006, թիւ 1-12, էջ 53-62։
  • Հայաստանի վիմագրական ժառանգությունը,- «Էջմիածին», 2006, Զ, էջ 129-134։
  • Անշփոթելի մտքի ու կեցվածքի մարդը [Լևոն Զաքարյանը],- Լևոն Զաքարյան, «Հոդվածներ, հուշեր», Երևան, 2006, էջ 218-219։
  • О книге М. Г. Нерсисяна “Неопровержимые документы о геноциде армян”,- “Арагаст” (“Парус”), М., 2006, N 1(2), стр. 150.

2007

  • «Սաղմոսարանի» պահլավերեն պատառիկը,- «Միհր», Երևան, 2006-2007, թիւ 6,1 (63-64), դեկտ. և փետրուար, էջ 137-139։ Վրիպակների ուղղումները տե՛ս «Միհր», 2007։ Վերահրատարակությունը տե՛ս «Գիտահետազոտական աշխատանքի ուղեծրում», Երևան, 2007, էջ 249-252։
  • Մատենադարանի ձեռագրերի պատկանելութեան իրաւունքի հարցը,- «Ազգ», 19, ապրիլի (թիւ 72), 2007.
  • Le patrimoine épigraphique arménien,– “Arménie la magie de l’écrit”, Marseile, 2007, p. 190-199. Մատենագիտությունը՝ p. 418.
  • «Հրեայ» էթնանունը հայերէնում և կովկասեան լեզուներում,- «Հանդէս Ամսօրեայ», 2007, թիւ 1-12, էջ 25-34։
  • Ճանաչենք՝ գնահատելու համար,- «Միհր», թիւ 4 (67), 2007, յուլիս, էջ 72-73։
  • Երկու խոսք. Կ. Ղաֆադարյան, «Էջեր Հայոց միջնադարյան մշակույթի եւ պատմության», Երևան, 2007, էջ 7-8։
  • К изданию русского перевода труда акад. Р. Як. Ачаряна “Роль армян в

Османской империи”,- Рачья Ачарян, Роль армян…, М., 2007, стр. 3-4.

  • Легенда об апостольской проповеди христианства на Кавказе,- “Материалы первого международного конгреса кавказоведов”, Тбилиси, 2007, стр. 405-406.
  • Յիշատակարան Սանահնոյ վանից, աշխատասիրութեամբ Պարոյր Մ. Մուրադեանի, Ս. Էջմիածին, 2007, 331 էջ։
  • Ո՞վ է Տեկորի արձանագրության հազարապետ Մանանը,- «Էջմիածին», 2007, էջ 85-88։
  • К изданию русского перевода труда академика Р. Як. Ачаряна “Роль армян в Османской империи”,- “Арагаст”, N 1(3), М., 2007, с. 100.

2008

  • Հայոց «Վարք սրբոցի» վրացական խմբագրութիւնը, Ս. Էջմիածին, 2008, 119 էջ։
  • Կովկասեան մշակութային աշխարհը և Հայաստանը, Երևան, 2008, 410 էջ։
  • «Քառեակ հմտութեամբ» օժտված գիտնականը,- Լևոն Խաչիկյան, «Աշխատութիւններ», հտ. 3, Երևան, 2008, էջ I-V։
  • Քանի՞ «գազարով կը գոհանան մեր գիտնականները». [հայագիտություն և հայագետներ],- «168 ժամ», 2008, թիւ 70 (438), հուլիսի 8-9։
  • От редактора второго издания “История Тарона и армянская литература V-VII веков” К. Айвазяна, Ереван, 2008, стр. 3-4.
  • Թամարի երկրորդ պատմիչի երկում եղած մի քանի իրանական փոխառութիւնների շուրջ,- «Հանդէս Ամսօրեայ», 2008, թիւ 1-12, էջ 189-198։
  • Человек, создавший Матенадаран (к 90-летию академика Левона Хачикяна),- “Голос Армении”, 2008, 23 октября.
  • «Վրաց պատմութեան» հայերեն թարգմանության գնահատության հարցի շուրջ,- «Էջմիածին», 2008, Զ-Է, էջ 93-101։
  • Рец. В. А. Арутюнова-Фиданян, “Повествование о делах армянских” (VII в.). Источник и время. М.: Индрик. 2004, 272 с. илл. и карта,- “Византийский временник”, 67(92), 2008, с. 259-263.
  • Предисловие к книге К. С. Марджанян, “Ботаника или флора Армении” Степаноса Шариманяна, Ереван, 2008, стр. 5-7.
  • Պարսկերեն եզակի տերմիններ Թամար թագուհու Երկրորդ պատմության բնագրում,- «Հայագիտական և իրանագիտական առաջին միջազգային գիտաժողով», 10-11 նոյեմբեր, 2008, [Սպահան], էջ 32-33 (պարսկ.), 34-35 (հայերեն)։
  • Խոսք գնահատության և հիշատակի,- «Ս. Բարսեղ Կեսարացի, Գիրք պահոց», աշխատասիրութեամբ Կիմ Մուրադյանի, Ս. Էջմիածին, 2008, էջ 5-6։

2009

  • Մի քանի մտորումներ հայ-քրդական գիտական խնդիրների շուրջ.- «Զագրոս», 2009, N 5, էջ 5։
  • Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, 460 էջ + 30 աղ.
  • Նիւթեր հայոց ձեռագրերի մատենագիտութեան պատմութեան. - «Հանդէս ամսօրեայ», 2009, N 1-12, էջ 227-240։
  • «Կոչումներ փախցնելու անբարոյականությունը մտել է գիտություն».- «168 ժամ», թիւ 117, նոյեմբերի 14-16 էջ 5։
  • Նշմարներ Դավիթ Կյուրոպաղատի և Տայքի հայոց բարբառի մասին.- «Էջմիածին», 2009, էջ 96-105։
  • Նյութեր հայոց ձեռագրերի մատենագիտության պատմության, - «Էջմիածին», 2009, Ժ, էջ 106-112։

2010

  • ԺԸ դարի առուծախի վաւերագրեր Լօռէից.- «Հանդէս ամսօրեայ», թիւ 1-12, էջ 29-38։
  • Լևոն Մելիքսեթ-Բէկ, Պատմա-բանասիրական պրպտումներ։ Աշխատասիրութեամբ Պարոյր Մուրադեանի։ Ս. Էջմիածին, 2010, 496 էջ։
  • Բնագրագիտական դիտարկումներ. 1. «Մուքէրիկ» թէ «Մուտերիկ»։ 2. «Ձեռագիր նորին ինքեան Գրիգորի Նարեկացւոյ».- «Էջմիածին», 1910, Ե, էջ 72-80։
  • Նիւթեր պարսից քրիստոնէութեան պատմութիւնից (Ս. Գոլանդուխտի վարքը).- «Գանձասար», Ը, Եր., 2010, էջ 145-153։

2011

  • ԺԱ-ԺԳ դարերի հայ-վրացական դաւանական խնդիրները և Մխիթար Գոշի «Առ վրացիսն» թուղթը։ Ս. Էջմիածին, 2011, 288 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Մուրադյան» հոդվածին։
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.