Ղադո (նաև՝ Փապար, Ղադոլար), հայաբնակ գյուղ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, վարչական կենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1780-1830 մ բարձրության վրա, Ախալքալաք-Բակուրիան մայրուղու արևմտյան եզրին[2]։

Գյուղ
Ղադո
վրաց.՝ ღადო
ԵրկիրՎրաստան Վրաստան
Մունիցիպալիտետ[[Ախալքալաք]]
ԲԾՄ1800 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Խոսվող լեզուներՀայերեն
Վրացերեն
Բնակչություն480[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
##Ղադո (Վրաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Գյուղից հյուսիս ձգվում են Թրիալեթի լեռները, իսկ հյուսիս-արևելքում գտնվում է Տաբածղուրի լիճը։

ԲնակչությունԽմբագրել

Հայկական պատմական գյուղ, որը հայաթափ է եղել 17-րդ դարում։ Կրկին բնակեցվել է հայերով 18-րդ դարի երկրորդ կեսին։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները սերում են Արևմտյան Հայաստանի Կարինի նահանգի համանուն գավառի Օրթիզ և Չրթլու գյուղերից։ 1918 թվականին Ղադոն համալրվել է Բայազետից և Ալաշկերտից գաղթած հայերով (հիմնականում՝ կանայք)։ Օրթիզը (այժմ՝ Uzunyayla) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզրում) քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Ծագումով օրթիզցի են նաև Ղադոյից ոչ հեռու գտնվող Բուռնաշեթ գյուղի բնակիչները[2]։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղի բնակիչները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ (կարտոֆիլ, հացահատիկային և կերային մշակաբույսերի աճեցում)։

Բնական աղետներԽմբագրել

ԵրկրաշարժԽմբագրել

Հայտնի է, որ 1899 թվականին դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Ղադո գյուղը, որի տներից 38 տներից 12-ըքանդվել են, զոհվել 1 բնակիչ[2][3]։

Պատմական հուշարձաններԽմբագրել

Գյուղի տարածքում գտնվում են մի շարք պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի եկեղեցին, հին գերեզմանոց, հին գյուղատեղի և այլն[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սամվել Կարապետյան (2006)։ Ջավախք։ Երևան: Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպություն։ էջ 344։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2017-06-30 
  3. «Մշակ», 1900, N 43, էջ 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։