Կիմ Մուրադյան
Կիմ Մամբրեի Մուրադյան (1938, Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1991[1], Երևան, Հայաստան), հայ միջնադարագետ, հայագետ, բյուզանդագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր։
Կիմ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | 1938 Ղադո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 8, 1991[1] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | միջնադարագետ, հայագետ, բյուզանդագետ և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Լրաբեր հասարակական գիտությունների և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1986) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և հունարեն |
Պարույր Մուրադյանի եղբայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտց Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։
Հմտացել է հունարենին և 1970 թվականին որպես թեկնածուական դիսերտացիա պաշտպանել իր անդրանիկ մենագրությունը՝ «Բարսեղ Կեսարացու «Վեցաւրեան» հայ մատենագրության մեջ»։ «Վեցաւրեայի» հետքերը հայ մատենագրության մեջ պրպտելիս Կիմ Մուրադյանը վերանայել է Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Անանիա Շիրակացու գործերի աղբյուրներին վերաբերող շատ ավանդական դրույթներ։ Հետագայում այդ ամենը «Վեցաւրեայի» գիտական բնագիրը հրատարակելու հիմք է ծառայել, որով և սկիզբ է դրվել պրոֆեսոր Լ. Խաչիկյանի նախաձեռնած «Հայ թարգմանական հուշարձաններ» մատենաշարին։
Կիմ Մուրադյանը մի քանի տարի վարել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։
1976 թվականին Կիմ Մուրադյանը աշխատանքի է տեղափոխվել ԳԱ արևելագիտության ինստիտուտի նորաբաց Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին։ Այստեղ նա ավարտել ու հրատարակել է իր երկրորդ մենագրությունը՝ «Գրիգոր Նազիանղացին հայ մատենագրության մեջ», որի համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Միաժամանակ գիտական հանդեսներում նա տպագրել է մի շարք աղբյուրագիտական բնագրագիտական ուսումնասիրություններ։
Մահվանից առաջ նա հրատարակության է հանձնել Գրիգոր Նյուսացուն նվիրված մենագրությունը և ավարտել Բարսեղ Կեսարացու «Պահոց գրքի» պատրաստումը՝ մեկ առ մեկ նշելով իր չտեղադրած էջերի պատկանելիությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ՀԳԱ Արևելագիտության ինստիտուտ «Կ. Մ. Մուրադյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1992, էջ 236