ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Միջին Արևելքի երկրների պատմության, տնտեսության, մշակույթի ուսումնասիրման կենտրոն։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1971
ՏնօրենՌուբեն Սաֆրաստյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24/4 շենք, 10-րդ հարկ
Կայքorient.sci.am
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (Հայաստան)##
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (Հայաստան)
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Հայաստան

Պատմություն

խմբագրել

Կազմակերպվել է 1971 թվականի հուլիսին՝ 1958 թվականից գործող արևելագիտության սեկտորի հիմքի վրա։ Արևելագիտության ինստիտուտի կազմում ըստ մասնագիտական ուղղությունների կա հինգ բաժին։ Թուրքագիտական բաժինը զբաղվում է Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի պատմության, տնտեսության, արտաքին և ներքին քաղաքականության, մասնավորապես ֆեոդալական կարգերի քայքայման ու կապիտալիզմի զարգացման օրինաչափություններով, ազգային քաղաքականության և տիրող գաղափարախոսության հարցերով։

Արևելագիտության ինստիտուտը սկսել է զբաղվել նաև կովկասագիտության և բյուզանդագիտության խնդիրներով։ Ինստիտուտի գիտական կոլեկտիվը մշակում է նաև այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են․ ազգային փոքրամասնությունների վիճակը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, Արևելքի երկրների հայ գաղութների պատմությունը և այլն։ Արևելագիտության ինստիտուտը գիտական կապեր ունի Գերմանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, ինչպես նաև Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների արևելագիտական կենտրոնների ու գիտնականների հետ։

Արաբագիտական բաժին

խմբագրել

Արաբագիտական բաժնի հիմնական խնդիրներն են՝ Արաբական Արևելքի երկրների ժամանակակից վիճակն ու քաղաքականությունը, ազգային-ազատագրական, հակաիմպերիալիստական պայքարի պատմությունը, սոցիալ-տնտեսական վերափոխումները, միջարաբական կապերը և արտաքին քաղաքականության հարցերը։ Իրանագիտական բաժինը զբաղվում է Իրանի պատմության ու տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներով, ինչպես և մշակույթի պատմությամբ, մասնավորապես նոր և նորագույն գրականության հարցերով։

Միջազգային հարաբերությունների բաժին

խմբագրել

Բաժինն ուսումնասիրում է Միջին Արևելքում և Հարավային Կովկասում միջազգային ու տարածաշրջանային հարաբերությունները, մեծ տերությունների քաղաքականությունը, Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն, ինչպես նաև Հայաստանի միջպետական հարաբերությունները հարակից երկրների հետ։

Հին Արևելքի բաժին

խմբագրել

Հին Արևելքի բաժինը զբաղվում է Ուրարտու պետության, փոքրասիական երկրների, Միջագետքի հին շրջանի պատմության, լեզուների ու մշակույթի խնդիրներով։

Քրիստոնյա Արևելքի բաժին

խմբագրել

Քրիստոնյա Արևելքի բաժինը ուսումնասիրում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը։

Թուրքիայի բաժին

խմբագրել

Թուրքիայի բաժնի ուսումնասիրության կենտրոնում է Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը, Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը, Մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը։

Իրանի բաժին

խմբագրել

Իրանի բաժնում մշակվում են պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրներին, ինչպես նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր։

Արևելյան Ասիայի երկրների բաժին

խմբագրել

Արևելյան Ասիայի երկրների բաժնում ուսումնասիրվում են Չինաստանի, Ճապոնիայի արդի պատմության խնդիրները, արտաքին քաղաքական միտումները, այդ երկրների տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում, ինչպես նաև նշյալ երկրների վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։

Մատենաշարեր

խմբագրել
  • «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ»
  • «Մերձավոր Արևելք»
  • «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ»
  • «Արամազդ» (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ)
  • «Արևելաասիական ուսումնասիրություններ»
  • «Կովկաս և Բյուզանդիա»
  • «Հին Արևելք»
  • «Արևելյան աղբյուրագիտություն»

Գրադարան

խմբագրել

Գրադարանն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, այդ թվում օսմաներեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով 60 000 անուն գիրք, արխիվային նյութեր։

Գրադարանի բաժիններ

խմբագրել
  • Գրապահոց
  • Ընթերցասրահ
  • Արաբական երկրնրի բաժին
  • Արևելյան Ասիայի երկրների բաժին
  • Քրիստոնյա Արևելքի բաժին
  • Իրանի բաժին
  • Թուրքիայի բաժին
  • Հին Արևելքի բաժին
  • Պատմություն
  • Բաժիններ
  • Գրադարան
  • Լուսանկարներ

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 27