Շյուքրյու Կայա

թուրք քաղաքական գործիչ

Մեհմեդ Շյուքրյու Կայա (թուրք.` Mehmet Şükrü Kaya, մարտի 9, 1883(1883-03-09), Կոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - հունվարի 10, 1959(1959-01-10), Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 1927-1938 թվականների ընթացքում զբաղեցրել է Թուրքիայի մի քանի կառավարություններում գյուղատնտեսության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների պաշտոններ։ 1935-1939 թվականներին եղել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարը։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է։

Շյուքրյու Կայա
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1883(1883-03-09)
ԾննդավայրԿոս (կղզի), Կոս, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էհունվարի 10, 1959(1959-01-10) (75 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան, Փարիզի արվեստների ֆակուլտետ և Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ, agriculture minister և թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և Interior Minister of Turkey?
ԿուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Şükrü Kaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շյուքրյու Կայան ծնվել է հունական Դոդեկանեսի մաս կազմող Կոս կղզում, որն այն ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Ավարտել է Գալաթասարայի վարժարանը, իսկ 1908 թվականին՝ իրավաբանական դպրոցը։ Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Փարիզում։ Որպես տեսուչ աշխատել է Օսմանյան կայսրության գանձապետարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զբաղվել է գաղթականների տարաբնակեցման հարցերով և Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացրել է հայերի տարհանումը։

1915 թվականի սեպտեմբերին նրան գործուղել են Հալեպ, որտեղ նա կարգավորում էր տեղահանված հայերին սիրիական անապատներ ուղղորդելու գործընթացը[1]։ Նրան հանձնարարված էր Սիրիայում գտնվող տեղահանված հայերով լցված համակենտրոնացման ճամբարների կառավարումը։ Այդ շրջանում տեղահանված հայերի հոսքը կարգավորելու նպատակով նա իրականացնում էր այլ բնակիչների նկատմամբ հայերի տոկոսային հարաբերությունը անփոփոխ պահելու քաղաքականություն։ Դա նշանակում էր, որ երբ հայերի քանակն սկսում էր մի փոքր բարձրանալ, «ավելորդներին» տարհանում էին ճամբարներից և արդյունքում սպանում[2]։

1915 թվականի դեկտեմբերի 15-ին Շյուքրյու Կայան գերմանացի ինժեներ Բաստենդորֆին հայտնել է հետևյալը[2].

«Վերջնական որոշումն այն է, որ պետք է ոչնչացնել հայ ռասան։ Հայերի և մուսուլմանների միջև շարունակվող բախումները հասել են իրենց ավարտական կետին։ Առավել թույլ կողմը պետք է ոչնչացվի»։

Հետագայում Շյուքրյու Կայան գործուղվել է Իրաք, սակայն անցնելով թոշակի, տեղափոխվել է Իզմիր (Զմյուռնիա)։ Աշխատել է միջնակարգ դպրոցում ուսուցիչ։ Մուդրոսի զինադադարից հետո մասնակցել է Թուրքիայի ազգային շարժմանը։ Անտանտի երկրների կողմից Ստամբուլի օկուպացիայի ժամանակ ձերբակալվել է բրիտանացիների կողմից և աքսորվել Մալթա։ Սակայն կարողացել է փախուստի դիմել և ուղևորվել Անատոլիա, որտեղ միացել է Թուրքիայի անկախության պատերազմին։

Նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունում Շյուքրյու Կայան 1924-1938 թվականների ընթացքում զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի, արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։ 1920-ական թվականներին մասնակցություն է ունեցել ասիմիլյացիայի նպատակով քրդերին դեպի արևմտյան շրջաններ տարհանելու ծրագրին[3]։ 1930 թվականին հեղինակել է թյուրքացման վերաբերյալ ակնարկներ։ Նպատակը մեկն էր` ոչ թյուրքական լեզուների բացառում և բնակավայրերի ոչ թյուրքական անվանումները փոխարինել թուրքականով[4]։

Մահացել է 1959 թվականի հունվարի 10-ին, Ստամբուլում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dündar, Fuat Crime of numbers the role of statistics in the Armenian question (1878-1918). — New Brunswick, NJ: Transaction, 2010. — С. 113—114. — ISBN 1412843413
  2. 2,0 2,1 Polatel, Mehmet (2015 թ․ մարտի 27). «Social engineer: Şükrü Kaya».
  3. Эрдоган намерен изменить этническую картину Ближнего Востока - ХВИЛЯ
  4. Goner, Ozlem (2017 թ․ հունիսի 14). Turkish National Identity and Its Outsiders: Memories of State Violence in Dersim (անգլերեն). Taylor & Francis. էջ 52. ISBN 978-1-315-46296-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյուքրյու Կայա» հոդվածին։