Գալաթասարայի վարժարան (թուրքերեն՝ Galatasaray Lisesi), էլիտար ուսումնական հաստատություն Ստամբուլի Գալաթա թաղամասում։ 

Գալաթասարայի վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմիջնակարգ դպրոց, ավագ դպրոց և Լիցեյ
Հիմնադրված է1481
ՀիմնադրիրԲայազիդ II
Անվանված էGalatasaray?
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԲեյօղլու
Կայքgsl.gsu.edu.tr(թուրքերեն)(ֆր.)(անգլ.)

Գալաթասարայի պալատական դպրոցը բացվել է 1481 թվականին Բայազիդ II սուլթանի հրամանով։ Սկզբնական շրջանում կոչվել է Գալաթայի պալատի կայսերական դպրոց (թուրքերեն՝ Galata Sarayi Enderun-u Hümayunu) կամ Էնդերուն։ 1886 թվականին վարժարանում սկսվել է կիրառվել ֆրանսիական կրթական համակարգը, և վարժարանը վերանվանվել է Գալաթասարայի սուլթանական դպրոց (թուրքերեն՝ Galatasaray Mekteb-i Sultani):

Վարժարանը գտնվում է Գալաթասարայի հրապարակում՝ Ստամբուլի Բեյօղլու շրջան Գալաթա թաղամասում, Բոսֆորի եվրոպական հատվածում։ Նախկինում վարժարանի շենքում տեղակայված է եղել Ստամբուլի բժշկական քոլեջը։ Վարժարանը բաժանված է երեք բակերի, որոնք նախատեսված են կրտսեր, միջին և բարձր դասարանների համար։ Վարժարանը ունի իր համամը (մուսուլմանական բաղնիք) և հիվանդանոցը։ Սուլթանական տարիներին վարժարանում կիրառվել է ֆրանսիական կրթական համակարգը։ Բացի լատիներեն և հունարեն լեզուներից, այստեղ սովորել են նաև թուրքերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, անգլերեն և իտալերեն։ Վարժարանում, բացի թուրքերից և ֆրանսիացիներից, դասավանդել են նաև հույներ և հայեր։ Վարժարանում աշակերտները սնվել են, ունեցել են համազգեստ, ստացել են հիգիենայի պարագաներ, դասագրքեր և գրենական այլ պիտույքներ։ Հանրապետական Թուրքիայի հռչակումից հետո, վարժարանը ստացել է իր ներկայիս անվանումը։ 1968 թվականից սկսած այստեղ սկսել են սովորել նաև աղջիկները։ Ներկայումս նրանք կազմում են աշակերտների 40%-ը։ 1992 թվականին Ֆրանսիայի կառավարության օժանդակությամբ վարժարանի հենքի վրա բացվել է Գալաթասարայի համալսարանը։ Ներկայումս վարժարանը և համալսարանը դիտարկվում են որպես մեկ ուսումնական կոմպլեքս։

Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթասարայի վարժարան» հոդվածին։