Շիմոն Աշկենազի (լեհ.՝ Szymon Askenazy, դեկտեմբերի 28, 1866(1866-12-28)[1] կամ դեկտեմբերի 28, 1865(1865-12-28), Zawichost, Sandomierz County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2] - հունիսի 22, 1935(1935-06-22)[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3]), հրեական ծագմամբ լեհ պատմաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ։ Եղել է Ազգերի Լիգայում Լեհաստանի առաջին ներկայացուցիչը։

Շիմոն Աշկենազի
Ծնվել էդեկտեմբերի 28, 1866(1866-12-28)[1] կամ դեկտեմբերի 28, 1865(1865-12-28)
Zawichost, Sandomierz County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան[2]
Մահացել էհունիսի 22, 1935(1935-06-22)[1]
Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[3]
ԳերեզմանOkopowa Street Jewish Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդիվանագետ, պատմաբան, ակադեմիկոս, գրող և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան և Լվովի համալսարան
Գործունեության ոլորտՄիջազգային հարաբերություններ և Նապոլեոն Բոնապարտ
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և Վարշավայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն[4][5] և ֆրանսերեն
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր
Ստորագրություն
Изображение автографа
 Szymon Askenazy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հոր պնդմամբ՝ Շիմոն Աշկենազին 1880-ական թվականներին իրավագիտություն է սովորել Վարշավայի կայսերական համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես իրավաբան, սակայն ազատ ժամանակը նվիրել է տարբեր լեզուներով գրքերի ընթերցմանը։ 1893 թվականի ապրիլին սկսել է Գյոթինգենում սովորել պատմություն։ Նրա վրա ազդել է միջնադարյան և ժամանակակից պատմության պրոֆեսոր Մաքս Լեման, որի ղեկավարությամբ նա գրել է դոկտորական ատենախոսությունը՝ «Die letzte Polnische Koenigswahl» (1894)։

1902 թվականից մինչև 1919 թվականի նոյեմբերը Շիմոն Աշկենազին զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն Լվովի համալսարանում։ 1909 թվականին ընդունվել է Լեհաստանի կրթության ակադեմիա (Polska Akademia Umiejętności)։ Նրա գլխավոր գրքերից մեկը՝ «Gdańsk a Polska», հրատարակվել է 1919 թվականին և թարգմանվել անգլերեն (Danzig & Poland, 1921), ֆրանսերեն (Dantzig et la Pologne, 1919) և գերմաներեն (Danzig und Polen, 1919)։ Աշկենազին ցանկացել է ընդունվել Վարշավայի համալսարան, սակայն նրան խանգարել են Բրոնիսլավ Դեմբինսկին և Մարսելյա Հանդելսմանը, որոնք արգելափակել էին նրա թեկնածությունը այդ համալսարանի պրոֆեսորի պաշտոնում։ Աշկենազիի թեկնածությունը պաշտպանած հայտնի լեհերի թվում են եղել Ստեֆան Ժերոմսկին, Զոֆյա Նալկովսկան, Կարոլ Շիմանովսկին, Լեոպոլդ Ստաֆը, Անջեյ Ստրուգը, Յարոսլավ Իվաշկևիչը, Անտոնի Սլոնիմսկին, Վացլավ Սերոշևսկին, որոնք ստորագրել են Վարշավայի համալսարանում Աշկենազիին տեղ տրամադրելու մասին դիմումը (հրապարակված «Ռոբոտնիկում» 1920 թվականի մարտի 2-ին), սակայն ապարդյուն։

Լեհաստանի անկախացումից հետո Աշկենազին ընտրվել է Ազգերի Լիգայում Լեհաստանի առաջին ներկայացուցիչը (1920-1923)։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու կողմից, և թեկնածությունը ստորագրել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Եվստախիու Սապեգան 1920 թվականի մայիսին։ Ավելի ուշ նա համագործակցել է Լեհաստանի արտաքին գործերի այլ նախարարների՝ Կոնստանտին Սկիրմունտի, Գաբրիել Նարուտովիչի և Ալեքսանդր Սկշինսկու հետ։ 1923 թվականի մայիսին Մարիան Սեյդան դարձել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այն բանից հետո, երբ ընդունվել է Լանցկորոնյան պակտի մասին համաձայնագիրը։ Աշկենազին դա ընկալել է որպես հրաժարական տալու նշան[6]։ Նա հրաժարական է տվել այդ պաշտոնից և 1923 թվականի հուլիսին և վերադարձել է Լեհաստան։ Աշխենազին երբեք որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել։

Շիմոն Աշկենազին մահացել է 1935 թվականի հունիսի 22-ին Վարշավայում։

Երկեր խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Książę Józef Poniatowski 1763-1813, (Lwów, 1905)
  • Rosja - Polska 1815-1830, (Lwów, 1907)
  • Łukasiński, (Lwów, 1908)
  • Napoleon a Polska, (Warszawa, 1918–19)
  • Przymierze polsko-pruskie, (Warszawa, 1918)
  • Gdańsk a Polska, (Warszawa, 1919)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #130101370 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.yivoencyclopedia.org/article.aspx/Askenazy_Szymon
  3. 3,0 3,1 3,2 http://www.jhi.pl/psj/Askenazy_(Aszkenazy)_Szymon
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. Jerzy Jan Lerski (1996) Historical Dictionary of Poland, 966-1945, p.19

Գրականություն խմբագրել

  • Hoszowska, Mariola (2013). Szymon Askenazy i jego korespondencja z Ludwikiem Finklem (Polish). Rzeszów: Wydawnictwo Uniwersytetu Rzeszowskiego. էջ 387. ISBN 978-83-7338-924-3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link), Askenazy's biography and his letters (1897-1926) to Ludwik Finkel, Lviv University President, and other materials (Polish language)
  • Szymon Askenazy: Wielki Polak wyznania mojżeszowego by Marcin Nurowski (Warsaw 2005), Askenazy's biography (Polish language)
  • Szymon Askenazy i jego szkoła by Józef Dutkiewicz (PWN. Warsaw 1958), Askenazy and his school (Polish language)

Արտաքին հղումներ խմբագրել