Գաբրիել Նարուտովիչ
Գաբրիել Նարուտովիչ (լեհ.՝ Gabriel Narutowicz, մարտի 17, 1865[1][2][3], Տելշյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1922[1][3], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), Լեհաստանի առաջին նախագահ, զբաղեցրել է ընդամենը 5 օր` դեկտեմբերի 11-ից (ընտրվել է 9-ը) մինչև 1922 թվականի դեկտեմբերի 16-ը։ Նրա անունով է կոչվում է Վարշավայի հրապարակը։
Գաբրիել Նարուտովիչ | |
Կուսակցություն՝ | Polish People’s Party “Wyzwolenie”? |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1886), Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Liepāja Gymnasium? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, քաղինժեներ և արտաքին գործերի նախարար |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 17, 1865[1][2][3] |
Ծննդավայր | Տելշյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 16, 1922[1][3] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Թաղված | Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԸնտանիք
խմբագրելԾնվել է 1865 թվականի մարտի 17-ին Թելշի քաղաքում (այժմ՝ Թելշյայ) Կովնոյ նահանգում, հայրը՝ Յան Նարուտովիչը (1820-1866), 1863 թվականի լեհական ապստամբության մասնակից է, եղբայրը՝ Ստանիսլավը, մասնակցել է 1918 թվականի անկախ Լիտվայի հռչակմանը։
Քաղաքականություն
խմբագրելՑյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հիդրոինժեներ։ Գաբրիել Նարուտովիչը, երիտասարդ տարիներին կապված լինելով Պրոլետարիատ կուսակցության հետ, լեհական քաղաքականության մեջ ներկա է եղել 1919 թվականից՝ որպես անկուսակցական պատգամավոր, եղել է հասարակական աշխատանքների, ապա՝ արտաքին գործերի նախարար։ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվել է Սեյմի կողմից, որից հետո նրան է հանձնել պետության ղեկավար Մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին։ Հետաքրքիր է, որ թեկնածուներից մեկը եղել է մեկ այլ գիտնական՝ ռուս-լեհական հայտնի լեզվաբան Իվան Բոդուեն դե Կուրտենեն։
Նախագահ ընտրվել
խմբագրել1922 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սեյմի 444 տեղերից աջ կենտրոնամետ խմբավորումը ստացել է 220 մանդատ, ձախերը՝ 97, ազգային փոքրամասնությունները՝ 89, մյուսները՝ 38: Սենատում 111 տեղերից մեծ մասը պատկանել է աջերին։
Նախագահի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու։
- Իվան Բոդուեն դե Կուրտենե՝ ազգային փոքրամասնությունների թեկնածու։
- Իգնացի Դաշինսկի՝ Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։
- Գաբրիել Նարուտովիչ՝ լեհական «Ազատագրում» գյուղացիական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական թեկնածու։
- Ստանիսլավ Վոյցեխովսկի՝ լեհական «Փաստ» գյուղացիական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։
- Մավրիկիոս Զամոյսկի՝ աջերի թեկնածու։
Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Գաբրիել Նարուտովիչը, որը ստացել է Ազգային ժողովի պատգամավորների և սենատորների 555 ձայներից 289-ը[4]։ Ընտրությունների վերջին փուլում Նարուտովիչը ստացել Է ժողովի ձայների 56 %-ը այն դեպքում, երբ Զամոյսկին, ունենալով միայն աջերի ձայները, ձայների 44%-ից պակաս։
Ընտրություններից անմիջապես հետո՝ ժամը 8-ի սահմաններում, վարչապետ Յուլիան Նովակը, Սեյմի մարշալ Մարացեյ Ռատայը և Սենատի մարշալ Վոյցեխ Տրոմպտշինսկին ուղևորվել են Բրուլի պալատում գտնվող Նարուտովիչի մոտ՝ նրան տեղեկացնելու ժողովի ընտրության մասին և իմանալու, թե արդյոք նա ընդունում է իր ընտրությունը։ Նարուտովիչը պատասխանել է, որ Ազգային ժողովի կամքին ենթարկվելն իր քաղաքացիական պարտքն է, և իր ընտրությունը երկրի բարձրագույն պաշտոնում ընդունում է։
Քանի որ Նարուտովիչի ընտրությունը պաշտպանվել է ազգային փոքրամասնությունների (հրեաների, ուկրաինացիների, լիտվացիների, գերմանացիների և այլն) ձախերի և կոալիցիայի կողմից, անմիջապես նրա դեմ ծավալվեց ազգայնականների ագրեսիվ արշավը, որոնք նրան հրեաների նախագահ, լեհերին չիմացող և այլն։
Սպանություն
խմբագրելԴեկտեմբերի 16-ին նորընտիր նախագահը գնդակահարվել Է Վարշավայի գեղարվեստական ցուցահանդեսում ծայրահեղ մոլեռանդ, մոդեռնիստ-քննադատ և ծայրահեղ աջ հայացքների տեր նկարիչ Էլիգիուշ Նևյադոմսկու կողմից։ Նևադոմսկին մահապատժի Է դատապարտվել և գնդակահարվել 1923 թվականի հունվարի 31-ին Վարշավայի միջնաբերդում։ Մարդասպանի հուղարկավորությանը մասնակցել է 10 հազար մարդ, և ազգայնականները նրան նահատակ են հայտարարել։
Նարուտովիչի մահն ուժեղացրել է քաղաքական անկայունությունը երկրում և Պիլսուդսկու թերահավատությունը հանրապետական իշխանությունների նկատմամբ, առաջացած ճգնաժամն ավարտվել է 1926 թվականի մայիսյան հեղաշրջմամբ։
Նարուտովիչի ճակատագիրը դրվեց Եժի Կավալերովիչի «Նախագահի մահը» ֆիլմի հիմքում (1977)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Նարուտովիչ» հոդվածին։ |