Կարոլ Շիմանովսկի

լեհ կոմպոզիտոր

Կարոլ Մացեյ Կորվին-Շիմանովսկի (լեհ.՝ Karol Maciej Korwin-Szymanowski, հոկտեմբերի 3, 1882(1882-10-03), Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1937(1937-03-29)[3][4][5][…], Լոզան, Շվեյցարիա[3]), լեհ կոմպոզիտոր և դաշնակահար։ «Երիտասարդ Լեհաստան» խմբի անդամ։ Վարշավայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և ռեկտոր (1927-1929, 1930-1933

Կարոլ Շիմանովսկի
Karol Szymanowski.jpg
Բնօրինակ անունլեհ.՝ Karol Maciej Szymanowski
Ի ծնե անունռուս.՝ Карлъ Матвѣй Шимановскій[1]
Ծնվել էհոկտեմբերի 3, 1882(1882-10-03)
Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Poland (1927–1980).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]
Մահացել էմարտի 29, 1937(1937-03-29)[3][4][5][…] (54 տարեկան)
Լոզան, Շվեյցարիա[3]
Ժանրերօպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար և հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
ԿրթությունԵլիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Սավայի շքանշան, Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր, Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա, Ծառայության ոսկե խաչ և Ակադեմիական ոսկե դափնի
Commons-logo.svg Karol Szymanowski Վիքիպահեստում
Կարոլ Շիմանովսկու տուն-թանգարանը

ԿենսագրությունԽմբագրել

Շիմանովսկին 20-րդ դարի լեհական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ստեղծագործության առաջին շրջանում կրել է Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Կլոդ Դեբյուսիի և Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և Արևելքի մշակույթի (ուղևորություն Ալժիր և Թունիս, 1914) ազդեցությունը՝ պահպանելով իր անհատականությունը և երաժշտության ազգային ինքնատիպությունը։ Հաջորդ՝ «Ֆոլկլորային» շրջանը (1920-1937) կապված է լեհ․ բանահյուսության ուսումնասիրման և ստեղծագործական վերակերպավորման հետ։ Գրել է «Հագիթ», «Ռոգեր արքա» օպերաները, «Հարնասի» բալետը, Stabat Mater («Գեղջկական ռեքվիեմ»), 4 սիմֆոնիա, ջութակի 2 կոնցերտ, 2 լարային կվարտետ, ջութակի և դաշնամուրի սոնատ և «Մյութոսներ» շարքը, դաշնամուրային 3 սոնատ, «Դիմակներ» և «Մետոպներ» շարքերը, էտյուդներ, պրելյուդներ, մազուրկաներ, խմբերգեր, երգեր և ռոմանսներ։ Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Իգոր Ստրավինսկու, Մորիս Ռավելի մասին հոդվածների հեղինակ է։ Շիմանովսկին հիմք դրեց լեհական ժամանակակից կոմպոզիտորական դպրոցին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. parish register
  2. LIBRIS — 2012.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Шимановский Кароль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 497